Հա

Գաղափարական

08/01/2020 - 12:30

27 տարի առաջ այս օրն Արթուր Մկրտչեանն ընտրւեց ԼՂՀ Գերագոյն խորհրդի նախագահ

27 տարի առաջ` յունւարի 8-ին, Արթուր Մկրտչեանն ընտրւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի առաջին նախագահ։

27 տարի առաջ` յունւարի 8-ին, Արթուր Մկրտչեանն ընտրւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի առաջին նախագահ։

Արթուր Մկրտչեանը երկրորդ հայկական պետութիւնը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կեանքի ուղին եւ ճակատագիրն այնպիսի անջնջելի հետք թողեցին հայ ժողովրդի նորագոյն պատմութեան մէջ, որ անգամ պաշտօնավարած լինելով երեք ամսից քիչ ժամանակահատւածում, նրա անունն առյաւէտ բուն դրեց ժողովրդի յիշողութեան մէջ: Իսկ ճակատագրի ողբերգականութիւնը դարձաւ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերեւս, ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականութեան խորհրդանիշը:

Նա ընդամենը 33 տարեկան էր, երբ դարձաւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան առաջին օրէնսդիր մարմնի առաջին ղեկավարը: Արցախի ազատագրական պայքարի առաջամարտիկներից եւ կազմակերպիչներից էր:

Նա մէ՛կ մարտի դաշտում էր, մէ՛կ բանակցութիւնների սեղանի շուրջ: Երիտասարդ գործչին յաջողւում էր միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել պատմական Արցախի խնդրին:

 

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։