Հա

Գաղափարական

16/03/2020 - 12:00

Թալէաթն այդպէս էլ չարեց վերջին քայլը. Թեհլիրեանի գնդակը կասեցրեց նրան

Ռազմական եւ քաղաքական յանցագործները պէտք է պատժւեն, այլապէս յղի են կրկնւելու հաւանականութեամբ։ Այս ճշմարտութիւնը բոլորը գիտեն, եւ դրանով ղեկավարւել են նրանք, ովքեր իրագործել են «Նեմեսիս» գործողութիւնը։ 99 տարի առաջ Սողոմոն Թեհլիրեանն արժանին է հատուցել Թալէաթին։

«alikonline.ir» - Ռազմական եւ քաղաքական յանցագործները պէտք է պատժւեն, այլապէս յղի են կրկնւելու հաւանականութեամբ։ Այս ճշմարտութիւնը բոլորը գիտեն, եւ դրանով ղեկավարւել են նրանք, ովքեր իրագործել են «Նեմեսիս» գործողութիւնը։ 99 տարի առաջ Սողոմոն Թեհլիրեանն արժանին է հատուցել Թալէաթին։ Այս մասին գրում է Sputnik Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Սողոմոն Թեհլիրեանը չէր յիշում, թէ որքան ժամանակ է պառկել դիակների մէջ` գիշերն արթնանալով կիսազառանցական վիճակից։ Սեփական ընտանիքին ոչնչացրել են իր աչքի առաջ, բայց նրան յաջողւել է դուրս գալ այն վայրից, որտեղ ենիչերները կոտորել են հայերին. նա Կոստանդնուպոլիսում ապրել է մօտ հինգ տարի, իսկ յետոյ մեկնել է ԱՄՆ։

Բառացիօրէն մէկ տարի յետոյ Թեհլիրեանը յայտնւել է Եւրոպայում։ Դեռ 1919 թ.-ին հասկանալի է դարձել, որ չնայած Առաջին աշխարհամարտը յաղթած երկրների ճնշման տակ Թուրքիան իբր մահապատժի է ենթարկել «մսագործներին», որոնք կազմակերպել էին Ցեղասպանութիւնը, բայց նրանք խուսափել են պատժից։ Գերմանական սուզանաւն այդ ոհմակին տեղափոխել է Օդեսա, յետոյ էլ Գերմանիա, որտեղից նրանք ցրւել են տարբեր տեղեր։

«Նեմեսիս» անունով գործողութիւնը, դատելով ամէն ինչից, երկար չի մշակւել։ Ի վերջոյ, խնդիրը մէկն էր` ոչնչացնել անպատիժ մարդասպաններին, իսկ դատավճիռ իրագործող կամաւորների պակաս, իհարկէ, չկար։ Նրանցից մէկը Սողոմոն Թեհլիրեանն էր։

Օսմանեան կայսրութեան ներքին գործերի նախկին նախարար Թալէաթին երկար են որոնել, նա ուրիշ անւան տակ է ապրել։ Ի դէպ, ո՛չ նա, ոչ՛ օսմանների նախկին պաշտօնեաները Գերմանիայում յայտնւելուց յետոյ մեծ ջանքեր չեն գործադրել թաքնւելու համար, բարեկեցիկ պայմաններում են ապրել, մէկը ծխախոտ է վաճառել, միւսը` գորգ...

Բացի այդ, պէտք էր 100 տոկոսով համոզւել, որ դա հէնց Թալէաթն է, որպէսզի չսպանէին անմեղ մարդու։ Դրա վրայ երկար ժամանակ է ծախսւել, վերջապէս գտել են ռազմական յանցագործին։ Յարմար առիթը եղել է 1921 թ.-ի մարտի 15-ին։

Մէջբերենք Սողոմոն Թեհլիրեանի խօսքերը. «Ես մայթից իջայ կամրջամաս, որպէսզի յետեւից մօտենամ նրան, բայց յանկարծ ինչ-որ բան կանգնեցրեց ինձ, հազար անգամ ստուգւած, ակնյայտ բանը մի պահ կասկածելի թւաց ինձ` արդեօ՞ք նա է։

«Մօտենալ առջեւից, առջեւից, առջեւից եւ ուղիղ ճակատին։ Շուտ, շուտ, վազիր…»:

Գնալով հանդիպակաց մայթով` ես հաւասարւեցի նրան, արագ քայլերով առաջ անցայ նրանից, տեղափոխւեցի այն մայթը, որով գնում էր Թալէաթը։ Ընդառաջ գնացի։ Մենք մօտեցանք իրար։ Նա զբօսնելով քայլում էր` անհոգ թափահարելով ձեռնափայտը։ Մեր միջեւ քիչ տարածութիւն էր մնացել, եւ իմ ամբողջ էութիւնը բռնկւեց զարմանալի հանգստութեամբ։ Երբ մենք մօտեցանք, Թալէաթը նայեց ինձ. աչքերում երեւաց մահւան վախը։ Նա այդպէս էլ չարեց վերջին քայլը, փորձեց խուսափել, բայց ես ակնթարթօրէն հանեցի զէնքը եւ կրակեցի նրա գլխին»։

