Հա

Գաղափարական

21/04/2021 - 11:10

«Դարերի վրէժը». միջոցառում` նւիրւած «Նեմեսիս»-ի 100-ամեակին

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ՝ երէկ, ապրիլի 20-ին Առնօ Բաբաջանեան համերգասրահում տեղի ունեցաւ «Դարերու վրէժը» խորագրով պատմագեղարւեստական երեկոյ՝ նւիրւած «Նեմեսիս» գործողութեան 100-ամեակին եւ Հայ Դատի արդար պայքարի միւս մարտիկներին:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ՝ երէկ, ապրիլի 20-ին Առնօ Բաբաջանեան համերգասրահում տեղի ունեցաւ «Դարերու վրէժը» խորագրով պատմագեղարւեստական երեկոյ՝ նւիրւած «Նեմեսիս» գործողութեան 100-ամեակին եւ Հայ Դատի արդար պայքարի միւս մարտիկներին:

Ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Նա արժեւորեց Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներին հրապարակային պատժելու գործողութիւնը ու նկատեց, որ հայ ազգի վրէժի ու հայրենիքի կարօտի ընթացքը շարունակւում է նաեւ այսօր։

 

Երեկոյի ընթացքում ելոյթ ունեցաւ Դրաստամատ Կանայեանի թոռնուհին՝ Իրինա Կանայեանը։

Նա ներողութիւն խնդրեց, որ վարժ չի խօսում հայերէն, քանի որ ծնւել է Սիբիրում, ուր աքսորել են Դրոյի ընտանիքին։

Դրոյի թոռնուհին ասաց, որ ընտանիքում պահպանւել է Դրոյի որոշ նամակներ, նկարներ, իրեր։ Նամակներից որոշ հատւածներ նա կարդաց բեմից։

 

Ելոյթ ունեցաւ նաեւ հայ վրիժառու Արտաշէս Գէորգեանի թոռ Արմէն Գէորգեանը։

Արտաշէս Գէորգեանը 1922 թւականի յուլիսի 21-ին իր ընկերներ Պետրոս Տէր-Պօղոսեանի եւ Ստեփան Ծաղիկեանի հետ Թիֆլիսում սպանել է Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր յանցագործներից մէկին՝ Օսմանեան կայսրութեան ռազմածովային նախարար Ջեմալ փաշային։

 

Երեկոյի ընթացքում տեղի ունեցաւ «Նեմեսիս»-ին եւ Լիսաբոնի գործողութիւններին նւիրւած կարճամետրաժ ֆիլմերի պրեմիերան, ներկայացւեցինն յուշեր, հնչեցին հայրենասիրական ստեղծագործութիւններ, ինչպէս նաեւ ընթերցւեց Դրաստամատ Կանայեանի անտիպ նամակը։

 

Arfd.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։