Հա

Գաղափարական

23/06/2021 - 11:10

ԵՊՀ-ում տեղի ունեցաւ Վաչէ Բրուտեանի «Երկիրը Արտերկրէն» նոր գրքի շնորհանդէսը

Երէկ, յունիսի 22-ին ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցաւ սփիւռքահայ (ամերիկաբնակ) հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցութեան նւիրեալ անդամ, ճանաչւած մտաւորական Վաչէ Բրուտեանի նոր գրքի՝ «Երկիրը Արտերկրէն» խորագրով յօդւածների ժողովածուի շնորհանդէսը:

Երէկ, յունիսի 22-ին ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցաւ սփիւռքահայ (ամերիկաբնակ) հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցութեան նւիրեալ անդամ, ճանաչւած մտաւորական Վաչէ Բրուտեանի նոր գրքի՝ «Երկիրը Արտերկրէն» խորագրով յօդւածների ժողովածուի շնորհանդէսը:

Այս գիրքը շատերի համար ուղենիշ կը լինի։ Նրա յօդւածների առանցքը եղել է հայրենիքը, սեւեռակէտը՝ Հայաստանը, բոլոր յօդւածներում ներկայ է Հայաստանն իր բոլոր վայրիվերումներով, ձեռքբերումներով, բացթողումներով։ Վաչէ Բրուտեանն այն քիչ գրողներից է, որն ինչպէս ապրել է, այնպէս գրել է․ շնորհանդէսի ժամանակ ասաց «Համազգային»-ի երեւանեան գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը։

«Շատ-շատերը գրում են տպաւորութիւն թողնելու համար, բայց իրենց կեանքը ճիշտ հակադրութիւն է իրենց գրածի ու ասածի միջեւ։ Վաչէ Բրուտեանը այդ հազւադէպ մտաւորականներից է, որ երբեք չէք լսի նրանից մի խօսք, որը իր ապրած կեանքի նման չլինի։ Իր յօդւածները մեզ ասում են, որ իշխանաւորներն ու իշխանութիւններն անցողիկ են, հայրենիքն է մնայուն»,- նշեց նա։

«Համազգային»-ի խորհրդի անդամ, «Դրօշակ»-ի խմբագիր Արտաշէս Շահբազեանն էլ նշեց, որ Վաչէ Բրուտեանը, լինելով Հայաստանից հեռու, ապրում է Հայաստանով։

«Ընկեր Վաչէն Ամերիկայից ովկիանոսը կտրել-անցել, եկել է Հայաստան՝ գիրքն այստեղ տպագրելու համար։ Սա պարզ ցանկութեան արդիւնք չէ․ գիրքը հէնց Հայաստանի մասին է։ Այստեղ նրա մօտաւորապէս 20 տարւայ քաղաքական, գաղափարական մտքի արգասիքն է»,- ասաց Արտաշէս Շահբազեանը։

«Գանձասար»-ի նախկին խմբագիր Մարի Մերդխանեանի խօսքով՝ այս ժողովածուն ժամանակագրութիւն է, մեր վերջին տարիների պատմութեան օրագիրը։

«Ինքնատիպ ժամանակագրութիւն է, որովհետեւ արծարծւած բազմաթիւ նիւթերը ներկայացւած են յատուկ դիտանկիւնից՝ գաղափարական բովով անցած եւ այդ գաղափարներով լաւ կոփւած, դաշնակցական հայի աչքերով»,- ելոյթում ասաց Մարի Մերդխանեանը։

Դեռ ուսանող տարիներից սկսելով ուսուցչական գործուէեութիւնը` 1977թ. մաս է կազմում ՀՅԴ Բիւրոյի մամլոյ դիւանին։ Իր՝ օրաթերթային մամուլի առաջին յօդւածը հրատարակում է «Ազդակ»-ում, եւ իր տարիների բեղուն գրիչը նրան հասցնում է Բոստոն` «Հայրենիք», ապա՝ Լոս Անջելէս` «Ասպարէզ» օրաթերթերի խմբագրատուն՝ խմբագրի պատասխանատու առաքելութեամբ։ Վաչէ Բրուտեանը ինչպէս խոստովանում է իր կենսագրականում՝ «գտած էի տարերքս ու սէրս՝ մամուլը»։ Իսկ ես կաւելացնեմ, որ մամուլն էլ գտել է նրան` հրապարակախօսական բացառիկ հմտութիւններով, սուր աչքով, տաղանդաւոր ու դիպուկ գրչով Վաչէ Բրուտեանին. յայտարարեց ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դասախօս, թուրքագէտ Լուսինէ Սահակեանը։

Նա նշեց, որ թէեւ վերնագրւած է «Երկիրը Արտերկրէն», իրականում, այն ընթերցելիս ակնյայտ է դառնում, որ հեղինակը, ապրելով արտերկրում, երբեք բաց չի թողնում հայրենիքի զարկերակը եւ ճիշտ ժամանակին արձագանքում է հրատապ խնդիրներին։

Շնորհանդէսի ժամանակ ժողովածուի հեղինակն ասաց, որ հարազատներն ու ընկերներն են ստիպել մտքերը յանձնել թղթին։

