Հա

Գաղափարական

18/08/2020 - 10:00

Սեւրի դաշնագիրը ստորագրած պետութիւնների երիտասարդական քաղաքական կազմակերպութիւնները հայ ժողովրդի հատուցման կոչ են ուղղում Թուրքիային

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը Սեւրի Դաշնագրի ստորագրութեան 100-ամեակի առիթով` նախաձեռնեց դաշնագիրը ստորագրած պետութիւնների ընկերվար երիտասարդական միութիւնների հետ համատեղ յայտարարութեան հրապարակում, որը նեկայացնում ենք ստորեւ.

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը Սեւրի Դաշնագրի ստորագրութեան 100-ամեակի առիթով` նախաձեռնեց դաշնագիրը ստորագրած պետութիւնների ընկերվար երիտասարդական միութիւնների հետ համատեղ յայտարարութեան հրապարակում, որը նեկայացնում ենք ստորեւ.

 

Միացեալ յայտարարութիւն նւիրւած Սեւրի դաշնագրի 100-ամեակին

Սեւրի դաշնագիրը հանդիսանում է միակ իրաւական միջազգային փաստաթուղթը, որն ապահովում է Հայոց Ցեղասպանութեան արդար հատուցումը, այն ստորագրւել է Առաջին Համաշխարհային պատերազմից յետոյ 1920-ին Փարիզի խաղաղութեան վեհաժողովի ընթացքում Դաշնակից ուժերի եւ Թուրքիայի միջեւ:

Հիմք ընդունելով այն բանաձեւը, որը միաձայնութեամբ ընդունւել է Երեւանում Ընկերվարական Երիտասարդական Միջազգային միութեան (ԸԵՄՄ/IUSY) համաշխարհային խորհրդի ժողովին (2015), որը դատապարտում է Օսմանեան կայսրութեան կողմից իրականացված Հայոց Ցեղասպանութիւնը.

Մենք` Սեւրի դաշնագիրը ստորագրած երկրների կամ նրանց իրաւայաջորդ պետութիւնների ընկերվարական եւ ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական կազմակերպութիւններս, վերահաստատում ենք Սեւրի պայմանագրի կարեւորութիւնը եւ կոչ ենք անում Թուրքիային ձեռնարկել Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացման քայլեր եւ սկսել հայ ազգի իրաւունքների վերականգման գործընթացը:

Մենք համոզւած ենք, որ սա երկու երկրների ժողովուրդների միջեւ փոխվստահութիւն եւ տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու միակ միջոցն է:

Յայտարարութիւնը ստորագրւած է հետեւեալ երիտասարդական կազմակերպութիւնների կողմից

Բելգիա - Երիտասարդ սոցիալիստներ

Բելգիա - Սոցիալիստ երտասարդների շարժում

Թուրքիա - Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան երիտասարդական

Իտալիա - Երիտասարդ դեմոկրատներ

Լեհաստան - Երիտասարդ սոցիալ դեմոկրատների միութիւն

Խորւաթիա - Խորւաթական սոցիալ դեմոկրատական երիտասարդներ

Կանադա - Կանադայի նոր դեմոկրատական երիտասարդներ

Հայաստան - ՀՅԴ երիտասրդական - ՀՅ Դաշնակցութեան Երիտասարդական միութիւն

Յունաստան - Համայունական սոցիալիստական շարժում - ՊԱՍՈԿ երիտասարդական

Հնդկաստան - Երիտասարդ քւէարկողների կուսակցութիւն

Հիւսիսային Մակեդոնիայի Հանրապետութիւն - Մակեդոնիայի սոցիալ դեմոկրատ երիտասարդներ

Նոր Զելանդիա - Նոր Զելանդիայի երիտասարդ լէյբորիստներ

Չեխիա - Երիտասարդ սոցիալ դեմոկրատներ

Պորտուգալիա - Երիտասարդ սոցիալիստներ

Սերբիա - Ազատութիւն եւ արդարութիւն կուսակցութեան երիտասարդներ

Սլովենիա - Սոցիալ դեմոկրատականների երիտասարդական ֆորում

Ֆրանսիա - Սոցիալիստ երիտասարդների շարժում

Յարակից լուրեր

  • Մէկ հարցում պրն. Արարատ Միրզոյեանին - Սեւրի սահմանած հողատարածքը որո՞ւ կը պատկանի
    Մէկ հարցում պրն. Արարատ Միրզոյեանին - Սեւրի սահմանած հողատարածքը որո՞ւ կը պատկանի

