Հա

Գաղափարական

21/04/2020 - 13:40

Դաւիթ Տօնոյեանը շնորհաւորական ուղերձ է յղել Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպէյեանի 55-ամեակի առթիվ

«Հողի համար ես հէնց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար»,- սրանք Հայաստանի Հանրապետութեան ազգային հերոս Թաթուլ Կրպէյեանի խօսքերն են, որոնք մարմնաւորում են ոչ միայն նրա հաւատամքն ու հերոսաբար ապրած կեանքի խորհուրդը, այլեւ մեր ազատագրական պայքարն ու Արցախեան գոյամարտը յաղթած սերնդի գաղափարախօսութիւնը:

Թաթուլ Կրպէյեանը Արցախեան շարժման ամենավառ դէմքերից էր: ԵՊՀ պատմութեան ֆալուլտետի ուսանողը առաջիններից մէկն էր, որ անդամագրւեց Արցախը Հայաստանին վերամիաւորելու պահանջին, դարձաւ «Միացում» կազմակերպութեան անդամ՝ ուսանողութեան գաղափարական առաջամարտիկը:

Երբ սկսւեցին սահմանային ընդհարումները, Թաթուլ Կրպէյեանի պայքարը շարունակւեց զէնքով: Նա ղեկավարեց Գետաշէնի ենթաշրջանի զինւած ինքնապաշտպանութիւնը:

Թաթուլ Կրպէյեանը զէնքը ձեռքին հայրենիքը պաշտպանելուն զուգընթաց պատմութիւն էր դասաւանդում Գետաշէնի դպրոցներում, բանաստեղծութիւններ գրում ու ապրում էր հզօր, արդար ու պաշտպանւած Հայաստանի երազանքով:

Թաթուլ Կրպէյեանը զոհւեց 1991 թւականի ապրիլի 30-ին, փլուզւող Խորհրդային Միութեան բանակի եւ Խորհրդային Ադրբեջանի ՆԳՆ կողմից իրագործւած տխրահռչակ «Կոլցոյ» գործողութեան ժամանակ:

Հայաստանի Հանրապետութեան ազգային հերոս Թաթուլ Կրպէյեանը հայոց գալիք սերունդներին թողեց հայրենիքի փրկութեան նժարին ամենաթանկը դնելու պատգամն ու ազգային միասնութեան մեծ խորհուրդը: Հերոս-մտաւորականի նրա առինքնող կերպարը ոգեշնչելու եւ արիացնելու է հայոց բազում սերունդների:

News.am

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։