Հա

Գաղափարական

25/07/2021 - 10:30

Ֆեդայիներ դաշնակցական, վրէժ առան հովտումը... այսօր Խանասորի արշաւանքի 124-ամեակն է

1896 թւականի վերջերին գումարւած Հ.Յ.Դ. Ռայոնական ժողովը որոշում է զինւորական մեծ գործողութեամբ պատժել հայ յեղափոխականների ջարդարար քուրդ Մազրիկ ցեղը: Արշաւանքի ծրագրի հեղինակը Նիկոլ Դումանն էր:

Վասպուրականի 800 երիտասարդի կոտորածը ծանր հարւած էր հայ յեղափոխական շարժման համար: Հայութիւնը յուսալքւում էր եւ յեղափոխութեան հանդէպ հաւատը մարում էր։

1896 թւականի վերջերին գումարւած Հ.Յ.Դ. Ռայոնական ժողովը որոշում է զինւորական մեծ գործողութեամբ պատժել հայ յեղափոխականների ջարդարար քուրդ Մազրիկ ցեղը: Արշաւանքի ծրագրի հեղինակը Նիկոլ Դումանն էր:

Ամիսներ տեւած լուրջ պատրաստութիւնից յետոյ կազմւում է 250 հոգանոց արշաւախումբ, որի հրամանատար է նշանակւում Սարգիս Մեհրաբեանը:

1897-ի յուլիս 2-ի գիշերը Սալմաստի շրջանի Հաֆթւան գիւղում ֆիդայինները երդւում են եւ ֆիդայի քահանայից ստանում են իրենց օրհնութիւնը։ Հրամանատարը շեշտում է արշաւանքի անհրաժեշտութիւնը, կարեւորութիւնը, Նիկոլ Դումանը յիշեցնում է ֆիդայու վեհանձնութիւնը՝ «կանանց եւ երեխաներին ձեռք տալու չէ վրիժարու քաջ ֆետան»:

Արշաւախումբը բարձր տրամադրութեամբ մեկնում է, անցնում է թուրք-պարսկական սահմանը, եւ յուլիսի 25-ի առաւօտեան արշալոյսին պաշարում է Խանասորի դաշտում հաստատւած Մազրիկ ցեղի վրանները: Ամբողջ օրը հայ մարտիկները հերոսական կռիւ մղելուց յետոյ, երբ արդէն ծանր հարւած էին հասցրել քուրդ աւազակախմբին, վերջինները նահանջելով անցնում են  սահմանը եւ յետ վերադառնում Պարսկաստան:

Հ.Յ. Դաշնակցութիւնը 20 թանկագին զոհ տւեց այդ արշաւանքի ընթացքում, որոնց մէջ էր աննման Կարոն (Արիստակէս Զօրեան) եւ Կրետացին (Աստւածատուր Միրզայեան):

Թւով եւ տարողութեամբ արշաւանքը հանդիսանում է Հ.Յ. Դաշնակցութեան առաջին եօթամեակի ամենածաւալուն ձեռնարկը: Դրա թողած տպաւորութիւնը մեծ է։ Հայի հաւատքը դէպի յեղափոխութիւն՝ վերահաստատւեց։ Դա եղաւ նաեւ խիստ ահազանգ քրդերին, որոնք դրանից յետոյ յարգանքով լցւեցին ջան-ֆիդայինների նկատմամբ:

 

Յարակից լուրեր

  • Քրիստափոր Միքայէլեան եւ Խանասորի արշաւանքը
    Քրիստափոր Միքայէլեան եւ Խանասորի արշաւանքը

    1897-ի սկիզբները Թիֆլիզի մէջ կը կայանար Դաշնակցութեան Բ. Ընդհ. ժողովը, որը, սակայն, Երկրէն եւ արտասահմանէն չմասնակցող կարգ մը մարիններուն բողոքին վրայ, համարուեցաւ Ռուսաստանի ընդարձակուած շրջանային ժողով: 1898-ին միայն կարելի եղաւ գումարել Բ. Ընդհ. ժողովը, որը երեք ամիս տեւեց եւ սահմանադիր ժողովի մը երեւոյթը առաւ, իր տուած որոշումներով, մշակած կանոնագիրներով եւ մասնակցող վայրերու եւ ընկերներու լրութեամբ:

  • 1897 թւականի յուլիսի 25-27-ին տեղի ունեցաւ Խանասորի արշաւանքը
    1897 թւականի յուլիսի 25-27-ին տեղի ունեցաւ Խանասորի արշաւանքը

    Քրիստափոր Միքայէլեանի այս նամակում ակնարկւում է 1896-1897 թթ. Ռայոնական ժողովի կողմից կայացւած արշաւանքի որոշման մասին, որը պատմութեան մէջ պիտի արձանագրւէր որպէս հայ ֆիդայիների դաւադիր կոտորածն իրականացրած քրդական Մազրիկ ցեղի արժանի պատիժը իրագործած Խանասորի արշաւանք:

  • Խանասորի աւանդը
    Խանասորի աւանդը

    Յուլիսի 25-ն, կը յիշենք եւ կը տօնենք թշնամին անվրէպ հարուածող մեր ֆետայիներու յաղթանակներէն Խանասորի արշաւանքը։

  • Նիկոլ Դուման. Ֆիդայական շարժման հայդուկապետը
    Նիկոլ Դուման. Ֆիդայական շարժման հայդուկապետը

    Հայ ժողովրդի եւ Հայաստանի ամբողջական ազատագրութեան շարունակւող երթին մղում ու թափ տւող եւ մարտունակութիւն սովորեցնող այս մեծ պատգամը պատկանում է հայոց ազգային-ազատագրական պայքարի հայդուկապետին՝ Նիկոլ Դումանին, որի ծննդեան տարեդարձը զուգադիպում է յունւարի 12-ին։ 1867 թ.-ի այս օրը Արցախի Խաչեն գաւառի (Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի) Ղշլաղ գիւղը հայ ժողովրդին պարգեւեց Նիկողայոս Տէր-Յովհաննիսեանի ծնունդը, որ ճակատագրւած էր հայոց նորագոյն շրջանի պատմութեան վրայ իր անջնջելի դրոշմը դնելու իբրեւ առասպելատիպ Նիկոլ Դուման։

  • Պողպատէ կամքով ղարաբաղցի լեռնականը
    Պողպատէ կամքով ղարաբաղցի լեռնականը

    Նիկոլ Դումանի ծննդեան տարեդարձն է այսօր։ Ան ծնած էր 12 յունուարի 1867-ին, Ասկերանի Ղշլաղ գիւղը, Արցախ։ Ան Հ. Յ. Դաշնակցութեան օրինակելի ֆետային էր։ Ան եղաւ եւ կը մնայ Դաշնակցութեան մարտական ու գաղափարական հայդուկապետը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։