Հա

Գաղափարական

14/08/2021 - 09:55

1896 թւականի օգոստոսի 14. այսօր Բանկ Օտոմանի գրաւման 125-ամեակն է

1896 թւականի օգոստոսի 14-ին, 26 դաշնակցական հերոսներ, Բաբգէն Սիւնիի հրամանատարութեամբ, յանդուգն յարձակումով, գրաւեցին Բանկ Օտոմանի շէնքը: Գործողութեան հէնց սկզբում, Բաբգէն Սիւնի հերոսաբար ընկաւ դրամանատան սեմին, իսկ նրա նահատակութիւնից յետոյ գործողութիւնը ղեկավարեց Արմէն Գարոն (Փաստրմաճեան):

«alikonline.ir» - Օսմանական կայսրութիւնում, 1894-96թթ. համիդեան ջարդերը ցնցել էր ողջ հայ ժողովրդին:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Պոլսոյ Կեդրոնական Կոմիտէի որոշմամբ եւ Արեւմտեան Բիւրոյի հաւանութեամբ, եւրոպացիներին ստիպելու համար որ միջամտեն, որոշում ընդունւեց գրաւել Օսմանեան բանկը՝ Բանկ Օտոմանը, որը միջազգային ֆինանսական հոսքերի գլխաւոր հաստատութիւնն էր Արեւելքում:

1896 թւականի օգոստոսի 14-ին, 26 դաշնակցական հերոսներ, Բաբգէն Սիւնիի հրամանատարութեամբ, յանդուգն յարձակումով, գրաւեցին Բանկ Օտոմանի շէնքը: Գործողութեան հէնց սկզբում, Բաբգէն Սիւնի հերոսաբար ընկաւ դրամանատան սեմին, իսկ նրա նահատակութիւնից յետոյ գործողութիւնը ղեկավարեց Արմէն Գարոն (Փաստրմաճեան):

Հայ յեղափոխականները նոյն օրն իսկ եւրոպական տէրութիւնների դեսպանատաներին նամակ յղեցին, որում նշւած էր նրանց պահանջները.

- Ապահովել միջազգային միջամտութեամբ ամբողջ երկրի խաղաղութիւնը:

- Ընդունել բոլոր պահանջները, որ դրել է Հ. Յ. Դաշնակցութեան Պոլսոյ Կեդրոնական Կոմիտէն:

- Մեր դէմ ոյժ գործ չդնել:

- Կեանքի կատարեալ ապահովութիւն թէ՛ բանկի մէջ գտնուղների, եւ թէ՛ քաղաքի այլ մասերում ցոյցերի մասնակցողների:

Հայ յեղափոխականները նշել էին, որ Բանկի շարժական կայքը, դրամը կը մնան անվնաս մինչեւ իրենց պահանջների գործադրութիւնը: Հակառակ դէպքում, ստիպւած կը լինեն դիմել ծայրայեղ քայլի՝ պայթացնելով շէնքը՝ աշխատակիցերի հետ միասին մնալով փլատակների տակ:

«Դա մարդկութեան դատապարտելի անտարբերութիւնն է, որ մեզ հասցրել է այս աստիճանին»,- նշել էին նրանք:

Օսմանեան դրամատան շէնքը 14 ժամ ժամ շարունակ մնաց հայ յեղափոխականների վերահսկողութեան տակ: Այդ ընթացքում նրանք հերոսաբար յետ մղեցին թուրքական ուժերի մի քանի յարձակումները:

Գործողութիւնն աւարտւեց այն բանից յետոյ, երբ եւրոպական տէրութիւնների դեսպանները եւ դրամատան տնօրէնը՝ Սըր Էդգար Վենսանը խոստացան միջամտութիւն՝ Հայկական Հարցի լուծման համար, եւ երաշխաւորելով հայ յեղափոխականների ազատ մեկնումը։