    Սեւրի Դաշնագրի հարիւրամեակի առիթով Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյեան օգոստոս 10 թուակիր դիմատետրային գրառումը, հետեւելով տասնամեակներէ ի վեր ի զուր կրկնուող պոլշեւիկեան քարոզչական ոճին ու բովանդակութեան, կը միտէր յերիւրածոյ վերագրումներով վարկաբեկել Հայաստանի առաջին հանրապետութեան ղեկավարութեան (իմա՛ Հ. Յ. Դաշնակցութեան) աշխատանքն ու վարքագիծը։

  • Սեւրի դաշնագիրը Հայոց ազգային ուխտին պատուանդանն է
    Սեւրի դաշնագիրը Հայոց ազգային ուխտին պատուանդանն է

    Երկու հազար չորս հարիւր տարի առաջ հին յոյն ողբերգակ Սոֆոկլէս գրած է. «Ոչ մէկ դաշնագիր կրնայ արգելք ըլլալ խաբեբային»։ Մինչ օրս դիւանագէտներ եւ քաղաքական առաջնորդներ իրենց խօսքով եւ արարքով կը շարունակեն ձայնակցիլ յոյն մեծ իմաստասէրին՝ հաստատելու, թէ դաշնագրերը կը ստորագրուին չյարգուելու համար։

  • Սեւրից 100 տարի անց…
    Սեւրից 100 տարի անց…

    Սեւրի հայանպաստ պայմանագրից (օգոստ. 10, 1920 թ.) ընդամէնը ամիսներ անց, թուրք-թաթարական (հետագային Բոլշեւիկ Ստալինի վճռով՝ Ադրբեջան), ինչպէսեւ՝ Բոլշեւիկա-Քեմալական արտաքին ու ներքին դաւադիր ճնշումների հետեւանքով Հայաստանի Հանրապետութեան խորհրդայնացման արդիւնքում (1920 թ. դեկտ. 2-ին), չեղարկւեց նաեւ Առաջին Աշխարհամարտում յաղթանակած երկրների եւ նոյնինքն պարտւած Թուրքիայի միջեւ կնքւած Սեւրի պայմանագիրը, նաեւ դա որպէս Իրաւարար վճիռ ձեւակերպած Վիլսոնեան խարտիան…:

  • Հողը գլխաւոր երաշխիք՝ ազգային մեր անվտանգութեան
    Հողը գլխաւոր երաշխիք՝ ազգային մեր անվտանգութեան

    100 տարուան կեանք մը ունի Սեւրի դաշնագիրը։

    100 տարիէ Թուրքիա կը տառապի «Սեւրի սինտրոմ»-էն։ Աթաթուրքին համար ան «թուրք ժողովուրդին դէմ կազմակերպուած մեծ մահափորձ մըն էր», թուրք պատմագիտական շրջանակներու համար՝ ընդամէնը «փաստաթուղթ» մը, իսկ քաղաքագէտներու համար՝ սոսկ «նախագիծը ծրագիրի մը»։

  • Սեւրի Դաշնագրի 100-ամեակին առիթով Ս.Դ.Հ.Կ.-Հ.Յ.Դ.-Ռ.Ա.Կ. միացեալ յայտարարութիւն
    Սեւրի Դաշնագրի 100-ամեակին առիթով Ս.Դ.Հ.Կ.-Հ.Յ.Դ.-Ռ.Ա.Կ. միացեալ յայտարարութիւն

    Այսօր կը լրանայ Դաշնակիցներու եւ Թուրքիոյ միջեւ խաղաղութեան՝ Սեւրի Դաշնագիրի ստորագրութեան հարիւրամեակը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։