Հա

Գաղափարական

30/01/2020 - 12:00

«Գաղափարի ուժն է, որ պայքարը պիտի հասցնի յաղթական աւարտի». Արցախի հերոսն այսօր կը դառնար 56 տարեկան

Այսօր Արցախի հերոս, ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Պետրոս Ղեւոնդեանի՝ լեգենդար Պետոյի ծննդեան օրն է:

Այսօր Արցախի հերոս, ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Պետրոս Ղեւոնդեանի՝ լեգենդար Պետոյի ծննդեան օրն է:

Ազատամարտիկը ծնւել է 1964 թ. յունւարի 30-ին, Պռօշեան գիւղում: 1990 թ. անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը: 1990-1994 թթ. մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ Շահումեանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնեակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական յենակէտերի ոչնչացման գործողութիւններին:

Զոհւել է 1994 թ. փետրւարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելիս:

Աճիւնն ամփոփւած է հայրենի գիւղի Ազատամարտի պանթէոնում:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանաւարտի անունով են անւանակոչւել Պռօշեանի եւ Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։

2007 թւականին նրա հարազատ ֆակուլտետում բացւեց Պետրոս Ղեւոնդեան անունը կրող լսարան։ 2010 թ. ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանաւան գիւղի միջնակարգ դպրոցն անւանակոչւել է Պետրոս Ղեւոնդեանի անւամբ:

Պետրոս Ղեւոնդեանը յետմահու (2000 թ.) արժանացել է Արցախի հերոսի կոչման:

Yerkir.am-ի հետ զրոյցում ՀՅԴ Պռօշեանի կոմիտէի ներկայացուցիչ Էդւարդ Թովմասեանը նշեց, որ Պետոյի իւրաքանչիւր տարեդարձ նշւում է ըստ պատշաճի. գիւղի՝ հերոսի անունը կրող դպրոցում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ, որոնք շարունակւում են Ազատամարտի պանթէոնում:

Այս օրը Պետոյին նւիրւած միջոցառումներ են տեղի ունենում նաեւ ՀՅԴ Պռօշեանի «Դրօ Կանայեան» կենտրոնում:

Յարակից լուրեր

  • Այսօր Պետոյի նահատակութեան 28-րդ տարելիցն է
    Այսօր Պետոյի նահատակութեան 28-րդ տարելիցն է

    Պետրոս Ղեւոնդեանը, նոյն ինքը՝ Պետօն, ծնւել է 1964 թւականին՝ Պռօշեան աւանում եւ նահատակւեց 1994-ի փետրւարի 14-ին Քարվաճառում:

  • Այսօր Պետօն կը դառնար 58 տարեկան
    Այսօր Պետօն կը դառնար 58 տարեկան

    Այսօր Արցախեան պատերազմի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, «Մարտական խաչ առաջին աստիճանի» եւ «Ոսկէ արծիւ» շքանշանակիր, ԼՂՀ ՊԲ մայոր (1996, յետմահու), ՀՅԴ կուսակցութեան անդամ (1990) Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան օրն է: Նա կը դառնար 58 տարեկան։

  • Այսօր Արցախի հերոս, «Ոսկէ արծիւ» շքանշանի ասպետ Պետրոս Ղեւոնդեանի (Պետոյի) յիշատակի օրն է
    Այսօր Արցախի հերոս, «Ոսկէ արծիւ» շքանշանի ասպետ Պետրոս Ղեւոնդեանի (Պետոյի) յիշատակի օրն է

    Պետոն զոհւել է 1994 թ. փետրւարի 14-ին Քարվաճառում: Այդ օրը մարտի դաշտում վիրաւոր զինւոր էր միայնակ մնացել: Շտապօգնութեան մեքենայի անձնակազմը չէր համարձակւում առաջ շարժւել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետոն ինքն է նստում շտապօգնութեան մեքենայի ղեկին եւ միայնակ դուրս բերում վիրաւոր զինւորին: Նա զոհւում է ականի պայթիւնից:

  • Պետօն...
    Պետօն...

    Այսօր Արցախեան շարժման ու պատերազմի առաջամարտիկ ու հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, ՀՅ Դաշնակցութեան գաղափարակիր, «Մարտական խաչ առաջին աստիճանի»  եւ «Ոսկէ արծիւ» շքանշանակիր  Պետրոս Ղեւոնդեանի նահատակութեան օրն է:

  • Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան օրն է
    Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան օրն է

    Այսօր Արցախի հերոս, դաշնակցական Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան օրն է:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։