Հա

Գաղափարական

28/12/2019 - 11:00

Վրէժխնդրութեամբ, առհասարակ, պետութիւն չես կառուցի

2014 թւականի այս օրը՝ դեկտեմբերի 28-ին մահացաւ արդի հայ քաղաքական մտքի ամենավառ անհատականութիւններից մէկը՝ Վահան Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - 2014 թւականի այս օրը՝ դեկտեմբերի 28-ին մահացաւ արդի հայ քաղաքական մտքի ամենավառ անհատականութիւններից մէկը՝ Վահան Յովհաննիսեանը:

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրւայ առիթով ներկայացնում ենք նրա յուշերից...

«Ֆիզիկապէս բանտը խլեց իմ կեանքից համարեա երեք տարի: Խլեց երեխաներիս հասունացման կարեւորագոյն ժամանակաշրջանում նրանց կողքին լինելու հնարաւորութիւնը: Եւ շատ ուրիշ հնարաւորութիւններ, որոնցից մի մասն այլեւս չես վերադարձնի: Առաջացան նաեւ որոշակի առողջական պրոբլեմներ, բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ: Բայց բանտը ոչ միայն ինձնից խլեց, ոչ միայն ընկերներիցս: Խլեց նաեւ ժողովրդից. արժանապատւութեան ու սեփական ուժերին ապավւինելու յոյսը խլեց: Շատերն այդ պահին վախեցան:

Կուսակցութեան մասին չէ խօսքս` կուսակցութիւնը դիմացաւ: Խօսքս հասարակութեան այն շերտերի մասին է, որոնք քաղաքական առումով ձգտումներ ու իղձեր ունեին՝ նրանք մի կողմ քաշւեցին: Մեր ձերբակալումից յետոյ ու բանտարկութեան տարիներին, նոյնիսկ, արտագաղթի տեսակը փոխւեց, վերածւեց քաղաքականի: Շատերին թեւաթափ արեց այն միտքը, որ մեր երկրում որեւէ բան փոխել չի լինի: Տնտեսական հիասթափութեան դէպքում մարդը ժամանակ յետոյ ընդունակ է վերականգնել հաւատը, իսկ քաղաքական հիասթափութեան պատճառով գնացածները շատ հազւադէպ են վերադառնում երկիր:

Այնուամենայնիւ ես իմ երեք տարւայ մենութիւնը միանշանակ կորուստ չեմ համարում: Ձեռքբերումներ էլ եղան. օրինակ, ծխելը թողեցի: Անգլերէն լեզւին տիրապետեցի: Սկզբնական շրջանում գրքեր չէին տալիս, յետոյ կամաց-կամաց ահագին գրականութիւն կարդացի… Բանտը նաեւ մտածելու ժամանակ է տալիս: Արած-չարածներդ վերանայելու հնարաւորութիւն: Առհասարակ բանտում իրեն շատ վատ է զգում այն մարդը, որի համար հասարակական կեանքից բացի ուրիշ բան չկայ:

Հիասթափութեան պահեր լինում էին, բայց ոչ այն պատճառով, որ իբր սխալւել ես: Եթէ կային սխալներ, դրանք մարտավարական էին, բայց ռազմավարութիւնը, հո, գիտէի, որ ճիշտ էր: Ու գիտեմ, որ իմ մէջ ոչինչ չի փոխւել: Պարզապէս քայլերս եմ վերանայել, որպէսզի հասկանամ՝ որ պահին եմ վրիպել: Պատժի գաղափարը պարտադիր չէ, որ մեղքի հետեւանք լինի, ճիշտ լինելու դէպքում էլ կարող ես պատժւել, եթեէ սխալ ես քայլել: Յամենայն դէպս, բանտարկւած ժամանակ երբեք չեմ մտածել. վայ, էս ինչ արեցի, ինչու մտայ այս խաղերի մէջ, էլ չեմ անի…

