Հա

Գաղափարական

21/03/2021 - 11:00

Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան

22 մարտի 1931 թւական. լոյս աշխարհ եկաւ ԱԼԻՔ-ի առաջին համարը։

Հայ մամուլի ընտանիքի բոլոր զաւակների պէս, ԱԼԻՔ-ը եւս անսահման սիրոյ եւ նւիրումի ծնունդ էր, որին յաջողւեց հասակ առնել, անցնել անասելի դժւար ճանապարհով, յաղթահարել բազում փորձութիւններ, պահպանել իր գոյութիւնը, եւ, ամենակարեւորը՝ իր բարոյական-գաղափարական ուղենիշը։

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

22 մարտի 1931 թւական. լոյս աշխարհ եկաւ ԱԼԻՔ-ի առաջին համարը։

Հայ մամուլի ընտանիքի բոլոր զաւակների պէս, ԱԼԻՔ-ը եւս անսահման սիրոյ եւ նւիրումի ծնունդ էր, որին յաջողւեց հասակ առնել, անցնել անասելի դժւար ճանապարհով, յաղթահարել բազում փորձութիւններ, պահպանել իր գոյութիւնը, եւ, ամենակարեւորը՝ իր բարոյական-գաղափարական ուղենիշը։

ԱԼԻՔ-ը միայն լրատւամիջոց չէ։ ԱԼԻՔ-ը տուն է, ակումբ է, գաղափարական ամրոց, ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ մտքի դարբնոց, ուր սերունդներ են կրթւել ու դաստիարակւել, եւ դեռ շատերը պէտք է գան՝ կրթւելու եւ դաստիարակւելու։ Այնպէս, ինչպէս ես, իմ սերնդակիցները, մեր նախորդներն ու ԱԼԻՔ-ի յարկի տակ, մեր աչքերի առջեւ հասակ նետող եւ հասունացող սերունդը։

Շնորհակալ ու երախտապարտ եմ ծնողներիս, որ աչք եմ բացել ու տանը, սեղանին տեսել եմ ԱԼԻՔ։

ԱԼԻՔ-ն է եղել այն պատուհանը, որով ճանաչել եմ աշխարհը։ ԱԼԻՔ-ն է եղել իմ աշխարհայեացքի, մտածողութեան, գաղափարական արժեհամակարգի ձեւաւորողն ու դարբնողը։

Շնորհակալ ու երախտապարտ եմ ճակատագրին, որ ինձ ԲԱԽՏ ու ՊԱՏԻՒ է վիճակել լինելու ԱԼՒՔ-ի մեծ ընտանիքի անդամներից մէկը։

ԱԼԻՔԱԿԱՆ. դափնի, թագ ու պսակ, որը հպարտութեամբ կը կրեմ մինչ մահ-գերեզման։

Քեզ բարի երթ մեր ԱԼԻՔ, մեր հաստաբուն կաղնի, մեր տուն եւ օթեւան։ Մենք կանցնեք, կը գնանք, իսկ դու մնայ կանգուն եւ ապրիր յաւիտեան:

Յարակից լուրեր

  • «Իրանը չի ցանկանայ խաղադրոյք կատարել պարտւած ջոկերի վրայ, որը գնում է միակողմանի զիջումների»․ Արամ Շահնազարեան
    «Իրանը չի ցանկանայ խաղադրոյք կատարել պարտւած ջոկերի վրայ, որը գնում է միակողմանի զիջումների»․ Արամ Շահնազարեան

    ՀՀ վարած արտաքին քաղաքականութիւնը Իրանի կտրւածքով ունի բազմաթիւ անորոշութիւններ եւ հակասութիւններ եւ դրանք, բնականաբար, ազդում են Իրանի վերաբերմունքի, տարածաշրջանային քաղաքականութեան, Իրան-Հայաստան յարաբերութիւնների, Իրան-Ադրբեջան յարաբերութիւնների եւ դրանց հաւասարակշռութեան վրայ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Հիւսիսային Իրանի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Իրանի «Ալիք-օնլայն»-ի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարեանը։

  • «Իրանը մեծ ուշադրութեամբ հետեւում է Սիւնիքի զարգացումներին». Արամ Շահնազարեան
    «Իրանը մեծ ուշադրութեամբ հետեւում է Սիւնիքի զարգացումներին». Արամ Շահնազարեան

    Սիւնիքեան զարգացումներին հետեւում են նաեւ Իրանում: Սագօ Արեանը Shantnews.am-ի եթերում թեմայի շուրջ զրուցել է Թեհրանի «Ալիք-օնլայն» կայքի խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:

  • Մեր Շաքէի յիշատակին (Առաջին տարելիցի առիթով)
    Մեր Շաքէի յիշատակին (Առաջին տարելիցի առիթով)

     

    Արդէն մէկ տարի է ինչ դառնաղէտ կորստով, կորցրել ենք մեր Շաքէին՝ «Ալիք»-ի Շաքէին:

    Նա փայփայող մայր, սրտցաւ զուգընկեր լինելուց բացի, մեր Շաքէն էր, մեր ընկերուհին, մեր գործակիցը:

  • Ռուբիկոնն յաղթահարւած է
    Ռուբիկոնն յաղթահարւած է

    Կայացնել որոշումներ առանց անմիջական պատասխանատւութիւն կրելու եւ առանց անհրաժեշտ գիտելիքներ եւ տեղեկութիւն ունենալու։ Սա պոպուլիզմի ամենաանմիջական բնութագիրն է:

    Քաղաքականութիւն, որը թիրախաւորում է լայն զանգւածներին, խոստանում է նրանց արագ եւ հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար, ներկայացնելով ոչ թէ բարդ իրականութիւնը, այլ այն, ինչ մարդիկ ցանկանում են: Իսկ մարդիկ ընդհանրապէս ցանկանում են խուսափել բարդ իրականութիւնից եւ նախընտրում են պարզ եւ արագ իրականացւող մակերեսային լուծումներ։

  • Միացեալ Հայաստանը՝ որպէս նւիրական իդէալ եւ տեսլական
    Միացեալ Հայաստանը՝ որպէս նւիրական իդէալ եւ տեսլական

    Մայիսի 28-ն անկասկած մեր պատմութեան ամենապայծառ էջն է: Այն սեփական անկախ պետականութիւն ունենալու նպատակով հայ ժողովրդի անբեկանելի կամքի մարմնաւորման տօնն է:

    Մայիսի 28-ի մասին շատ է խoսւել ու գրւել: Եւ դեռ էլի է խօսւելու ու գրւելու: Եւ դա բնական է, որովհետեւ այն մի բացառիկ իրադարձութիւն էր, որին մենք սպասել էինք 6 դար շարունակ՝ կորսւած անկախութեան պայմաններում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։