Հա

Գաղափարական

12/01/2020 - 14:20

Կարեւոր ճշտում եւ լուսաբանութիւն

«Ալիք» օրաթերթի եւ «Ալիք»-ի կայքէջի (alikonline.ir) շաբաթ, 26 հոկտ. 2019 թ. համարում, լոյս տեսաւ Հենրիկ Խալոյեանի գրչին պատկանող մի գրութիւն՝ «Ո՞վ է այն հերոսը, որին շատերս չգիտենք...» վերտառութեամբ նուիրուած Դաշնակցութեան խոնարհ հերոսներից՝ Յարութիւն Յարութիւնեանին:

Ա. ԱԶԻԶԵԱՆ

 

«Ալիք» օրաթերթի եւ «Ալիք»-ի կայքէջի (alikonline.ir) շաբաթ, 26 հոկտ. 2019 թ. համարում, լոյս տեսաւ Հենրիկ Խալոյեանի գրչին պատկանող մի գրութիւն՝ «Ո՞վ է այն հերոսը, որին շատերս չգիտենք...» վերտառութեամբ նուիրուած Դաշնակցութեան խոնարհ հերոսներից՝ Յարութիւն Յարութիւնեանին:

Գրութիւնը նոյնութեամբ արտատպուեց «Ազդակ»-ի 28.10.2019 եւ «Ասպարէզ»-ի 1.11.2019 համարներում:

Գրութեան մէջ տեղ են գտել վրիպումներ, որոնք յանուն ճշմարտութեան, ենթակայ են ճշտումի:

1. Տպագրուած է՝

«1917-ին մասնակից է եղել Բաշ Ապարանի ճակատամարտին».

Պարզ ճշմարտութիւն է, որ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերը տեղի են ունեցել 1918-ի մայիսին եւ ոչ թէ 1917-ին:

2. Նշուած է՝

«Նրա կենսագրութիւնը բաւականին հետաքրքիր է, իսկ այս բոլորը միայն իմացուել է` որպէս արդիւնք այն կարեւոր ուսումնասիրութեան, որը կատարում է մեր ընկեր` Աղասի Ազիզեանը»:

Դա այդպէս չէ: Իմ հետաքրքրութիւնը տարբեր է եղել: Անձամբ ցանկանում էի տեղեկանալ Յ. Յարութիւնեանի մահուան ստոյգ թուականի մասին եւ ունենալ նրա շիրմաքարի նկարը: Այդ նպատակով պարտաւորուեցի 2012 թուականին անձամբ ճամբորդել Մաշհադ՝ ուր թաղուած է Յարութիւն Յարութիւնեանը:

Այս խնդրում ինձ օգնում էր ընկ. Ալֆրէդ Հաւանը, բայց երբ մեզ չյաջողուեց այդ տեղեկութիւնները գտնել, ընկ. Ալֆրէդը պարտաւորուեց դիմել Մաշհադի Հայոց գերեզմանատան արխիւներին ուր յայտնաբերեց ոչ միայն մեր տարաբախտ ընկերոջ՝ Յարութիկի մահուան ճիշտ թուականը, այլ կարողացաւ յայտնաբերել նաեւ թաղման ստոյգ վայրը, որին որպէս արդիւնք արդէն ընկ. Ալֆրէդի միջոցներով շիրմաքար է տեղադրուել հանգուցեալի հողաթմբին:

Յ. Յարութիւնեանը գուցէ քիչ ճանաչուած, բայց անծանօթ անձնաւորութիւն չէ Դաշնակցութեան պատմութեան մէջ եւ նրա մասին յօդուածներ կան մեր մամուլում:

1965 թուականին ՀՅԴ Թեհրանի կազմակերպութեան նախաձեռնութեամբ հոգեհանգստեան արարողութիւն է տեղի ունեցել ՀՅ Դաշնակցութեան Թեհրանի պանթէոնում Յարութիւն Յարութիւնեանի մահուան 10-րդ տարելիցի առթիւ: Իսկ «Ալիք»-ի 25 հոկտ. 1965 համարի Ա էջում լոյս է տեսել Երուանդ Հայրապետեանի յօդուածը՝ «Յարութիւն Յարութիւնեան՝ Խոխա» վերնագրով:

