Հա

Գաղափարական

01/06/2021 - 13:45

«Ես մեկնում եմ կռիւ՝ մեռնելու կամ յաղթելու, բայց՝ յաղթելու». Վարդան Բախշեանը յունիսի 1-ին կը դառնար 56 տարեկան

Այսօր Արցախեան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտութեան վերահիմնադիր Վարդան Բախշեանի ծննդեան օրն է: Նա կը դառնար 54 տարեկան:

«alikonline.ir» - Այսօր Արցախեան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտութեան վերահիմնադիր Վարդան Բախշեանի ծննդեան օրն է: Նա կը դառնար 54 տարեկան:

Վարդան Ազատի Բախշեանը ծնւել է 1965 թւականի յունիսի 1-ին Արմաւիրում: Միջնակարգ կրթութիւնը ստացել է Արմաւիր քաղաքի թիւ 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցն այժմ կրում է Վարդան Բախշեանի անունը:

1983 թ. ընդունւել է ԵՊՀ պատմութեան ֆակուլտետ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զօրացրւելուց յետոյ ուսումը շարունակել է համալսարանում։ 1989 թ. ընդունւել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրութեան եւ քարտէզագրութեան լաբորատորիայում։

Ուսանողական տարիներին Վարդանը համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետում թուրքերէն եւ ադրբեջաներէն է ուսումնասիրել: Թուրքերէնի նկատմամբ Վարդանի հետաքրքրութիւնը պայմանաւորւած է եղել հետագայում թուրքական արխիւներում հայոց պատմութեան համար անյայտ էջերի ուսումնասիրմամբ:

1989 թ. Վարդան Բախշեանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) հիմնադիրներից մէկը։ 1991թ. Աթենքում ընտրւում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչութեան անդամ:

Մինչեւ Արցախի ազատամարտին մասնակցելը Վարդան Բախշեանը պատրաստւում էր պաշտպանել թեկնածուական ատենախօսութիւն՝ «Արեւմտեան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով։

Արցախեան հերոսամարտի տարիներին Վարդանը մի խումբ ընկերների հետ հիմնադրել է Հայ ուսանողական դաշինքը եւ հրատարակել «Դաշինք» թերթը, որի գլխաւոր խմբագիրն էր:

Եւ այսպէս` Վարդանը մտաւորական էր, պատմագէտ, նաեւ բանասէր ու մանկավարժ, օսմանագէտ, արեւելեան լեզուների, յատկապէս` պարսկերէնի ու արաբերէնի մասնագէտ, համալսարանական ասպիրանտ էր, դոկտորական աւարտաճառը պատրաստ էր, բայց մեկնեց Արցախ: 

1990թ. մասնակցել է Արցախի գիւղերի պաշտպանութեան մարտերին: Մասնակցել է Բերձորի ինքնապաշտպանութեանը։ Զոհւել է 1991թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գիւղի մօտ: Վարդան Բախշեանը թաղւած է «Եռաբլուր» պանթէոնում: 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։