Հա

Գաղափարական

24/11/2019 - 11:00

«Արաքս» ազատ տնտեսական գօտու գործադիր տնօրէնը կարեւորում է ՀՀ-ի հետ զբօսաշրջային կապերի զարգացումը

«Արաքս» ազատ տնտեսական գօտում հայաստանցի զբօսաշրջիկների հոսքն աւելի մեծացնելու համար իրանական կողմը հայոց եւ ռուսաց լեզուների դասընթացներ է կազմակերպում՝ աւելի լաւ ծառայութիւններ մատուցելու նպատակով:

 «alikonline.ir» - «Արաքս» ազատ տնտեսական գօտում հայաստանցի զբօսաշրջիկների հոսքն աւելի մեծացնելու համար իրանական կողմը հայոց եւ ռուսաց լեզուների դասընթացներ է կազմակերպում՝ աւելի լաւ ծառայութիւններ մատուցելու նպատակով:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հայաստանցի լրագրողների հետ զրոյցում այս մասին ասել է «Արաս» ազատ տնտեսական գօտու գործադիր տնօրէն Մոհսէն Նարիմանը:

«Հայաստանի եւ Իրանի Իսլամական հանրապետութիւնների միջեւ բարեկամական կապերը շատ ամուր են, եւ հէնց դրանց հիման վրայ զբօսաշրջութեան բնագաւառում համատեղ յուշագրեր ենք ստորագրել: Շատ ենք կարեւորում Հայաստանի հետ տուրիստական կապերի զարգացումը: Այժմ իրանցիների համար փորձում ենք հայոց լեզւի դասընթացներ կազմակերպել, եւ հաշւի առնելով այն փաստը, որ հայերը տիրապետում են ռուսերէնին, սովորեցնելու ենք նաեւ այդ լեզուն»,- նշել է Նարիմանը:

Նրա խօսքով՝ իրենք մշտապէս աշխատանքներ են տանում իրենց ենթակառուցւածքները բարելաււելու ուղղութեամբ: Մէկ տարւայ ընթացքում «Արաս» ազատ տնտեսական գօտում կառուցւել է 7 նոր հիւրանոց եւ առաջիկայում մի քանիսն էլ նախատեսւում է:

«Աշխատում ենք, որպէսզի այդ հիւրանոցներում մատուցւող ծառայութիւնները լինեն բարձրակարգ»,- շեշտել է «Արաս» ազատ տնտեսական գօտու գործադիր տնօրէնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։