Print this page
18/02/2020 - 11:10

Փետրւարեան ապստամբութիւն-99

Փետրուարեան համաժողովրդական ապստամբութիւնը 99 տարեկան է:

«alikonline.ir» - Փետրուարեան համաժողովրդական ապստամբութիւնը 99 տարեկան է:

Փետրւարի 18-ը 20-րդ դարի սկզբնամասի մեր պատմութեան ամենաանկիւնադարձային եւ կարեւոր պատմական իրադարձութիւններից մէկն է, որն իր անջնջելի հետքը թողեց Հայաստանի ու հայութեան հետագայ ճակատագրի վրայ:

Փետրւարեան ապաստամբութիւնը հայ ժողովրդի գերագոյն ճիգն էր՝ վերականգնելու բոլշեւիկների կողմից ոտնատակ տրւած իր արժանապատւութիւնը, որի մարմնաւորումն էր համարւում արեան եւ անասելի տառապանքների գնով նւաճւած անկախութիւնը:

Բոլշեւիկեան նորաստեղծ կայսրութեան առաջին ժողովրդական ըմբոստութիւնը Հայաստանին փրկեց քաղաքացիական արիւնահեղ պատերազմի վերահաս աղէտից, որի մասին այնքան երազում էին յեղկոմականների մոլագար ուղեղները:

Փետրւարեան ապստամբութեան շնորհիւ, վերահաս մահից փրկւեցին հայ ժողովրդի մտաւորականութեան սերուցքը՝ Դաշնակցութեան ղեկավարութիւնը, ժամանակի քաղաքական-հասարակական ականաւոր գործիչները, որոնց արդէն Հայրենիքից վտարանդի պայմաններում յաջողւեց ի մի բերել եւ կազմակերպել ցեղասպանութիւնից մազապուրծ եղած հայ ժողովրդի բեկորներին՝ ձեւաւորելով սփիւռքեան հզօր գաղթօջախները:

Աշնանացանի պէս, Փետրւարեան ապստամբութիւնը մայր հողին ի պահ տւեց ամենավեհ գաղափարի՝ անկախութեան սերմերը, լաւ ժամանակներում՝ գարնանը ծիլ տալու ակնկալիքով:

Ճակարագրի տնօրինմամբ բարեբեր գարունը վրայ հասաւ 1988 թւականի նոյն այդ փետրւար ամսին, երբ 67 տարի առաջ հողին՝ մեր պարագայում՝ ժողովրդի յիշողութեանը ի պահ էին տրւել անկախութեան սերմերը:

Փա՛ռք փետրւարի 18-ը կերտող դաշնակցական հերոսների յիշատակին:

Յարակից լուրեր