Հա

Գաղափարական

27/07/2021 - 10:10

Խոնարհումով յիշենք այս հինգ երիտասարդների անունները

Յուլիս 27, 1983թ. Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզպոն։

Ինչո՞ւ Լիզպոն, ինչո՞ւ յուլիսեան այդ օրը։

Այդ օր Լիզպոնում գումարւելու էր Եւրոպայում թուրքական դեսպանների խորհրդակցութիւն։

ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

 

Յուլիս 27, 1983թ. Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզպոն։

Ինչո՞ւ Լիզպոն, ինչո՞ւ յուլիսեան այդ օրը։

Այդ օր Լիզպոնում գումարւելու էր Եւրոպայում թուրքական դեսպանների խորհրդակցութիւն։

Բէյրութահայ հինգ զարմանահրաշ երիտասարդներ՝ ՎԱՉԷ ՏԱՂԼԵԱՆ, ՍԻՄՈՆ ՅԱՀՆԻԵԱՆ, ԱՐԱ ԳԸՐՃԸԼԵԱՆ, ՍԵԴՐԱԿ ԱՃԵՄԵԱՆ, ՍԱՐԳԻՍ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ, այլեւս յոգնած մեր պահանջատիրութեան, Հայ Դատի հանդէպ ցուցաբերած աշխարհի արհամարհական լուռ վերաբերմունքից, որոշում են այդ միջոցառումը օգտագործել աշխարհի ուշադրութեան ներկայացնել թուրքիոյ գործած մեծագոյն Ցեղասպանութիւնը։

Սակայն մի չար դիպւածով, դեսպանատուն մուտք գործելու պահին, հսկիչ ոստիկանների հրաձգութեան ընթացքում զոհւում է Սիմոն Յահնիեանը։ Ընկերները տեսնելով, որ չեն կարողանալու ներս մտնել, գրաւում են յարակից շէնքը, թուրքիոյ փոխ դեսպանի բնակարանը, ներսում գտնւող նրա կնոջն ու զաւակին պատանդ վերցնում։

Մինչ յատուկ զինեալ ջոկատայինների յարձակումը, մէկ այլ չար դիպւածով շէնքում հրդեհ է բռնկւում, որին հետեւում է պայթիւն։

Մեր երիտասարդները պատանդներին ազատ արձակելուց յետոյ, այլ ելք չունենալով, պայթեցնում են բնակարանը իրենք մնալով այդ փլատակների տակ։

ՀՅԴ այս նւիրեալները, մինչ իրենց նահատակումը մամուլին յղել էին իրենց հետեւեալ ուղերձը՝ «Բոլոր կառավարութիւններին, համաշխարհային հանրային կարծիքին։ Սա անձնասպանութիւն չէ, ոչ ալ խելագարութիւն, այլ գերագոյն զոհաբերում ազատութեան բագինին։ Մեր ժողովուրդի ինքնորոշման ձեռքբերման միակ միջոցը զինեալ պայքարն է։ Բռնի ուժին դիմելու մեր որոշումը հետեւանքն է թուրք պետութեան եւ անոր պաշտպան պետութիւններու մերժումին՝ գոհացում տալ հայ ժողովուրդի արդար եւ խաղաղասէր իրաւունքներուն։ Հայերուս իրաւունքն է ապրիլ եւ բարգաւաճիլ մեր նախահայրերու հայրենիքին մէջ ազատ ու անկախ»:

Թէեւ աշխարհի լրատւական հաղորդագրութիւններում այն արձանագրւեց որպէս ահաբեկչութիւն, սակայն միաժամանակ արթնացրեց թմբիրի մէջ ընկմղւածներից շատերին։

Մեր այս նւիրեալների անձնազոհութեամբ մեր Դատը մտաւ մի նոր փուլ, ԱՆԺԱՄԿԷՏՈՒԹԵԱՆ ՓՈՒԼԸ։

Միջազգային կառոյցներում եւ մի շարք երկրներում սկսեցին քննարկել եւ այո, նաեւ ընդունել թուրքիոյ գործած Ցեղասպանութիւնը։ Երիտասարդների զոհաբերումը ոչ միայն իր նպատակին ծառայեց, այլ նաեւ ահազանգ դարձաւ բոլոր նրանց, ովքեր մերժում էին ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը։

Իրենց մահով հայ ժողովրդի յաղթանակը վերջնակէտին հասցնելու կամքը հաստատեցին:

Յաւերժ փառք ձեզի քաջարի Վաչէ Տաղլեան, Սիմոն Յահնիեան, Արա Գըրճըլեան, Սեդրակ Աճեմեան, Սարգիս Աբրահամեան: Ձեր զոհաբերութիւնը, խնկարկումն է մեր ապագայ պայքարի, մեր պահանջատիրութեան եւ ամբողջական յաղթանակի:

