Հա

Գաղափարական

12/01/2020 - 10:50

Այսօր Նիկոլ Դումանի ծննդեան օրն է

1867 թւականի այս օրը՝ յունւարի 12-ին է ծնւել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նւիրեալներից, նշանաւոր հայդուկապետ, հայոց ազգային-ազատագրական պայքարի ամենակարկառուն դէմքերից մէկը՝ Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տէր-Յովհաննիսեան):

«alikonline.ir» - 1867 թւականի այս օրը՝ յունւարի 12-ին է ծնւել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նւիրեալներից, նշանաւոր հայդուկապետ, հայոց ազգային-ազատագրական պայքարի ամենակարկառուն դէմքերից մէկը՝ Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տէր-Յովհաննիսեան):

Խանասորի արշաւանքի ոգու, 1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Երեւանի նահանգում եւ Արարատեան դաշտում գործող հայկական ինքնապաշտպանական ուժերի ղեկավարի մասին դաշնակացկան հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանը գրել է. «Հայութեան մեծ ազատամարտիկը եւ Դաշնակցական հայդուկապետը ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ միշտ ներկայ է մեր մէջ իր ոգիով, կամքով, գաղափարով եւ զոհաբերութեամբ։ Նիկոլ Դումանի ներկայութիւնը պէտք է զգալ եւ գիտակցիլ։ Այդ ներկայութիւնը կը սաւառնի մեր բոլորի վրայ իր ծննդավայրէն՝ Արցախի Ասկերան շրջանի Ծաղկաշատ գիւղէն մինչեւ հոն ուր կը շարունակէ շնչել հայկական պահանջատիրութիւնը»:

Նիկոլ Դումանը մահացել է 1914 թւականի սեպտեմբերի 27-ին: Թոքախտով հիւանդ մեծ հայդուկապետը զգալով մօտալուտ վախճանը, ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրայ կրակելով։

Հայ ազգի կողմից սիրւած հերոսի մարդաշատ յուղարկաւորութիւնը տեղի է ունեցել Թիֆլիսում, Խոջիվանքի Պանթէոնում։ Նրան թաղել են Հ.Յ. Դաշնակցութեան հիմնադիրներից Սիմոն Զաւարեանի կողքին։

Յարակից լուրեր

  • Վարչապետին հերթական սպառնալիքը Հ. Յ. Դաշնակցութեան դէմ
    Վարչապետին հերթական սպառնալիքը Հ. Յ. Դաշնակցութեան դէմ

    Յախճապակեայ դղեակին մէջ ապաստանած, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան չի տեսներ կամ չ՚ուզեր ընդունիլ իրականութիւնը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մասին։ Կապանի մէջ իր այսօրուան ասուլիսի ընթացքին, ան դարձեալ ապացուցեց թէ կտրուած է այս իրականութենէն։ Ան կրկին անգամ յայտնեց իր այն «ցանկալի մտածողութիւնը» (wishful thinking), թէ «եթէ կայ հակադրութիւն, ապա Դաշնակցութեան այն (այսինքն՝ Հայաստանեան) հատուածի եւ կառավարութեան միջեւ է»:

  • Մեր իրաւունքը, մեր պարտաւորութիւնը
    Մեր իրաւունքը, մեր պարտաւորութիւնը

    Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է Սեւրի դաշնագրի եւ Վիլսոնեան իրաւարար վճիռների 100-ամեակին:

  • Ազգային քնաթափութի՞ւն
    Ազգային քնաթափութի՞ւն

    Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանը ֆէյսբուքի իր էջում գրել է. «Արդէն սկսա՞ծ է ազգային ղեկավարութեան քնաթափութիւնը (lethargy)։ Խօսքերը մեծ մաշտաբներով կը հնչեն ամենուրեք։ Գաղափարները շարաններով կ՚արձակուին բոլոր խաչմերուկներու վրայ։

  • Հայրենիքի եւ հայութեան ծառայութեան մէջ (Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրուան առիթով)
    Հայրենիքի եւ հայութեան ծառայութեան մէջ (Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրուան առիթով)

    Բահով եւ բրիչով, գրիչով եւ խօսքով, տասնոցով եւ քլաշինով՝ 130 տարի հայրենիքի ու հայութեան ծառայութեան մէջ։

  • Նիկոլ Դուման. Ֆիդայական շարժման հայդուկապետը
    Նիկոլ Դուման. Ֆիդայական շարժման հայդուկապետը

    Հայ ժողովրդի եւ Հայաստանի ամբողջական ազատագրութեան շարունակւող երթին մղում ու թափ տւող եւ մարտունակութիւն սովորեցնող այս մեծ պատգամը պատկանում է հայոց ազգային-ազատագրական պայքարի հայդուկապետին՝ Նիկոլ Դումանին, որի ծննդեան տարեդարձը զուգադիպում է յունւարի 12-ին։ 1867 թ.-ի այս օրը Արցախի Խաչեն գաւառի (Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի) Ղշլաղ գիւղը հայ ժողովրդին պարգեւեց Նիկողայոս Տէր-Յովհաննիսեանի ծնունդը, որ ճակատագրւած էր հայոց նորագոյն շրջանի պատմութեան վրայ իր անջնջելի դրոշմը դնելու իբրեւ առասպելատիպ Նիկոլ Դուման։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։