Հա

Գաղափարական

26/10/2019 - 14:00

Ո՞վ է այն հերոսը, որին շատերս չգիտենք...

Նրա դին՝ Իրանի Մաշհադ քաղաքի հայկական գերեզմանատնում է, երկար տարիներ նոյնիսկ առանց շիրմաքարի...

Նա պատկանում է չգրւած եւ մեզ ոչ շատ յայտնի, բազմիցս այն անանունների հերոսական փաղանգին, որոնք մասնակից են եղել մեզ շատ յայտնի պատմական դէպքերի, ինչպէս՝ Բաշ Ապարանի պատերազմին կամ «Նեմեսիս»-ի վրիժառու գործողութեանը...

Այսօր նրա մահւան 64-րդ տարելիցն է.

ՀԵՆՐԻԿ ԽԱԼՈՅԵԱՆ

 

Նրա դին՝ Իրանի Մաշհադ քաղաքի հայկական գերեզմանատնում է, երկար տարիներ նոյնիսկ առանց շիրմաքարի...

Նա պատկանում է չգրւած եւ մեզ ոչ շատ յայտնի, բազմիցս այն անանունների հերոսական փաղանգին, որոնք մասնակից են եղել մեզ շատ յայտնի պատմական դէպքերի, ինչպէս՝ Բաշ Ապարանի պատերազմին կամ «Նեմեսիս»-ի վրիժառու գործողութեանը...

Այսօր նրա մահւան 64-րդ տարելիցն է.

Ծնւել է 1896-ին Էրզրումում, իսկ մահացել՝ նման մի օր՝ հոկտեմբերի 26-ին Մաշհադում 1955 թւականին:

Յարութիւն Յարութիւնեան (Յարութիկ)

 

Նրա կենսագրութիւնը բաւականին հետաքրքիր է, իսկ այս բոլորը միայն իմացւել է՝ որպէս արդիւնք այն կարեւոր ուսումնաիրութեան, որը կատարում է մեր ընկեր՝ Աղասի Ազիզեանը (այժմ Հայաստանում). նաեւ, ի վերջոյ, ըստ արժանւոյն տեղադրւել է (այս) շիրմաքարը յանձինս պրն. Ալֆրէդ Հաւանի, մի ազգանւէր մարդու՝ որը երկար տարիներ աշխատել է Մաշհադ քաղաքում:

Երախտապարտ լինելով մեր երկու վաստակաւոր ընկերներին, վստահաբար շուտով պիտի առիթը ստեղծւի կատարելու պատշաճ արարողութիւն՝ օրհնելու նպատակով տեղադրւած շիրմաքարը եւ լսելու առաւել մանրամասնութիւններ ընկեր Ազիզեանի արժէքաւոր ուսումնասիրութեան եւ Մաշհադի ժամանակի համայնքի վերաբերեալ:

Պատմական ակնարկ եւ կենսագրական գծեր՝

Յարութիւն Յարութիւնեանը 1914-ին մաս է կազմել Քեռիի կամաւորական գնդին։

1917-ին մասնակից է եղել Բաշ Ապարանի ճակատամարտին, ուր նաեւ վիրաւորւում է...

  • 1919-ին Երեւանում գումարւում է ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողով, ուր թուրք ջարդարարներին պատժելու՝ «Նեմեսիս» գործողութեան որոշումը տրւեց:

Նա, 1919-ին, Հայկ Սասունեանի հետ միասնաբար գտնում են Բաքւի ջարդարարներից՝ խան Խոյսկիի հետքերը:

  • 1921-ին, «Նեմսիս» գործողութեան պատասխանատու մարմինը Թոռլաքեանին յանձնարարեց՝ Բէյբուդ խան Ջիւանշիրի ահաբեկումը, որը որպէս մուսաւաթական Ադրբեջանի Հանրապետութեան ներքին գործոց նախարար, 1918-ին Բաքւի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպել էր, անզէն հայութեան կոտորածը:

  • Ջիւանշիրի ահաբեկման կազմակերպումն ու գործադրութիւնը վստահում է մի եռանդամ խմբակի՝ Միսաք Թոռլաքեան, Երւանդ Ֆնտքեան եւ Յարութիւն Յարութիւնեան:

1920-ին Պոլսում Երւանդ Ֆնտքեանի հետ հետապնդում ու գտնում են հետքը Ջիւանշիրի՝ ուր եւ ահաբեկման դաշնակցական որոշումը գործադրւեց 18 յուլիս 1921-ին Թոռլաքեանի ձեռամբ:

Յարութիկը 1922-ին (ինչպէս նաեւ Թոռլաքեանը) մեկնում են Ռումինիա։

Իսկ 1946-ին նա ձերբակալւում է բոլշեւիկների միջոցով ու արտաքսւում Սիբիր. 1955-ին քաղաքական ներում ստանալով փոխանցւում է Պարսկաստան, ուր մահանում է Մաշհադում։

...Չգրւած պատմութիւն...

Ահա եւս մէկը, մեր հերոսներից խոնարհ՝

Յարութիւն Յարութիւնեան (Յարութիկ):

26, հոկտ. 2019

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։