Բնականաբար, Թեհլիրեանը ձերբակալւել է, բայց դատավարութիւնը եւ աննախադէպ արդարացումն իսկական սենսացիա են դարձել։ Նրան պաշտպանել են երեք փաստաբաններ, որոնց շարքում եղել է դոկտոր Կուրտ Նիմայէրը` Քեոլնի համալսարանի պրոֆեսորը։ Եւրոպական հանրութիւնը սարսափով մանրամասներ է իմացել հրէշաւոր գազանութիւնների մասին, որոնք կատարւել են մի քանի տարի առաջ. պաշտպանութիւնը ներկայացրել է բազմաթիւ վկաների, որոնց պատմութիւնները քչերն են համարձակւել հրապարակել մամուլում։ Շատ բան մնացել է դատական նիստերի սղագրութիւններում։

Թւում էր` սկսել են դատել Թեհլիրեանին, բայց իրականում դատել են Թալէաթին։

Սողոմոն Թեհլիրեանը գրեթէ 30 տարի ապրել է Սերբիայում, յետոյ` ԱՄՆ-ում, որտեղ մահացել է 1960 թ.-ին։ Նա ապացուցել է, որ հատուցումն անխուսափելի է, եւ մարդասպանները ցանկացած վայրում եւ ցանկացած ժամանակ արդար դատաստան առաջ կը կանգնեն։ Դրանից յետոյ օսմանեան մարդասպաններից ոչ մէկը հանգիստ չի ունեցել, եթէ անգամ իրենց մահով են մահացել։

Յաջորդ տարի Սիրիայի ռազմական եւ քաղաքացիական կառավարչին` այդ տարիներին Ջեմալին, Թիֆլիսում ոչնչացրել է Պետրոս Տէր-Պետրոսեանի, Արտաշէս Գէորգեանի, Զարէ Մելիք-Շահնազարեանի եւ ուրիշների խումբը, իսկ Էնւերին Տաջիկստանում գտել է Յակոբ Մելքումովը. նա թրով թռցրել է նախկին ռազմական նախարարի գլուխը։

Յետոյ ոչնչացւել են միւս տականքները, հայոց կոտորածների մի շարք կազմակերպիչներ նոյն տարիներին վերացւել են ներկայ Ադրբեջանի տարածքում` Բաքւում եւ այլ վայրերում։ «Նեմեսիս» գործողութիւնը խորհրդանշական սկիզբ է ունեցել, բայց փաստօրէն առ այժմ անաւարտ է մնում...

Յարակից լուրեր

  • «Նեմեսիս»-99
    «Նեմեսիս»-99

    99 տարի առաջ այս օրը 1921 թւականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրեանը Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասի Հարդենբուրգ փողոցի վրայ գնդակահարեց Հայոց  Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ Թալեաթ Փաշային։

  • 15 մարտ 1921. Թալէաթի ահաբեկումը. Որպէսզի դատուի եւ պատժուի հայասպան թուրք պետութիւնը
    15 մարտ 1921. Թալէաթի ահաբեկումը. Որպէսզի դատուի եւ պատժուի հայասպան թուրք պետութիւնը

    Մարտ 15-ը հայոց սերունդներու ազգային յիշողութեան մէջ անջնջելիօրէն դրոշմուած է իբրեւ Օրն Արդարահատուցման, Օրը՝ Թալէաթի ահաբեկման։

  • Սողոմոն Թեհլիրեանի լուսանկարը՝ Վարշաւայում բացւած ցուցադրութիւնում
    Սողոմոն Թեհլիրեանի լուսանկարը՝ Վարշաւայում բացւած ցուցադրութիւնում

    Դեկտեմբերի առաջին օրերին Վարշաւայի «Pilecki» ինստիտուտը բացեց իրաւագէտ Ռաֆայէլ Լեմկինին նւիրւած ժամանակաւոր ցուցադրութիւն: «Pilecki» ինստիտուտի խնդրանքով «Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը մեծ պատրաստակամութեամբ տրամադրել է ՀՑԹԻ արխիւում պահւող եզակի ցուցանմուշ՝ Սողոմոն Թեհլիրեանի հազւագիւտ լուսանկարը: 

  • Մարսէյի մԷջ կատարուեցաւ Սողոմոն Թեհլիրեանի յուշակոթողի բացումը
    Մարսէյի մԷջ կատարուեցաւ Սողոմոն Թեհլիրեանի յուշակոթողի բացումը

    Ֆրանսայի հարաւային շրջանի «CCAF»-ի (Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդ) եւ Մարսէյի 6-րդ եւ 8-րդ շրջաններու քաղաքապետարանին նախաձեռնութեամբ՝ 23 յունիսին, Մարսէյի Սողոմոն Թեհլիրեանի անունը կրող հրապարակին վրայ բացումը կատարուեցաւ Թեհլիրեանի յուշակոթողին, որուն հեղինակը Թաւիթ Եուզանն է:

  • Սողոմոն Թեհլիրեան (1896-1960). Հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքը
    Սողոմոն Թեհլիրեան (1896-1960). Հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքը

    Ապրիլ 2-ի այս օրը ծննդեան տարեդարձն է հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքին՝ Սողոմոն Թեհլիրեանի։

    Հայեւթուրք յարաբերութեանց արիւնալի պատմութեան մէջ մեծատառ գրուած անուն է Սողոմոն Թեհլիրեան, որ հայ ժողովուրդին դէմ Թուրքիոյ կողմէ պետականօրէն գործադրուած ցեղասպանական ծանրագոյն ոճիրն գլխաւոր պատասխանատուին՝ Թալէաթ փաշայի արդարահատոյց ահաբեկման իրագործողը եղաւ եւ, իբրեւ այդպիսին, անմահացաւ մեր ազգային յիշողութեան մէջ։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։