Հա

Գաղափարական

18/05/2021 - 12:40

Պատմութեան շրջադարձը. մայիսի 18-ը Լաչին-Բերձորի ազատագրման օրն է

1992 թ. մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանութեան ուժերը հուժկու հարւածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Բերձորը: 1992 թւականի մայիսի 17-18-ին տեղի ունեցաւ «Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» ռազմական գործողութիւնը։ Ստեփանակերտի հարաւարեւմտեան մատոյցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց եւ Շուշիի ազատագրումից յետոյ Արցախի ինքնապաշտպանական ուժերը (ԻՊՈՒ) եւ կամաւորական ջոկատները ձեռնարկեցին օպերատիւ-ռազմական եւ կենսական կարեւորութեան Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողութիւնը։

1992 թ. մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանութեան ուժերը հուժկու հարւածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Բերձորը: 1992 թւականի մայիսի 17-18-ին տեղի ունեցաւ «Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» ռազմական գործողութիւնը։ Ստեփանակերտի հարաւարեւմտեան մատոյցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց եւ Շուշիի ազատագրումից յետոյ Արցախի ինքնապաշտպանական ուժերը (ԻՊՈՒ) եւ կամաւորական ջոկատները ձեռնարկեցին օպերատիւ-ռազմական եւ կենսական կարեւորութեան Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողութիւնը։

Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողութեան տակ առան Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշէն, Հինշէն, Եղցահող գիւղերը։ Մայիսի 18-ին ԻՊՈՒ կազմաւորումները եւ կամաւորական ջոկատները մտան Բերձոր (Լաչին), ապա դուրս եկան ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղութեամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը»։

Միջանցքի բացումից յետոյ կորցրած ռազմավարական նախաձեռնութիւնը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարութիւնը հոկտեմբերին ծրագրեց խոշոր յարձակում միջանցքի հարաւային եւ հիւսիսային հատւածներում։ Հակառակորդի դէմ հարաւային ռազմաճակատի գծում հակայարձակման անցան Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թէժ մարտերի ընթացքում հայկական ուժերին յաջողւեց հիւծել թշնամուն, ապա անցնելով հակայարձակման՝ իրար հետեւից գրաւել կարեւոր դիրքեր եւ թշնամուն ստիպել նահանջել Ղուբաթլուի շրջանի խորքը, եւ հարաւային ուղղութեամբ ԻՊՈՒ ձեռնարկած ռազմական գործողութիւններն աւարտւեցին յաջողութեամբ։ Դրանից յետոյ հակառակորդն ակտիւ մարտական գործողութիւններ սկսեց միջանցքի հիւսիսում՝ Ղոչազ լեռան ուղղութեամբ։ Հայ ազատամարտիկները, յաջողութեամբ յետ մղելով հակառակորդի բոլոր գրոհները եւ զարգացնելով իրենց առաջխաղացումը, ազատագրեցին Խրմանլար գիւղը, ապա վնասազերծեցին Մազմազակ գիւղում տեղակայւած ռազմական յենակէտերը։ Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողութիւնների շնորհիւ, փաստօրէն, ապահովւեց Ստեփանակերտ-Լաչին-Գորիս երթեւեկութիւնը։

Մինչ Լաչինի շրջանի ազատագրումը եւ Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը գտնւում էր դաժան տնտեսական շրջափակման մէջ: Դադարեցւած էր էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը: Ռազմամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի նւազագոյն քանակը ՀՀ-ից ԼՂՀ էր տեղափոխւում քաղաքացիական աւիացիայի ուժերով` «Մի-8» ուղղաթիռներով եւ բեռնափոխադրումների համար յարմարեցւած «Եակ-40» եւ «ԱՆ-2» ուղեւորատար ինքնաթիռներով: Ինքնաթիռների թռիչքները հնարաւոր դարձան միայն Խոջալուի ազատագրման արդիւնքում, քանի որ Ղարաբաղի միակ գործող օդանաւակայանը գտնւում էր այդ աւանի տարածքում եւ վերահսկւում էր Ադրբեջանի կողմից:

Լաչին-Բերձորի ազատագրման այդ բախտորոշ օրը ազատագրւեց նաեւ Զաբուղ գիւղը, որը հետագայում կոչւեց Հագարի գետի աջակողմեան վտակի անւամբ՝ Աղաւնօ: Մայիսի 18-ի պատմական օրը հէնց Զաբուղ-Աղաւնոյում են հանդիպել եւ իրար շնորհաւորել Արցախում ու Սիւնիքի դիրքերում մարտնչող հայ ջոկատայինները: Պատահական չէ, որ այն համարւել է Արցախի դարպասը, որը 28 եւ աւելի տարիներ վտանգւած չէր...

Գիւղի զարգացման գործում իր անխախտ ներդրումն է ունեցել Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի եւ Շահումեանի շրջանների զարգացման նպատակով 2009 թ. ստեղծւած եւ աշխարհի տարբեր երկրներից գործարարների ներգրաւման միջոցով այդ շրջաններում ազգանւէր ծրագրեր իրականացրած  «ԱՐԻ» («ARI»՝ «Արցախ ռուց ինւեսթմընց» (Artsakh Roots Investment)) ներդրումային ընկերութիւնը:

Վերաբնակեցման գօտու զարգացման շրջանակներում, Արցախի կառավարութեան եւ «ARI» ընկերութեան համաֆինանսաւորմամբ, Աղաւնոյում 2013 թւականին կեանքի կոչւեց բնակարանաշինութեան աննախադէպ ծրագիրը, որի արդիւնքում Աղաւնոն իր գրաւչութեամբ դարձաւ Արցախի առաջաւոր բնակավայրերից մէկը:

2020 թ. Արցախեան գոյապայքարի եւ ՀՀ իշխանութիւնների դաւաճանութեան արդիւնքում վերստին թշնամուն յանձնւեցին Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանի հարաւային հատւածը (Քարվաճառի շրջան) եւ Քաշաթաղի շրջանը, որի պատճառով վերստին մարեց նաեւ ազատագրւած Լաչին-Բերձոր քաղաքի հայկական շունչը:  Այդուհանդերձ, եռակողմ յայտարարութեամբ ստեղծւած Լաչինի՝ 5 կմ լայնութեամբ միջանցքի մէջ մտնող Աղաւնօ գիւղը, շնորհիւ դաշնակցական գիւղապետ Անդրանիկ Չաւուշեանի յամառ կամքի ու հերոսական դիմադրութեան, շարունակեց ապրել հայկական շնչով:

 

Yerkir.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։