Հա

Գաղափարական

30/12/2019 - 09:20

Կեանքից անժամանակ հեռացել է ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Ռուդոլֆ Յովակիմեանը

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտնում է կուսակցական ընկեր, ազատամարտիկ Ռուդոլֆ Յովակիմեանի անժամանակ մահւան մասին եւ ցաւակցում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու մարտական ընկերներին։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտնում է կուսակցական ընկեր, ազատամարտիկ Ռուդոլֆ Յովակիմեանի անժամանակ մահւան մասին եւ ցաւակցում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու մարտական ընկերներին։

Ռուդոլֆ Իշխանի Յովակիմեանը Արցախեան գոյապայքարի մասնակից է։ ՀՅԴ վաշտի կազմում նա մասնակցել է Կրկժանում, Լեսնոյում, Խոջալիում, Մալիբէյլիում տեղակայւած հակառակորդի կրակակէտերի ոչնչացման գործողութիւններին, Շուշիի, Բերդաձորի ազատագրմանը, Լաչինում տեղակայւած հակառակորդի կրակակէտերի ոչնչացմանը, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների ինքնապաշտպանութեանը:

Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի կազմում Ռուդոլֆ Յովակիմեանը մասնակցել է Մարտակերտի (Չլդրանի, Գիւլաթաղի, Մաղաւուզի, Հեռուստաաշտարակի), Զանգելանի, Ֆիզուլու շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտական գործողութիւններին:

1994 թ. մայիսի 12-ի հրադադարից յետոյ մինչեւ նոյն թւականի օգոստոս ամիսը մասնակցել է Մարտակերտի շրջանի Կարմիրաւան-Ջրաբերդ-դաշտային կայան Մարտակերտ տեղամասի պահպանութեանը։

2016 թ. ապրիլյեան ակտիւ մարտական գործողութիւնների ժամանակ, ապրիլի 4-ից մինչեւ ապրիլի 24-ը մարտական հերթապահութիւն է իրականացրել Թալիշի մարտական դիրքերում:

Ռուդոլֆ Յովակիմեանը մարտական գործողութիւնների ընթացքում ցուցաբերած արիութեան համար Արցախի Հանրապետութեան նախագահի հրամանագրով պարգեւատրւել է Մարտական ծառայութեան, իսկ ԱՀ Գերագոյն խորհրդի որոշմամբ՝ Շուշիի ազատագրման մեդալներով:

Մարտական փառաւոր ուղի անցած ազատամարտիկ Ռուդոլֆ Յովակիմեանի աճիւնը կամփոփւի «Եռաբլուր» պանթէոնում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։