Հա

Գաղափարական

30/04/2020 - 12:05

Գետաշէնը կը դատարկւի միայն իմ դիակի վրայով

1991 թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի հիւսիսային շրջաններում աւելի էր սրւում պատերազմական իրադրութիւնը: 1991 թ. ապրիլին խորհրդային եւ ադրբեջանական իշխանութիւններն այդ ուղղութեամբ ռազմական գործողութիւն սկսելու որոշում ընդունեցին

1991 թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի հիւսիսային շրջաններում աւելի էր սրւում պատերազմական իրադրութիւնը: 1991 թ. ապրիլին խորհրդային եւ ադրբեջանական իշխանութիւններն այդ ուղղութեամբ ռազմական գործողութիւն սկսելու որոշում ընդունեցին:

Մոսկւայում ստեղծւած մարդու իրաւունքների «Մեմորիալ» կենտրոնը վերականգնել է այդ օրերի իրադարձութիւնները: 1991 թ. ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ աւելի ուշ` ադրբեջանական ՕՄՕՆ-ը յարձակւեցին Շահումեանին մօտ գտնւող Գետաշէնի վրայ: Ադրբեջանցիները, յարձակւելով տեղի բնակիչների վրայ, սկսեցին թալանել նրանց տները: Մահացածների մեծ մասը 18-19 տարեկան էին:

Արցախեան պատերազմի մասնակից հերոսներից Թաթուլ Կրպէեանը 1990 թ. սեպտեմբերից մինչեւ 1991 թ. մայիս ամիսը Հիւսիսային Արցախի Գետաշէն-Մարտունաշէն ենթաշրջանի ինքնապաշտպանութեան հրամանատարն էր:

Թաթուլը ծնւել է 1965 թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գիւղում: Տարրական եւ միջնակարգ կրթութիւնը ստացել է Թալինի տեխնիկական դպրոցում, որն աւարտել է գերազանցութեամբ: Խորհրդային Միութեան բանակում ծառայելուց յետոյ ընդունւել է ԵՊՀ պատմութեան ֆակուլտետ: Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Այդժամ անգամ կարեւորում էր ուսումը եւ այդ օրերին պատմութիւն էր դասաւանդում Գետաշէնի երկու դպրոցներում: Թաթուլը նաեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիաւորելուն ուղղւած «Միացում» կազմակերպութեան անդամ էր:

1990 թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Յիրաւի, թէժ էին մարտերը, սակայն քաջ հայորդին վայրկեան անգամ չէր մտածում հող զիջելու մասին: Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ էք վախենում մահից: Հողի համար ես հէնց հիմա պատրաստ եմ մեռնել: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնայ, Երեւանի օդանաւակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշէնը յանձնեցի: Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի…»:

Վերջին անգամ, երբ գալիս է Երեւան, գնալիս ասում է հետեւեալը. «Գիտեմ, որ Երեւան այլեւս չեմ գայ, ինձ կը բերեն…»: Քաջի մահով ընկել է 1991 թ. ապրիլի 30-ին` «Օղակ» գործողութեան ժամանակ մարտական ընկերներ Սիմոն Յովհաննէսի Աչիկգեոզեանի (Դեդ), Արթուր Միքայէլի Կարապետեանի, Վալերի Վոլոդեայի Նազարեանի, Զարզանդ Ցոլակի Դանիէլեանի հետ անհաւասար մարտում: 1996 թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագոյն՝ Ազգային հերոսի կոչման: Թաթուլը թաղւած է հայրենի Արեգ գիւղում, որը հերոսի պատւին վերանւանւել է Թաթուլ: Գիւղում կանգնեցւած է նրա տուֆակերտ յուշարձանը, որի ճարտարապետն է Տարիէլ Յակոբեանը:

Թաթուլ մարդը, զինւորը, ռազմագէտն ու պատմաբանը նաեւ գիտէր խօսել բանաստեղծի լեզւով:

 