3. Հենրիկ Խալոյեանի գրութեան մէջ կայ նաեւ մի ուրիշ շատ կարեւոր վրիպում:

Գրուած է՝

«Նա, 1919-ին, Հայկ Սասունեանի հետ միասնաբար գտնում են Բաքուի ջարդարարներից` խան Խոյսկիի հետքերը»: Հայկի ազգանունը սխալ է նշանակուած, այն պիտի լինի Հայկ Սանոսեան:

4. Յօդուածի հետ «Ալիք»-ում տեղադրուած նկարը, որը նոյնութեամբ արտատպուել է նաեւ «Ազդակ»-ում եւ «Ասպարէզ»-ում թէկուզ պատկանում է Մաշհադի հայոց գերեզմանատանը եւ Յարութիւնեան գերդաստանի անդամներին, բայց այն բացարձակապէս առընչութիւն չունի Յարութիւն Յարութիւնեանի հետ:

 

Գրութեանս կցուած է նաեւ ընկ. Ալֆրէդ Հաւանի միջոցներով պատրաստուած եւ Յ. Յարութիւնեանի հողաթմբին տեղադրուած շիրմաքարի նկարը:

Յարակից լուրեր

  • «ՀՅԴ-ի հանգանակութեամբ կառուցւած յուշարձանի բացմանը ՀՅԴ-ականներ չեն հրաւիրւել»․ Յարութիւն Յարութիւնեան
    «ՀՅԴ-ի հանգանակութեամբ կառուցւած յուշարձանի բացմանը ՀՅԴ-ականներ չեն հրաւիրւել»․ Յարութիւն Յարութիւնեան

    Տորոնտոյի ՀՅԴ-ի հանգանակութեամբ Սարդարապատում կանգնեցւած Արամ Մանուկեանի յուշարձանի բացմանը չեն հրաւիրել ՀՅԴ ներկայացուցիչներին: Յուշարձանի հովանաւորը՝ պրն. Ջանբազեանը թանգարանում սպասել է մինչեւ բացումը տեղի ունենայ, յետոյ մօտենայ իր նւիրատւութեամբ կանգնեցւած յուշարձանին: Այս մասին ֆէյսբուքեան էջում գրել է 5-րդ ալիք հեռուստաընկերութեան տնօրէն Յարութիւն Յարութիւնեանը։

  • ԱԿՆԱՐԿ - «Երեխա՞յ, զաւա՞կ, որդի՞» (Յղւած «Ալիք»-ին)
    ԱԿՆԱՐԿ - «Երեխա՞յ, զաւա՞կ, որդի՞» (Յղւած «Ալիք»-ին)

    Դիմելով հայկաբան ուսուցիչներին խնդրում եմ բացատրել՝ ի՞նչ տարբերութիւն կայ՝ երեխայ, զաւակ եւ որդի բառերի միջեւ: Սրանցից ո՞րն է արական, ո՞րը իգական եւ ո՞րը անորոշ: Օրինակ՝
    Ես ունեմ զաւակներ: Աղջի՞կ են թէ՞ տղայ:
    Դու ունես որդիներ: Աղջի՞կ են թէ՞ տղայ:
    Նա ունի երեխաներ: Աղջի՞կ են թէ՞ տղայ:

  • Կարանթին
    Կարանթին

    Իր մայրամուտի վերջին շրջանն ապրող ծերունի գեներալը, ճօճաթոռին նստած, նոր-նոր էր սկսել նիրհել, երբ խաւարասէրները որոշեցին խախտել նրա ծերունական անդորրը: Ո՞ւմ մտքով կանցնէր, որ նրանք մի օր գլուխ կը բարձրացնեն: Այնքան հեզ էին, այնքան հնազանդ, որ նոյնիսկ նրա կենսաքիմիկոս կինը, ոգեւորւած, որոշել էր նպաստել նրանց արագ բազմացմանը եւ արու խաւարասէրներին իր ստեղծած յատուկ շիճուկից էր ներարկել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։