Հա

Գաղափարական

08/05/2020 - 00:10

«Ղարաբաղի Կոբրան». Ազատամարտիկ կինը յիշում է Շուշիի ազատագրումը` «պարել ենք քոչարի, մեր հայկական քոչարին»

Ամէն տարի` մայիսի 9-ին Արցախեան ազատամարտի մասնակից Մարինէ Դուլեանը «Յաղթանակ» զբօսայգում է լինում, անմար կրակի մօտ ծաղիկներ դնում ու յիշում իր մարտական ուղին, զոհւած ընկերներին: Այս տարին էլ բացառութիւն չէր, Մարինէն դարձեալ «Յաղթանակ» զբօսայգում էր:

Ամէն տարի` մայիսի 9-ին Արցախեան ազատամարտի մասնակից Մարինէ Դուլեանը «Յաղթանակ» զբօսայգում է լինում, անմար կրակի մօտ ծաղիկներ դնում ու յիշում իր մարտական ուղին, զոհւած ընկերներին: Այս տարին էլ բացառութիւն չէր, Մարինէն դարձեալ «Յաղթանակ» զբօսայգում էր:

«Ղարաբաղի Կոբրա»` այս մականունով են մարտական ընկերները կնքել Մարինէին: «Երբ որ գնացել էինք թուրքերի կողմը ռազւեդկայի, ես այդ ժամանակ որ կապւել եմ, կապը եղել է`кобра, кобра, отвечаете кобру два: Այդպէս մականունս մնացել է Կոբրա»,- «Մեդիալաբ»-ին իր մականւան բացատրութիւնն է ներկայացնում նա:

Կինն այսօրւայ պէս է յիշում Շուշիի ազատագրումը:

«Շուշիի ազատագրման օրը շատ ծանր վիճակ էր, սկզբում անձրև էր գալիս, յետոյ` ձիւն, դժվար էր տղաների համար այդ դիքը բարձրանալը: Մենք բարձրացանք Ջանհասան Քիոսալարի կողմով, այսինքն` ամենածանր հատւածը, երկու գիւղերի միջեւ պէտք է յսկէինք, որ այնտեղից թուրքերը Շուշիին օգնութեան չգային: Մեր տղերքն արիաբար կռւեցին, մենք ընդամենը 15 զոհ ունեցանք: Բոլորս միասին 155 մարդ էինք եւ պաշտպանել ենք Շուշին Ջանհասան Քիոսալարից »,- պատմում է Դուլեանը:

Նա յիշում է, որ Շուշին ազատագրելուց հետ բոլորը միասին պարել են:

«Պարել ենք քոչարի, մեր հայկական քոչարին: Դա ուրախութիւն էր, որ կարողացել ենք վերջապէս թուրքի գլուխը ջարդել, օձի գլուխը ջարդել»,- նշում է նա:

Մարինէ Դուլեանը կռւել է Երասխում, Գետաշէնում, Հադրութում, մասնակցել է Շուշիի ազատագրմանը Ջանհասան Քիոսալարում, այնուհետև եղել է Մարտակերտում:

«Այնտեղից թուրքի ձեռից հայի երեխայ եմ գողացել, յետոյ տղաներն ինձ ուղարկել են այստեղ, ես սկսել եմ երեխային պահել: Դա հայի երեխայ էր, երեխայի մօրը թուրքերը տարել են, յղի է եղել, գրազ են եկել, փորը բացել են, երեխային գցել են կողքի: Ես գողացել եմ, պահել եմ, իմ վերցնելուց մէկ ժամ առաջ էին հանել»,- պատմում է ազատամարտիկ կինը:

Երեխան, որին Մարինէն գիշերով գողացել է թուրքերի ձեռից, տղայ է, ով այսօր ծառայում է Հայոց բանակում, իսկ մայիսի 30-ին էլ զօրացրւելու է: Բացի տղայից, Մարինէն մէկ աղջիկ էլ ունի ու երկու թոռնիկ:

Համեմատելով Արցախեան ազատամարտի տարիներն ու այսօրւայ օրերը` Մարինէ Դուլեանն ասում է, որ եթէ, Աստւած չանի, նորից պատերազմ լինի, հայ երիտասարդների մի մասը չի գնայ հայրենիքը պաշտպանելու:

«Իհարկէ մենք ունենք ջահել երեխեք, որ մեր հետևորդները կը դառնան: Բայց երեխաներ կան, որ չեն ուզում բանակ գնալ, դա ծնողների դաստիարակութեան հետեւանք է: Ծնողները չեն ուզում, որ երեխաները բանակ գնան, ասում են` ո՞ւմ համար գնան, ինչի՞ համար գնան: Բայց իմ տղային երբ ասեցի` ազատւած ես բանակից, ասեց` ես պէտք է գնամ: Դա մեր դաստիարակութիւնից է: Ծնողը եթէ տղայ երեխայի մէջ դաստիարակի, որ ինքը պէտք է հերոս դառնայ, երեխան երբեք յետ չի կանգնի ծառայութիւնից»,- նշում է նա:

«Ղարաբաղի Կոբրան» ասում է, որ պատերազմի տարիներին իրեն ոգեւորել է այն փաստը, որ բնիկ գետաշէնցի է: Միշտ մտածել է, որ դա իր հայրենիքն է, իր հողը, ուրեմն հէնց ինքը պէտք է պաշտպանի այն: Նա նշում է, որ ազատամարտիկներն ամէն ինչ արել են այսօրւայ սերնդի համար, որ նրանք չտեսնեն այն դժւարութիւնները, որոնք կային 90-ականների սկզբին: Հայաստանում Մարինէ Դուլեանը կուզէր մէկ փոփոխութիւն իրականացնել` սովորեցնել յարգել զինւորին:

«Մէկ-մէկ տղաները համազգեստը հագած դուրս են գալիս, ոմանք ասում են` իրենց կառնավալի շորերն են հագել: Մեր ջահելութիւնը յարգանքի մասին ոնց որ մոռացել է: Յարգանք պէտք է լինի զինւորական համազգեստի հանդէպ»,- ասում է նա:

Մարինէ Դուլեանի խօսքով` ազատամարտիկները միշտ էլ սոցիալական խնդիրներ են ունեցել, այսօր էլ ունեն: Բայց կարծում է, որ ամէն մարդ ինքը պէտք է աշխատի ու արարի:

«Իմ պապն ասում էր` ձեռ-ոտ ունես, ուրեմն պայքարի: Սոցիալականը մենք ինքներս ենք լուծում` աշխատելով, անելով, դնելով: Եթէ պետութիւնը ինչ-որ մի բանով կարողանայ օգնի, շատ գոհ կը լինենք»,- «Մեդիալաբի» հետ զրոյցում նշել է նա:

Նշենք, որ Հայաստանում մայիսի 9-ին եռատօն է: Հայրենական մեծ պատերազմում տարած յաղթանակը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի կազմաւորումն ու Շուշիի ազատագրումը:

 

Լուսանկարում` Մարինէ Դուլեանը

«Մեդիալաբ»-ի արխիւային նիւթերից

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։