Arfd.am

Յարակից լուրեր

  • Ուշագրաւ մատնանշումներ
    Ուշագրաւ մատնանշումներ

    Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարի տեղակալ Ճորճ Քենթ գերմանական «Մարշըլ» հիմնադրամին կողմէ կազմակերպուած առցանց քննարկման ընթացքին կատարեց ուշագրաւ մատնանշումներ:

  • Պարտաւոր ենք յիշել եւ դասեր քաղել. ՀՅԴ ՀԳՄ-ի ուղերձը Թաթուլ Կրպէեանի նահատակութեան տարելիցի առիթով
    Պարտաւոր ենք յիշել եւ դասեր քաղել. ՀՅԴ ՀԳՄ-ի ուղերձը Թաթուլ Կրպէեանի նահատակութեան տարելիցի առիթով

    Ապրիլի 30-ը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպէեանի մահւան օրն է: Այս առիթով, եւս մէկ անգամ մեր խոնարհումը բերելով Արցախեան ազատագրական պայքարի բոլոր նահատակների յիշատակին, հարկ ենք համարում շեշտել Թաթուլ Կրպէեան մարդու եւ գործչի իւրայատուկ կերպարը եւ դերը մեր նորօրեայ ազատամարտի պատմութեան մէջ: Դժւար է ասել` էութեամբ մտաւորական, գործով մարտական հրամանատար Թաթուլի դերակատարութիւնը դեռ որքան կը մեծանար ու ծանրակշիռ կը դառնար մեր ազգային կեանքում, եթէ ճակատագիրը շնորհէր նրան կենսագրութիւնը հարստացնելու հնարաւորութիւնը:

  • Թաթուլ Կրպէեան․ մօրուքաւոր ուսուցիչը, որը Գետաշէնը չյանձնեց
    Թաթուլ Կրպէեան․ մօրուքաւոր ուսուցիչը, որը Գետաշէնը չյանձնեց

    Թաթուլը երբեք չէր յանձնի Գետաշէնը, դա քաղաքական պայմանաւորւածութեան հետեւանք էր՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպէեանի կինը՝ Իրինա Բարսեղեան-Կրպէեանը նրա յիշատակի օրը՝ ապրիլի 30-ին։

  • «Քանի դեռ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում ազդեցութիւն ունի, որեւէ ռազմական գործողութիւն Լեռնային Ղարաբաղում չի լինի». Վլադիմիր Լեպեխին
    «Քանի դեռ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում ազդեցութիւն ունի, որեւէ ռազմական գործողութիւն Լեռնային Ղարաբաղում չի լինի». Վլադիմիր Լեպեխին

    Եւրասիական տնտեսական միութեան ինստիտուտի տնօրէն Վլադիմիր Լեպեխինի հետ Tert.am-ը զրուցել է մարտի 5-ին Մոսկւայում կայացած Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման արդիւնքների մասին: Նրա խօսքով` Թուրքիան ցանկանում է մեծացնել իր ազդեցութիւնը Մերձաւոր Արեւելքում, ներգրաււել նաւթային նախագծերում. «Դրա համար էլ նա Մոսկւա էր գնացել՝ ստանալու այն, ինչ ցանկանում էր, գնացել էր՝ հասկանալու համար, թէ արդեօք Թուրքիան ունի հեռանկար տարածաշրջանային բիզնես ծրագրերում ներգրաււելու։ Այդ իսկ պատճառով նրանք ոչնչի մասին պայմանաւորւել չկարողացան, վեկտորներն են տարբեր»:

  • 27 տարի առաջ այս օրն Արթուր Մկրտչեանն ընտրւեց ԼՂՀ Գերագոյն խորհրդի նախագահ
    27 տարի առաջ այս օրն Արթուր Մկրտչեանն ընտրւեց ԼՂՀ Գերագոյն խորհրդի նախագահ

    27 տարի առաջ` յունւարի 8-ին, Արթուր Մկրտչեանն ընտրւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի առաջին նախագահ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։