Հա

Գաղափարական

27/07/2020 - 08:40

Իրանի եւ ԵԱՏՄ միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալը կաւելանայ 14 տոկոսով

Իրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների միջեւ ընդհանուր ապրանքաշրջանառութեան ընդհանուր ծաւալն աւելացել է 14 տոկոսով՝ կազմելով 2,416 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ յղում անելով Իրանի արտաքին առեւտրի զարգացման կազմակերպութեանը։

«alikonline.ir» - Իրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների միջեւ ընդհանուր ապրանքաշրջանառութեան ընդհանուր ծաւալն աւելացել է 14 տոկոսով՝ կազմելով 2,416 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ յղում անելով Իրանի արտաքին առեւտրի զարգացման կազմակերպութեանը։

Հրապարակւած զեկոյցում նշւում է, որ Իրանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառութիւնն աւելացել է՝ չնայած միջազգային առեւտրի անկմանը կորոնավիրուսի պատճառով։ Բացի այդ, ԵԱՏՄ երկրների արտահանումը դէպի Իրան 2019-2020 թւականներին կազմել է 1,736 մլրդ դոլար՝ աւելանալով 13 տոկոսով՝ ի տարբերութիւն անցած տարւայ նոյն ժամանակաշրջանի։

Յիշեցնենք, որ ամենակարեւոր համաձայնագիրը, որը ենթադրում է ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծում, ստորագրւել է 2018 թւականին Աստանայում․ այն հաստատում է ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ առեւտրի հիմնական կանոնները, որոնք առաւելագոյն չափով մօտեցւած են Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան դրոյթներին։ Համաձայնագիրն ուժի մէջ է մտել 2019 թւականի հոկտեմբերին։

Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որն Իրանի հետ ունի ընդհանուր սահման:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։