Հա

Գաղափարական

23/12/2019 - 09:20

Նա ծիծաղում էր մահւան երեսին

Մարդիկ կան, որ ծիծաղում են կեանքի գորշ երեսին հակակշռելու, բարոյական ներդաշնակութիւն արարելու համար: Նմանները, որպէս կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նիւթական արժէքների մասին: Իր ապրած կեանքով հէնց այսպիսին էր Արամը` ազնիւ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր յաղթահարել ցանկացած դժւարութիւն, եթէ զգար, որ նպաստում է ընդհանուր գործին:

Մարդիկ կան, որ ծիծաղում են կեանքի գորշ երեսին հակակշռելու, բարոյական ներդաշնակութիւն արարելու համար: Նմանները, որպէս կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նիւթական արժէքների մասին: Իր ապրած կեանքով հէնց այսպիսին էր Արամը` ազնիւ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր յաղթահարել ցանկացած դժւարութիւն, եթէ զգար, որ նպաստում է ընդհանուր գործին:

Արամ Պօղոսեանը ծնւել է 1970 թ. յուլիսի 6-ին Երեւանում: Սովորել է թիւ 125 դպրոցում: Միշտ նեղացած էր յիշում, որ դպրոցում այն ժամանակ առանձին վերաբերմունքի էր արժանանում որպէս «ախպար». Ծնողները հայրենադարձ են: Ձիւդոյի վարպետ էր: Աւարտել է Երեւանի Ժողտնտեսութեան ինստիտուտը:

Նրա նուրբ, զգայուն հոգին, անկոտրում կամքը եւ գաղափարական կերտւածքը չէին կարող հանգիստ առնել Արցախեան շարժման օրերին: Արամի համար դա սոսկ պատերազմ չէր, այլ Մեծ զարթօնք, կորցրածը հետ բերելու, պատմութիւնը սրբագրելու անխուսափելի ու միակ ուղի: 1989 թւականից Թաթուլ Կրպէեանի, Արթուր Կարապետեանի, Սիմոն Աչիկգեոզեանի եւ այլոց հետ մեկնեց Շահումեան:

Մասնակցել է Գետաշէնի համար մղւող մարտերին, Փարուխի ինքնապաշտպանութեանը: 91թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադում Վարդան Բախշեանի եւ երկու ընկերների հետ ընկաւ շրջափակման մէջ: Վարդանը զոհւեց: Արամը լաւ գիտէր` ինչպէս պէտք է վարւի, եթէ յայտնւել է թշնամու օղակի մէջ. դա չպէտք է արւէր իր համար պահւած մէկ գնդակով: Նռնակի օղակը քաշած` նա սպասում էր, որ հետը տանի գոնէ մի քանի ազերիների, որոնք կը մօտենան իրեն գերի վերցնելու: Հէնց այդ պահին թշնամու թիկունքից լսեց ընկերների պայմանական կրակահերթ ազդանշանը. դուշմանն էր: Երկրորդ անգամ ճակատ առ ճակատ մահին հանդիպեց նոյն ամսի 23-ին Լեսնոյում: Թիկունքը մաքրելիս, երբ ուզում էր մտնել մի տուն, նրա վրայ դիմահար կրակեց վիրաւոր մի ադրբեջանցի: Գլխից թեթեւ վիրաւորւեց: Մարտական ընկերները պատմում են, որ դրանից յետոյ էլ Արամը ծիծաղում ու կատակում էր, կենսուրախութիւնը նրա համար ամենաբնորոշն էր:

Կարճ ժամանակ անց Շուշիում էր: Փետրւարի 5-ին Կարագեաւ գիւղում հետախուզութեան գնալիս Արայիկի (Չեչեն), Պետոյի, հրազդանցի Ռուբոյի հետ գերադասեցին բեռը թեթեւացնելու համար ազատւել ոչ թէ զինամթերքից, այլ բուշլատներից, խիստ թանկ էին զէնքն ու զինամթերքը, Չլդրանում հետախուզութեան ժամանակ կրակի տակ սպանւած թշնամիների զէնքերն էր դուրս բերում: Փետրւարի 11-12-ին մասնակցել է Մալիբէյլիի, 22-24-ին Խոջալուի ազատագրմանը:

Շուշիի ազատագրմանը մասնակցել է որպէս Դաշնակցության երիտասարդական ջոկատի հրամանատար: Մեծ պատասխանատւութեամբ էր մօտենում առաջին անգամ Ղարաբաղ մեկնած անփորձ զինւորներին մարզելու եւ առաջնորդելու գործին: Համարձակ էր ու կենսախինդ, թէեւ հրամանատար էր, քիչ էր կարգադրում, վտանգաւոր ձեռնարկներն ինքն էր իրականացնում:

1998 թւականից Հայաստանի Գերագոյն մարմնի գրասենեակի տնօրէնն էր: Վայելում էր կուսակցութեան վստահութիւնը եւ ամենայն պատասխանատւութեամբ էր վերաբերւում ցանկացած գործի: Երկու տարի առաջ՝ վիրահատութիւնից մի քանի ժամ անց, ընկերներին երկտող էր ուղարկել. «Չմոռանաք վճարել ԳՄ գրասենեակի հոսանքի վարձը»: Սիրում ու կարոտում էր ընկերներին:

Նրա աշխատասենեակից միշտ ծիծաղի ձայներ էին լսւում: Խեղճացած մարդկանց հանդիմանում էր Արամը` ասելով` «Մէջդ կրակ չկայ»: Նրան ոչ ոք խեղճացած չտեսաւ: Երբ յայտնաբերւեց սարսափելի հիւանդութիւնը, ընկերները թաքցրին` յանկարծ չխեղճանայ: Բայց նրա կամքը չկոտրւեց: Մինչեւ վերջին օրը չհաւատաց, որ կեանքից հեռանում է, որ որեւէ հիւանդութիւն կարող է տանել իրեն:

Արամ Պօղոսեանը մահացել է 2003 թ. դեկտեմբերի 22-ին:

 

Arfd.am

Յարակից լուրեր

  • Վարդան Բախշեանը յունիսի 1-ին կը դառնար 55 տարեկան
    Վարդան Բախշեանը յունիսի 1-ին կը դառնար 55 տարեկան

    Յունիսի 1-ն ազատամարտիկ Վարդան Բախշեանի ծննդեան օրն էր: Նա կը դառնար 55 տարեկան:

  • Ով ասում է՝ կայ կիրթ թուրք, պարզապէս չի տեսել թուրքին. Իգոր Սարգսեանը՝ Բերձորի ազատագրման մասին
    Ով ասում է՝ կայ կիրթ թուրք, պարզապէս չի տեսել թուրքին. Իգոր Սարգսեանը՝ Բերձորի ազատագրման մասին

    «Արցախեան գոյապայքարի համար Շուշիի ազատագրումը չափազանց կարեւոր էր։ Այն պոռթկումն ու ինքնավստահութիւնը, որ մենք՝ ազատամարտիկներս, ունեցանք, բերեց նրան, որ վստահօրէն պէտք էր ճանապարհ բացել Արցախի համար, եւ որեւիցէ մէկը չէր մտածում, որ Շուշին ազատագրելուց յետոյ այդքանով պէտք է սահմանափակւել»,- խօսելով արցախեան ազատամարտի կարեւորագոյն փուլերից մէկի՝ Բերձորի ազատագրման մասին, Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկ, Բերձորի ազատագրման մարտերի մասնակից Իգոր Սարգսեանը:

  • Հրանտ Մարգարեան. «Հայոց ազատամարտի դրօշը շատ վաղուց այդքան հպարտ չէր ծածանւել»
    Հրանտ Մարգարեան. «Հայոց ազատամարտի դրօշը շատ վաղուց այդքան հպարտ չէր ծածանւել»

    Հարցազրոյց Արցախեան ազատագրական պայքարում Հ.Յ. Դաշնակցութեան մարտական գործունէութեան կազմակերպիչ եւ պատասխանատու Հրանտ Մարգարեանի հետ:

  • Տղե՛րք, դիրքերը լաւ նայէք…
    Տղե՛րք, դիրքերը լաւ նայէք…

    Ալբերտ Ալավերդեանը ծնւել է 1963 թւականի սեպտեմբերի 16-ին Դաշտային Արցախի Զագլիկ գիւղում: 1965 թ. ընտանիքը տեղափոխւել է Հրազդան: 1980 թւականին աւարտել է Հրազդանի թիւ 9 դպրոցը:

  • Անմահ անուններ
    Անմահ անուններ

    19-րդ դարավերչջի եւ 20-րդ դարասկզբի հայ հայդուկային շարժման աւանդոյթներից մէկի իւրատեսակ շարունակութիւն կարելի է համարել Արցախեան ազատամարտի մի շարք մասնակիցներին մականուններով կնքելը։ Դրանց մի մասը կապւած է այն բնակավայրերի անւանումների հետ, որոնց ազատագրման կամ պաշտպանութեան համար մարտերում աչքի են ընկել հերոսները, կամ այդպէս ընդգծել են նրանց բնորոշող յատկանիշները։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։