Հա

Գաղափարական

20/12/2020 - 13:05

Անիրաւներ, այս ո՞ւր հասցրեցիք մեզ…

Երէկ լսեցի Արցախում բնակւող ընկերոջս զոհւած զինւոր տղայի լուրը. հաւատում էք՝ «ուրախացայ»…

«Ուրախացայ», քանի որ հայրն ասել էր «Երանի զոհւած  լինի եւ գերի ընկած չլինի»…

«Ուրախացայ», քանի որ նա չի տանջւի գերութեան մէջ, չի մորթւի, չի անդամահատւի, նրա մարմնի անդամները չեն վաճառւի…

ԲԵՍԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

Երէկ լսեցի Արցախում բնակւող ընկերոջս զոհւած զինւոր տղայի լուրը. հաւատում էք՝ «ուրախացայ»…

«Ուրախացայ», քանի որ հայրն ասել էր «Երանի զոհւած  լինի եւ գերի ընկած չլինի»…

«Ուրախացայ», քանի որ նա չի տանջւի գերութեան մէջ, չի մորթւի, չի անդամահատւի, նրա մարմնի անդամները չեն վաճառւի…

«Ով մարդկային արդարութիւն թող ես թքնեմ քո ճակատին». Միշտ կրկնել ենք այս նախադասութիւնը, բայց երբեք դրա իմաստը՝ պատճառը չենք զգացել մեր մաշկի վրայ:

Լոզունգներ ենք տւել Ապրիլի 24-ին, մահ գոչել մեր թշնամու հասցէին, բայց մեր կաշւի վրայ չենք զգացել այդ թշնամու գազանութեան աստիճանը:

Ու թէեւ գիտակցում էի, բայց  երէկ գիշեր ապրեցի այդ բոլորը:

Ամենքս յոյսով էինք, որ անտառներում ապաստանել են տղաները, որ մի օր կը գտնեն նրանց եւ ամենքս ուրախութեամբ աչքալուսանք կը տանք միմեանց եւ նրանց ընտանիքներին:

Բայց, երէկ գիշեր լսեցի մահւան բոթը: Ո՞ւր հասցրեցին մեզ մեր երկրի իշխանութիւնները:

«Ուրախանում ենք», որ եւս մէկ զինւորի դիակ գտնւեց եւ հողին կը յանձնւի, եւ նրա ընտանիքն ու շրջապատը կը սփոփւեն իրենց հարազատի գերեզմանն ու շիրիմը տեսնելով…

Անիրաւներ, այս ո՞ւր հասցրեցիք մեզ…

Հանգիստ ննջէք մեր ազգի արժանապատիւ քաջեր, Հայրենիքը Ձեզ երբեք չի մոռանայ:

 

19 դեկտեմբերի 2020 թ.

Յարակից լուրեր

  • Առաջնորդւենք «Չարի վերջը»-ի պատգամով
    Առաջնորդւենք «Չարի վերջը»-ի պատգամով

    Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակի մասին լուրերը, վերլուծութիւնները լսելով ու կարդալով, հայութեան ոգին ջլատելու եւ ի մասնաւորի սփիւռքի մէջ երկպառակտութիւններ սերմանելու ամէն մի երեւոյթ նկատելով, նորից դիմում եմ անմահանուն բանաստեղծին եւ փորձում՝ մղձաւանջային իմ մտքերի համար մի ելք ու լուծում գտնել:

  • Սրբազան Հայր մնայ Շուշիում
    Սրբազան Հայր մնայ Շուշիում

    Շուշին հայութեան բաբախուն սիրտն էր, իսկ Արցախը հայութեան երազները իրականացնելու բնօրրանը:

    Մեզնից դարձեալ խլեցին մեր սիրտն ու երազանքը: Սիրտ ու երազանք չունեցող մարդը դադարում է լիարժէք ապրել:

  • Ճամբորդատար օդանաւի զոհւածների յիշատակին
    Ճամբորդատար օդանաւի զոհւածների յիշատակին

    Չորեքշաբթի, յունւարի 8-ի առաւօտեան արթնացանք մեծ բօթով: Վթարի էր ենթարկւել ուկրայնական «Բոյինգ 737» ճամբորդատար օդանաւը եւ մահացել էին նրա 176 ճամբորդները, որոնցից մեծ մասը մեր իրանցի հայրենակիցներն էին:

  • Անմոռանալի օրեր Արցախում
    Անմոռանալի օրեր Արցախում

    ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ «Աւան Շուշի պլազա» հիւրանոցի միասնական ջանքերով օգոստոսի 1-5-ը կայացաւ Ասմունքի Համահայկական 5-րդ փառատօնը՝ Շուշիում:
    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, այս տարի եւս, թեհրանահայ թւով 22 աշակերտներ իրենց 4 պատասխանատուներով մասնակցեցին այդ փառատօնին:

  • Տեղի ունեցաւ միջնակարգի Ա օղակի եւ տարրականի 5-րդ ու 6-րդ դասարանցիների գիտելիքների մրցութիւնը
    Տեղի ունեցաւ միջնակարգի Ա օղակի եւ տարրականի 5-րդ ու 6-րդ դասարանցիների գիտելիքների մրցութիւնը

    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, հինգշաբթի, մայիսի 12-ին, կայացան Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգի Ա օղակի (7-րդ, 8-րդ եւ 9-րդ դասարանների) եւ ուրբաթ, մայիսի 13-ին, տարրականի 5-րդ ու 6-րդ դասարանցիների գիտելիքների մրցութիւնը՝ «Շանթ»-«Մարիամեան» դպրոցական համալիրի սրահում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։