«Կինս, քոյրս եւ շատ ուրիշներ ստիպեցին ինձ, որ այսքան բան գրել ես, ինչո՞ւ գրքում չես հաւաքում։ Այնքան ասացին, մինչեւ այսօր իրականութիւն դարձաւ։ Գիրքը ձոն է մեր նահատակներին։ Ես մամուլ մուտք եմ գործել 1977 թւականին։ Մաս կազմեցի Դաշնակցութեան մամլոյ դիւանին։ Այնտեղ ես կազմաւորւեցի, այնտեղ լեզուս գտայ, որ ինչ լեզւով խօսեմ ընկերներիս, ընթերցողներիս հետ, եւ այդտեղ ինձ օգնեց մամլոյ դիւանում աշխատող ընկերս»․- ասաց «Երկիրը Արտերկրէն» ժողովածուի հեղինակ, ամերիկաբնակ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցութեան անդամ Վաչէ Բրուտեանը։

Հեղինակը նշեց, որ այն յանձնում է ընթերցողների դատին եւ պատրաստ է կարծիքներ ու քննադատութիւններ լսել։ Վաչէ Բրուտեանը նշեց՝ գործը չի աւարտւել․ շատ ասելիք, գրելիք ու խօսելիք ունի։

 

Arfd.am

 

Յարակից լուրեր

  • Պահպանելով հայ մշակոյթի դարաւոր պատմութիւնը. լոյս է տեսել Շերլի Աւետեանի «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը
    Պահպանելով հայ մշակոյթի դարաւոր պատմութիւնը. լոյս է տեսել Շերլի Աւետեանի «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը

    Հայկական մշակոյթի ակունքները գալիս են դեռեւս հայկական ցեղային միութիւնների ու պետական կազմաւորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանօթ են ոչ միայն պահպանւած առասպելներից եւ կրօնական հաւատալիքներից, այլեւ պեղումների նիւթերից: Մշակոյթի ճիւղերն են լեզուն, գրականութիւնը, ճարտարապետութիւնը, քանդակագործութիւնը, նկարչութիւնը, երաժշտարւեստն ու պարարւեստը, թատրոնն ու կինոն եւ այլն: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակոյթը ձեւաւորւել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլեւ Սփիւռքում:

  • «Երկիրը Արտերկրէն». բայց այս անգամ երկրեն
    «Երկիրը Արտերկրէն». բայց այս անգամ երկրեն

    Այս գիրքը, թէեւ վերնագրւած է «Երկրին արտերկրեն», իրականում, այն ընթերցելիս ակնյայտ է դառնում, որ հեղինակը, ապրելով արտերկրում, երբեք բաց չի թողնում հայրենքի զարկերակը եւ ճիշտ ժամանակին արձագանքում է հրատապ խնդիրներին։

    Այսօր չափազանց կարեւոր եւ արդիական է այս գրքի հրապարակումն ու ընթերցանութիւնը։ Յատկապէս այս իրավիճակում, ինչ որ տեղի ունեցան դեռ երէկ Արցախում եւ Հայաստանի Հանրապետութիւնում, մշտապէս եղել են Բրուտեանի յօդւածների կիզակէտում` համապարփակ ու հիմնարար վերլուծութիւններով:

  • «Ժողովուրդն իր քւէարկութեամբ կը պատասխանի հայկական պետականութեան լինել-չլինելու հարցին». Վաչէ Բրուտեան
    «Ժողովուրդն իր քւէարկութեամբ կը պատասխանի հայկական պետականութեան լինել-չլինելու հարցին». Վաչէ Բրուտեան

    Յունիսի 17-ին «Հրապարակ TV» առցանց հեռուստաալիքի հիւրն էր սփիւռքահայ մամուլի գործիչ, հրապարակախօս եւ վերլուծաբան Վաչէ Բրուտեանը: Հաղորդման ընթացքում ներկայացւել է Վաչէ Բրուտեանի «Երկիրն արտերկրէն» վերտառութեամբ յօդւածների ժողովածուն, որ նախօրէին լոյս էր տեսել Երեւանում: 

  • Անին ծախուեցաւ, Շուշին ալ ծախուեցաւ. Իսկ հիմա… Լիլիթ Մակունցը Ուաշինկթընի մէջ դեսպա՞ն
    Անին ծախուեցաւ, Շուշին ալ ծախուեցաւ. Իսկ հիմա… Լիլիթ Մակունցը Ուաշինկթընի մէջ դեսպա՞ն

    Եռեւեփումի մէջ է ոչ միայն Հայաստանը,այլ նաեւ ամբողջ հայութիւնը, Ազգը։

  • Թափանցումը որպէս տիրապետութեան ուղիղ ճանապարհ
    Թափանցումը որպէս տիրապետութեան ուղիղ ճանապարհ

    Այս բաժինի սկիզբէն իսկ պէտք է հաստատել, թէ իր հիմնադրութեան սկզբնական տարիներէն իսկ, ՀՅ Դաշնակցութիւնը խօսած, բանակցած է ոչ միայն համաշխարհային ուժի կեդրոններուն, այլ նաեւ մինչեւ իսկ հայութեան թշնամիներուն հետ։ Մինչեւ իսկ սուլթան Համիտ Բ.ի հետ։ Այո՛, 1896-ին, սուլթան Համիտ Բ. պատուիրակութիւն մը ղրկեց Ժընեւ, բանակցելու համար ՀՅ Դաշնակցութեան հետ (Տատեանի առաքելութիւնը) եւ օրին, «Դրօշակ» արձագանգած է այս իրադարձութեան։ Յաջորդած Ընդհ. ժողովը՝ նոյնպէս։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։