Թէեւ եւորպական տէրութիւնները ելնելով իրենց հեռահար շահերից, մէկ անգամ եւս չկատարեցին իրենց խոստումները, եւ, աւելին, աչք փակեցին գործողութեանը հետեւած Պոլսի հայութեան ջարդերի վրայ, այդուհանդերձ, Ռուսաստանի՝ իրավիճակն յանուն իր շահերի առաւելագոյնս օգտագործելու եւ Բոսգորի նեղուց գրաւելու ցանկութիւնը, ստիպեց սուլթան Աբդուլ Համիդին վերջ տալ 1984-96թթ. ջարդերին:

Բանկ Օտոմանի գրաւումը թէեւ չհասաւ իր սահմանած նպատակների իրագործմանը, այնուամենայնիւ, այն դարձաւ յանուն հայ ժողովրդի իրաւունքների եւ արժանապատւութեան պայքարի հերոսական գրքի առաջին էջը, որն ազդարարեց ողջ աշխարհին, որ հայն այլեւս չի պատրաստւում լուռ հանդուրժել իր դէմ բռնութիւններն ու անարդարութիւնը:

 

Յարակից լուրեր

  • «Եթէ բաճկոնս իմանայ գաղտնիքս, կայրեմ այն». Բաբգէն Սիւնի
    «Եթէ բաճկոնս իմանայ գաղտնիքս, կայրեմ այն». Բաբգէն Սիւնի

    Երկու օր առաջ մեր պատմութեան մէջ առաջին քաղաքական մեծ իրադարձութեան՝ Բանկ Օտոմանի գրաւման 125-ամեակն էր, որը ցաւալիօրէն ցաք ու ցրիւ արձագանգ ունեցաւ ու անձայն անցաւ։

    Անշուշտ դա սպասելի էր, քանզի ինչպէս միշտ, այն համարւելով արեւմտահայութեան պատմական դէպք, նշւում է առաւել սփիւռքում։ Հայրենի երկրի համար, յատկապէս այս վերջին շրջանում, դա իր պատմութեան մասը չի կազմում, ինչպէս Արցախը եւ մինչեւ իսկ իր սահմանները։

  • Հայոց Ազգային գաղափարախօսութիւնն այլընտրանք չունի...
    Հայոց Ազգային գաղափարախօսութիւնն այլընտրանք չունի...

    Երէկ 125-ամեակն էր Հայ ազատագրական պայքարի բացառիկ խիզախումներից՝ «Բանկ Օտոմանի գրաւման», որով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մարտիկները 1896 թ. օգոստ. 14-ին, Ստանբուլի կենտրոնում իսկ հարւած իջեցրին Համիդեան հայասպան ռեժիմի տնտեսական գլխաւոր կիզակէտերից մէկին…

  • Երեք մահ (Բաբկէնի, Գնունու եւ Սուրէնի յիշատակին)
    Երեք մահ (Բաբկէնի, Գնունու եւ Սուրէնի յիշատակին)

    Իմ աչքերիս առաջ կանգնած են երեք անձնաւորութիւն, նրանք այլեւս չկան - մեռած են. նոցա ստւերն է այդ, նոցա ուրւականը. կանգնած են աչքերիս առաջ եւ ինձ հանգիստ չեն տալիս - հալածում են: Աշխատում եմ մոռանաթ. աշխատում եմ մի ուրիշ բանի մասին մտածել, բայց ի զուր. նոքա հետս են ու հետս, եւ հաւատացած եմ, որ միայն ես չեմ, որ այդ մեռած ստւէրների հալածանքի առարկան եմ:

  • Բանկ Օտոման-123
    Բանկ Օտոման-123

    123 տարի առաջ այս օրը՝ 1896 թւականի օգոստոսի 14-ին տեղի ունեցաւ Բանկ Օտոմանի գրաւումը:

  • Օտոմանեան 121-ամեայ դասը...
    Օտոմանեան 121-ամեայ դասը...

    1890 թւականի Սարգիս Կուկունեանի ձախորդ արշաւանքից եւ նոյն թւականի «Գում Գափուի», այնուհետեւ 1895 թ.-ին Հնչակեանների կազմակերպած «Բաբ Ալիի» խաղաղ ցոյցերից յետոյ, Հայ ազատագրական պայքարում մարտավարական փոփոխութիւնն այլեւս անհրաժեշտութիւն էր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։