Այսօր թէեւ մենք գլխիկոր ենք ձեր առջեւ եւ արժանի չենք ձեր զոհաբերումին, բայց ձեր պատգամը՝ «ՄԵՐ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ ԶԻՆԵԱԼ ՊԱՅՔԱՐՆ Է» նաեւ մեր ժողովրդին արթնացման կոչ է։

Վստահ եղէք, սերունդները յաւէտ պիտ խոնարհւին ձեր ինքնազոհաբերումի առջեւ, յաւէտ պիտի ապրիք սերունդների մէջ:

Փառք ու պատիւ Ձեր անունին, Ձեր հերոսութեան, Ձեր կամքին։

 

Յարակից լուրեր

  • Հայ Դատի համար ազատազրկուած որդին վերջապէս իր մայր հայրենիքում է…   
    Հայ Դատի համար ազատազրկուած որդին վերջապէս իր մայր հայրենիքում է…  

    38 տարուայ ազատազրկումից յետոյ, մայր հայրենիք վերադարձաւ հայրենիքի համար իր ողջ երիտասարդութիւնը` մէկ ամբողջ գիտակցական կեանք, զոհաբերած հերոս որդին` Համբիկ Սասունեանը:

  • «Եթէ բաճկոնս իմանայ գաղտնիքս, կայրեմ այն». Բաբգէն Սիւնի
    «Եթէ բաճկոնս իմանայ գաղտնիքս, կայրեմ այն». Բաբգէն Սիւնի

    Երկու օր առաջ մեր պատմութեան մէջ առաջին քաղաքական մեծ իրադարձութեան՝ Բանկ Օտոմանի գրաւման 125-ամեակն էր, որը ցաւալիօրէն ցաք ու ցրիւ արձագանգ ունեցաւ ու անձայն անցաւ։

    Անշուշտ դա սպասելի էր, քանզի ինչպէս միշտ, այն համարւելով արեւմտահայութեան պատմական դէպք, նշւում է առաւել սփիւռքում։ Հայրենի երկրի համար, յատկապէս այս վերջին շրջանում, դա իր պատմութեան մասը չի կազմում, ինչպէս Արցախը եւ մինչեւ իսկ իր սահմանները։

  • «Թուրքիայի դեսպանատուն մտնելիս նռնակը չի տրաքել»․ Սիմոն Գաֆալեանը մանրամասներ է պատմում Լիզբոնի հնգեակի գործողութիւնից
    «Թուրքիայի դեսպանատուն մտնելիս նռնակը չի տրաքել»․ Սիմոն Գաֆալեանը մանրամասներ է պատմում Լիզբոնի հնգեակի գործողութիւնից

    Քունգ ֆուի մարզանք էինք անում՝ ինքնապաշտպանութեան, Սաքոյի ոտքը ծնկից ջարդւեց՝ իմ աչքի առջեւ ծալւեց, ոսկորը մի քանի տեղից կոտրւել էր, գիպսի մէջ էր, հետաքրքրական է, որ տակաւին չէր առողջացել, դեռ ժամանակ էր պէտք մէկ-երկու ամիս, ինչպէ՞ս է գնացել գործողութեան, զարմանում եմ, գիպսը կտրե՞լ է, թէ՞ այդպէս է գնացել, տանը գաւազանով էր ման գալիս, դուրս չէր ելնում՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում Լիսբոնի 5 նահատակներից Սարգիս Աբրահամեանի մասին պատմեց ՀՅԴ անդամ Սիմոն Գաֆալեանը, որը Լիբանանի Բուրջ Համուտ թաղամասում ապրել է այդ տղաների հետ կողք-կողքի։

  • Նահատակ հերոսները հարց կու տան․- ի՞նչ պատասխան պիտի տաք...
    Նահատակ հերոսները հարց կու տան․- ի՞նչ պատասխան պիտի տաք...

    …Լիզպոնի նահատակները, անոնց ճամբան բացողներն ու նոյն ուղին շարունակողները, գիտե՛նք՝ թէ ի՞նչ պատասխան պիտի ստանան մեզմէ, հայութեան զանգուածներէս, երբ վճռենք մեր կեանքէն վանել պարտուողականութեան ու հայրենակորուստի յարմարելու վերջին նշոյլը: 

  • Լիզպոնեան կամքով
    Լիզպոնեան կամքով

    Լիզպոնի հերոսական գործողութեան 38-ամեակն է այս տարի։ 27 Յուլիս 1983-ին, Հայկական Յեղափոխական Բանակի հինգ անձնազոհներ գրաւեցին Փորթուգալի մայրաքաղաք Լիզպոնի թրքական դեսպանատունը եւ իրենց հետ պայթեցուցին զայն, երբ չկատարուեցան իրենց պահանջները։ Անոնք ընտրեցին անմահութիւնը՝ իմացեալ մահուան ճամբով։ Իրենց մահով անոնք կեանք տուին ազգին ու գաղափարին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։