Հա

Գաղափարական

01/03/2020 - 13:00

Նրանք ընկան, որպէսզի մենք ապրենք հպարտ ու արժանապատիւ. այսօր Սիմոն Եահնիեանի ծննդեան օրն է

1962 թւականի մարտի 1-ին է ծնւել լիզբոնի 5 անմահ տղաներից Սիմոն Եահինեանը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

1962 թւականի մարտի 1-ին է ծնւել լիզբոնի 5 անմահ տղաներից Սիմոն Եահինեանը:

Աշխարհի ուշադրութիւնը Հայ Դատին սեւեռելու նպատակով 1983 թւականի յուլիսի 27-ին Հայ Յեղափոխական Բանակի հինգ անդամները՝ Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճեմեանը, Սիմոն Եահնիեանը, Արա Քրջլեանը եւ Սարգիս Աբրահամեանը Լիզբոնում գրաւեցին թուրքական դեսպանատունը:

Լիզբոնի սխրագործութիւնը 1975 թւականին յանուն Հայ Դատի եւ արդարութեան վերականգնման մեկնարկած հայ ժողովրդի զինեալ պայքարի գագաթնակէտն էր:

Ու թէեւ տարիների հեռաւորութիւնից մերօրեայ «լուսամիտ» եւ «առաջադէմ» ձեւացողները փորձում են հարցականի տակ տանել Լիզբոնի տղաների սխրագործութիւնը, սակայն, փաստը մնում է փաստ, որ ի դէմ ճշմարտութեան՝ «քաղաքակիրթ» մարդկութեան լռութեան պատը ճեղքելու, ի դէմ արդարութեան՝ այլոց անտարբերութիւնը խախտելու, ի լուր իրաւազրկման՝ մարդկութեան գիտակցութիւնն արթնացնելու այլ ելք չէր մնացել, քան մատաղ կեանքերի գիտակցւած զոհաբերումը: Եւ դա պատւով կատարեցին Լիզբոնի 5 անմահ տղաները՝ Սիմոնը, Սեդրակը, Արան, Վաչէն ու Սարգիսը:

Դեսպանատան շէնքը գրաւելուց յետոյ, թւում էր, թէ առաքելութիւնը կատարւած է: Նրանք կարող էին յանձնւել ու ողջ մնալ (Սիմոնից բացի, որը զոհւել էր դեսպանատուն մուտք գործելու պահին, անվտանգութեան աշխատակիցների հետ փոխհրաձգութեան ժամանակ):

Տղաները, սկայան, որոշեցին զոհւել, որպէսզի իրենց համարձակ քայլով ի դէմս աշխարհի փաստեն, որ իրենց նպատակն ամենեւին էլ ահաբեկչութիւնը չէ, այլ նւիրաբերում հայոց արդարացի դատին: Նրանք ողջ աշխարհին ստիպեցին յիշել, որ Հայոց Ցեղասպանութիւնը եւ հայ ժողովրդի հայրենազրկումն անհերքելի փաստ է, եւ Թուրքիայից բացի, դրա բեռը նաեւ ողջ մարդկութեան ուսերին է:

Իրենց սխրագործութեամբ նրանք պարտադրեցին բոլորին քանդել Հայոց Ցեղասպանութեան դէմ բարձրացւած լռութեան պատը, երեսով շրջւել դէպի արդարութիւնը, եւ խօսել հայութեան իրաւազրկման մասին:

Իսկ ամենակրեւորրը՝ նրանք նւիրականացրեցին մեր պահանջատիրութեան գործնական հետապնդման հարկադրանքը: Նրանք ուրւագծեցին եւ լուսաւորեցին այն ուղին, որով պէտք է քայլէին գալիք սերունդները՝ յանուն Հայ Դատի վերջնական լուծման, յանուն հայ ժողովրդի արժանապատւութեան եւ ամբողջական իրաւունքների վերականգնման:

Նրանք ընկան, որպէսզի շարունակւի, եւ շարունակւելով ընդարձակւի պահանջատիրական մեր պայքարը:

Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման , հայ ժողովրդի արդար իրաւունքների վերականգնման գործում անցեալ երեք տասնամեակների մեր բոլոր յաղթանակների եւ նւաճումների համար մենք մեծապէս պարտական ենք հէնց Լիզբոնի 5 հերոս տղաներին, որոնք ընկան, որպէսզի մենք ապրենք հպարտ ու արժանապատիւ:

Սիմոն Եահինեանի ծննդեան օրը հերթական առիթն էր յիշելու Լիզբոնի 5 մարտիկներին: Փա՛ռք նրանց անմար յիշատակին:

Յարակից լուրեր

  • Սոցիալիստական դեմոկրատիայի ճգնաժամի մասին (Մայիսի 1-ի առիթով)
    Սոցիալիստական դեմոկրատիայի ճգնաժամի մասին (Մայիսի 1-ի առիթով)

    Վաղը մայիսի 1-ն է, աշխատաւորների մեծ տօնը։

    Մայիսի 1-ը մեծ տօն լինելուց բացի, պատեհ առիթ է նաեւ անդրադառնալու եւ բարձրաձայնելու այն երեւոյթների մասին, որոնք ախտահարել են մերօրեայ սոցիալ-տնտեսական յարաբերութիւնները՝ պատճառելով հասարակական լրջագոյն ճգնաժամ, որը հիմնականում արտացոլւում է անհատական շահի նկատմամբ արդէն ծայրայեղութեան հասած պաշտամունքի, կապիտալի ոչ բնական կուտակումի, եւ սոցիալական ընդգծւած բեւեռացման տեսքով։

  • Իդլիբի իրադարձութիւնների եւ հնարաւոր զարգացումների շուրջ
    Իդլիբի իրադարձութիւնների եւ հնարաւոր զարգացումների շուրջ

    Իդլիբի շուրջ ստեղծւած իրադարձութեան հետ կապւած ռուս-թուրքական յարաբերութիւնների սրման հերթական փուլի ականատեսն ենք: Այդ կապակցութեամբ անհրաժեշտ է կատարել մի քանի դիտարկում.

  • «Հասարակական իշաճանճի» յաղթանակին սպասելիս
    «Հասարակական իշաճանճի» յաղթանակին սպասելիս

    Բերնի Սանդերսը յաղթեց Նեւադա նահանգի փրայմերիզում: Դեմոկրատական կուսակցութեան ներկուսակցական մրցավազքում ձախակողմեան սենատորի յաղթանակներն աւելի են ամրապնդում նրա կողմնակիցների յոյսերն առ այն, որ առաջիկայ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրութիւններին հէնց «խելագար Սանդերսը» կը ներկայացնի Դեմոկրատական կուսակցութեանը:

  • Ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութիւնը, ճիշտ ընտրութիւն կատարելու կարեւորութիւնը
    Ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութիւնը, ճիշտ ընտրութիւն կատարելու կարեւորութիւնը

    11-րդ նստաշրջանի Իսլ. խորհրդարանի ընտրութիւնները սարի յետեւում չեն:

    Ընդամենը 3 օր յետոյ՝ փետրւարի 21-ին մենք պէտք է ընտրենք խորհրդարանի այն կազմը, որն առաջիկայ չորս տարիների ընթաքում հանդիսանալու է մեր երկրի օրէնսդիր իշխանութիւնը:

  • Մեր առաքելութիւնը (Բաքւի ջարդերի 30-ամեակի առիթով)
    Մեր առաքելութիւնը (Բաքւի ջարդերի 30-ամեակի առիթով)

    Այսօր լրանում է Բաքւի հայութեան ջարդերի 30-րդ տարելիցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։