Հա

Գաղափարական

11/01/2020 - 09:00

Տղե՛րք, դիրքերը լաւ նայէք…

Ալբերտ Ալավերդեանը ծնւել է 1963 թւականի սեպտեմբերի 16-ին Դաշտային Արցախի Զագլիկ գիւղում: 1965 թ. ընտանիքը տեղափոխւել է Հրազդան: 1980 թւականին աւարտել է Հրազդանի թիւ 9 դպրոցը:

Ալբերտ Ալավերդեանը ծնւել է 1963 թւականի սեպտեմբերի 16-ին Դաշտային Արցախի Զագլիկ գիւղում: 1965 թ. ընտանիքը տեղափոխւել է Հրազդան: 1980 թւականին աւարտել է Հրազդանի թիւ 9 դպրոցը: Նոյն թւականին ընդունւել է պոլիտեխնիկ ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետի գիշերային բաժինը:

Ծառայել է Գերմանիայում, ծառայութիւնից յետոյ ուսումը կիսատ է թողել: Ակտիւ մասնակցութիւն է ունեցել Ղարաբաղեան շարժմանը եւ զինւորագրւել ՀԱԲ-ին, որի լուծարումից յետոյ միացել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը: Մասնակցել է Երասխաւանի, Նոյեմբերեանի, Վարդենիսի պաշտպանութեանը: Արցախում եղել է սովորական զինւորից մինչեւ Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային վաշտի հրամանատար՝ վաշտապետ:

Զոհւել է 1994 թւականի յունւարի 10-ին՝ Ֆիզուլու Կարախանբեյլի գիւղի մարտերում: Յետմահու արժանացել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի, «Շուշիի ազատագրման համար» մեդալի, ՀՀ «92-94» մարտական գործողութիւնների մասնակից» կրծքանշանի:

Հրամանատարի ընկերների ականջներում շարունակում է լսւել նրա սպառնագին հրամանը. «Տղե՛րք, դիրքերը լաւ նայէք»:

Յարակից լուրեր

  • Վարդան Բախշեանը յունիսի 1-ին կը դառնար 55 տարեկան
    Վարդան Բախշեանը յունիսի 1-ին կը դառնար 55 տարեկան

    Յունիսի 1-ն ազատամարտիկ Վարդան Բախշեանի ծննդեան օրն էր: Նա կը դառնար 55 տարեկան:

  • Ով ասում է՝ կայ կիրթ թուրք, պարզապէս չի տեսել թուրքին. Իգոր Սարգսեանը՝ Բերձորի ազատագրման մասին
    Ով ասում է՝ կայ կիրթ թուրք, պարզապէս չի տեսել թուրքին. Իգոր Սարգսեանը՝ Բերձորի ազատագրման մասին

    «Արցախեան գոյապայքարի համար Շուշիի ազատագրումը չափազանց կարեւոր էր։ Այն պոռթկումն ու ինքնավստահութիւնը, որ մենք՝ ազատամարտիկներս, ունեցանք, բերեց նրան, որ վստահօրէն պէտք էր ճանապարհ բացել Արցախի համար, եւ որեւիցէ մէկը չէր մտածում, որ Շուշին ազատագրելուց յետոյ այդքանով պէտք է սահմանափակւել»,- խօսելով արցախեան ազատամարտի կարեւորագոյն փուլերից մէկի՝ Բերձորի ազատագրման մասին, Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկ, Բերձորի ազատագրման մարտերի մասնակից Իգոր Սարգսեանը:

  • Հրանտ Մարգարեան. «Հայոց ազատամարտի դրօշը շատ վաղուց այդքան հպարտ չէր ծածանւել»
    Հրանտ Մարգարեան. «Հայոց ազատամարտի դրօշը շատ վաղուց այդքան հպարտ չէր ծածանւել»

    Հարցազրոյց Արցախեան ազատագրական պայքարում Հ.Յ. Դաշնակցութեան մարտական գործունէութեան կազմակերպիչ եւ պատասխանատու Հրանտ Մարգարեանի հետ:

  • Նա ծիծաղում էր մահւան երեսին
    Նա ծիծաղում էր մահւան երեսին

    Մարդիկ կան, որ ծիծաղում են կեանքի գորշ երեսին հակակշռելու, բարոյական ներդաշնակութիւն արարելու համար: Նմանները, որպէս կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նիւթական արժէքների մասին: Իր ապրած կեանքով հէնց այսպիսին էր Արամը` ազնիւ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր յաղթահարել ցանկացած դժւարութիւն, եթէ զգար, որ նպաստում է ընդհանուր գործին:

  • Անմահ անուններ
    Անմահ անուններ

    19-րդ դարավերչջի եւ 20-րդ դարասկզբի հայ հայդուկային շարժման աւանդոյթներից մէկի իւրատեսակ շարունակութիւն կարելի է համարել Արցախեան ազատամարտի մի շարք մասնակիցներին մականուններով կնքելը։ Դրանց մի մասը կապւած է այն բնակավայրերի անւանումների հետ, որոնց ազատագրման կամ պաշտպանութեան համար մարտերում աչքի են ընկել հերոսները, կամ այդպէս ընդգծել են նրանց բնորոշող յատկանիշները։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։