Հա

Գաղափարական

09/05/2020 - 14:15

«Շուշիի լուսաբացը». Շուշիի ազատագրման մասին «Համազգային»-ի նոր ֆիլմը

Այսօր Շուշիի յաղթանակի օրն է: Յաղթանակ, որը երիցս փաստեց մեր ժողովրդի անկոտրում կամքի դրսեւորումը, ազգային արժանապատւութեան բարձր գիտակցումը: Հայոց պատմությեան պանծալի էջերից, որի պատմական նշանակութեան մասին շատ է խօսւել ու դեռ խօսւելու է:

Այսօր Շուշիի յաղթանակի օրն է: Յաղթանակ, որը երիցս փաստեց մեր ժողովրդի անկոտրում կամքի դրսեւորումը, ազգային արժանապատւութեան բարձր գիտակցումը: Հայոց պատմությեան պանծալի էջերից, որի պատմական նշանակութեան մասին շատ է խօսւել ու դեռ խօսւելու է: Մեր քաջարի մարտիկները հրաշալի գիտէին, որ Շուշին սոսկ պատմական տարածք չէր, որի գրաւումով պիտի կանխորոշւէր Արցախեան ազգային-ազատագրական պայքարի յաղթական ելքը:

Շուշին հայ մշակոյթի խոշոր կենտրոններից էր։ Այն կարեւոր դերակատարութիւն է ունեցել ինչպէս Արցախի, այնպէս էլ ամբողջ Հարաւային Կովկասի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կեանքում։

Հերոսական այս էջը Հայոց պատմութեան մէջ արձանագրւելու է նաեւ միջնադարեան մեր մշակոյթի մի մասի վերադարձի օրը։ Շուշիի ազատագրումը համայն հայութեան, երազանքի իրականացման ճանապարհի սկիզբը դարձաւ, մեր լինելիութեան անշրջելի էջը։ Ուստի պարտաւոր ենք ազգային միասնութեամբ անխաթար պահել մեր բոլոր յաղթանակների էութիւնը, եկող սերունդներին կրթել մեր հերոսների ռազմական սխրանքներով։ Եւ պատգամել, որ Հայրենիքի անկախութիւնը բացարձակ արժէք է, այն երբեք եւ ոչ մի ժամանակ չի կարող ածանցւել քաղաքական ոչ մի գործընթացի։ Շուշիի մասին ֆիլմը եւս մէկ առիթ է հաղորդակցւելու մեր պատմութեան փառքի էջերից մէկին։

 

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան

Երեւանի գրասենեակ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։