Ոչ էլ հակառակն եմ մտածել. հիմա դուրս կը գամ ու դրանց աչքերը կը հանեմ: Վրեժխնդրութեան պահանջ երբեք չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ: Այս ռեժիմի ու դրա ղեկավարների նկատմամբ պարզապէս գարշանք եմ զգում: Իսկ վրեժխնդրութեամբ, առհասարակ, պետութիւն չես կառուցի. վենդետան իր ետեւից վենդետա է բերում, եւ այդպէս շարունակ…

Ի վերջոյ, Տէր Պետրոսեանի դէմ շարժումը յաղթեց: Ուրիշ բան է, որ անմիջապէս իր նկատմամբ պէտք է արւէին որոշակի քայլեր. գահընկեցութիւնից յետոյ սահմանադրական ժողովը պէտք է որոշէր նրա քաղաքական նոր կարգավիճակը, որից յետոյ արդէն ձեւաւորւած լեգիտիմ իշխանութիւնը քննութիւն անցկացնէր: Դա մեր խնդիրը չէր: Մենք տեսնում էինք երկիրը թալանչիներից, ապազգային տարրերից ազատագրելու նպատակը, որն, ի դէպ, բոլորովին չէր ենթադրում իշխանութեան գալու պարտադիր պայման: Այդ ժամանակ կային, յիշում եմ, հնգեակներ, վեցեակների բլոկներ, հանրապետականները սկզբից մեզ հետ էին, յետոյ Լեւոնի հետ ինչ-որ ձեւով լեզու գտան, Վազգէն Մանուկեանը նշանակւեց պաշտպանութեան նախարար…

Մի խօսքով Լեւոնին յաջողւեց քայքայել ընդդիմադիր միասնութիւնը՝ մէկին կաշառեց, մէկին համոզեց, իսկ մեզ՝ քանի որ ոչ կաշառել էր կարելի, ոչ էլ համոզել, փորձեց ջարդել: Բայց ի՞նչ շահեց. մեզ չջարդեց, իսկ ինքը պարտւեց»:

Յարակից լուրեր

  • Պետական գործիչն ու բախտախնդիրը
    Պետական գործիչն ու բախտախնդիրը

    ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել «քաղաքական գործիչների մտածողութեան լիակատար տարբերութեան»՝ մասին համադրելով դաշնակցական ու ՔՊ-ական քաղաքական գործիչների խօսքը:

  • Վահանն ապրում է՝ քանի կայ Դաշնակցութիւնն իր տեսլականով
    Վահանն ապրում է՝ քանի կայ Դաշնակցութիւնն իր տեսլականով

    Ես հերքում եմ այն միտքը, որ անփոխարինելի մարդիկ չկան. Վահանն իր տեսակով, իր նշանակութեամբ, առաքելութեամբ եւ նաեւ հէնց իր բացակայութեամբ իսկապէս ցոյց է տալիս՝ լինում են անփոխարինելի մարդիկ, եւ Վահանն այդ անփոխարինելին է. ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի մահւան 5-րդ տարելիցին նւիրած յիշատակի արարողութեան ժամանակ Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը։

  • Որքան կուզենայի...
    Որքան կուզենայի...

    Լրագրող եւ հրապարակագիր Հրաչուհի Փալանդուզեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Որքան կուզենայի գար այն օրը, որ դեկտեմբերի 28-ը մեր մտքից անհետանար: Չյիշէինք, թէ նախագահ Լեւոն ՏՊ-ն ինչպէս ուղիղ եթերում թեւքերը քշտեց ու ոխակալութիւն ժայթքող իր ելոյթով ամբողջ Հանրապետութիւնում սարսափի մթնոլորտ տարածեց:

  • Ընկեր Վահանին յիշելիս
    Ընկեր Վահանին յիշելիս

    Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

  • Մենք երբեք ձեզ երկնային մանանայ չենք խոստացել
    Մենք երբեք ձեզ երկնային մանանայ չենք խոստացել

    «…Մենք երբեք ձեզ երկնային մանանայ չենք խոստացել: Մենք ասել ենք` եթէ դուք իրօք պատրաստ էք պայքարել ձեր իրաւունքների, ձեր ազատութեան համար, մենք կառաջնորդենք ձեզ դէպի յաղթանակ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։