Հա

Գաղափարական

03/02/2020 - 16:30

«Սրբազան խաչելութիւն» գիրքը՝ նւիրւած Լիզբոնի 5-ին, արդէն մեր սեղանին է

Արա Նախշքարեանի նորահրատ «Սրբազան խաչելութիւն» գեղարւեստական իրապատում-պատմւածքը (Երեւան, «Լուսակն հրատարակչութիւն», 2019) ներկայացնում է 20-րդ դարի 70-80-ական թթ. լիբանանեան քաղաքացիական պատերազմի օրերն ու հայկական թաղամասերի ինքնապաշտպանական պայքարի դրւագները:

«alikonline.ir» - Արա Նախշքարեանի նորահրատ «Սրբազան խաչելութիւն» գեղարւեստական իրապատում-պատմւածքը (Երեւան, «Լուսակն հրատարակչութիւն», 2019) ներկայացնում է 20-րդ դարի 70-80-ական թթ. լիբանանեան քաղաքացիական պատերազմի օրերն ու հայկական թաղամասերի ինքնապաշտպանական պայքարի դրւագները: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Գրքում հեղինակը պատմում է 5 հայ պատանիների մասին, ովքեր իրենց ազգային դաստիարակութեան շնորհիւ, հասակ առնելով, երդւեցին՝ հայոց ազատագրութեան դատին նւիրաբերել իրենց կեանքը, մինչեւ որ հայը ստանայ արդար հատուցման իր պատասխանը:

1983 թ. յուլիսի 27-ին, 5 ընկերներով որոշում են դուրս գալ աշխարհի անուշադրութեան պատնէշը քանդելու եւ, քնած մարդկութեանը ապտակելով արթնութեան կոչով, հասկացնելու արդէն սկսւած եւ շարունակւող իրենց արդար պայքարի մասին:

Լիբանանից մինչեւ Պորտուգալիա լուռ ու առանց տրտնջալու տղաներն անցան իրենց համար ստեղծւած գողգոթայի ողջ ճանապարհը եւ, Լիսաբոնի սրտում խաչւելով, սրբացան՝ յորդորելով իրենց ազգակիցներին՝ չլռել, քանի հայը չի տիրացել իր սուրբ Հայրենիքին: Երիտասարդների այս պատգամը փոխանցւելով հասաւ մինչեւ արցախեան շարժում, եւ ապա՝ գոյապայքար, որտեղ յաղթանակ կերտւեց, ու անունն անկախութիւն կնքւեց:

Հեղինակը գրքում ներառել է նաեւ իր յօդւածներն ու բանախօսութիւնները, օրւայ խորհրդի հետ, տարբեր հրապարակներում խօսւած իր ելոյթները:

Ընթերցողը, թերթելով գրքի 100 էջերը, լուսանկարների միջոցով աւելի է մօտենում Արայի, Սեդրակի, Վաչէի, Սիմոնի եւ Սարգսի հարազատ միջավայրին, ապրում նրանց ամէն ակնթարթը, որ յաւերժացւել է պատկերներով ու գեղարւեստական նկարագրով:

Պատմւածքում ներկայացւած բոլոր դրւագները համապատասխանում են իրականութեանը, վերցւած են ականատեսների յւշերից եւ նրանց մասին պատմւած նիւթերից:

Գիրքը, որը հրատարակւել է մի խումբ նւիրեալ մարդկանց մեկենասութեամբ, իսկական յուշարձան է Լիզբոնի դեսպանատանը մարտիրոսւած 5 հայ նահատակ սրբերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։