Հա

Գաղափարական

14/08/2021 - 12:40

Երեք մահ (Բաբկէնի, Գնունու եւ Սուրէնի յիշատակին)

Իմ աչքերիս առաջ կանգնած են երեք անձնաւորութիւն, նրանք այլեւս չկան - մեռած են. նոցա ստւերն է այդ, նոցա ուրւականը. կանգնած են աչքերիս առաջ եւ ինձ հանգիստ չեն տալիս - հալածում են: Աշխատում եմ մոռանաթ. աշխատում եմ մի ուրիշ բանի մասին մտածել, բայց ի զուր. նոքա հետս են ու հետս, եւ հաւատացած եմ, որ միայն ես չեմ, որ այդ մեռած ստւէրների հալածանքի առարկան եմ:

«Անցո՛րդ, լուր տար Սպարտացւոց,

Որ մենք բոլորս ընկանք այստեղ,

Հայրենիքի օրէնքներին հաւատարիմ մնալով»...

 

Իմ աչքերիս առաջ կանգնած են երեք անձնաւորութիւն, նրանք այլեւս չկան - մեռած են. նոցա ստւերն է այդ, նոցա ուրւականը. կանգնած են աչքերիս առաջ եւ ինձ հանգիստ չեն տալիս - հալածում են: Աշխատում եմ մոռանաթ. աշխատում եմ մի ուրիշ բանի մասին մտածել, բայց ի զուր. նոքա հետս են ու հետս, եւ հաւատացած եմ, որ միայն ես չեմ, որ այդ մեռած ստւէրների հալածանքի առարկան եմ:

Ո՞վ են դրանք, որ իրենց յաւիտենական հանգիստը թողած՝ ապրողներիս հոգեկան խաղաղութիւնն են խանգարում. ի՞նչ են ուզում, ի՜նչ...

Լարում եմ ուշադրութիւնս, կրկնապատկում եմ աչքերիս ոյժը ու գրգռւած աչքերովս տարօրինակ, անսովոր փոփոխութիւն եմ տեսնում այդ ինձ լաւ ծանօթ դէմքերի մէջ: Ահա Բաբկէն-Սիւնին - նա է. ես այդ լաւ եմ տեսնում - բայց նա ամբողջը չի, նրա մի մասն է այդ... նրա մարմնի կտորները Օտօման բանկի սրահումն են դէս ու դէն ցիրուցան եղած: Ի՞նչ է այդ, մտածում եմ ինքս ինձ - «Ազատութի՜ւն» հասնում է ականջիս մի ինչ որ աներեւոյթ ձայն եւ ես պարզ, որոշ տեսնում եմ, թէ ինչպէս Բաբկէն-Սիւնին ռումբերը ձեռքին «Ազատութի՜ւն» պոռալով, Օտօման բանկն է մտնում... ինչպէս նա այրւած, խորովւած թոֆերով իր նպատակին համարեա թէ հասած՝ սանդուխների առաջ ծունկ է չոքում եւ ապա մի վայրկեան եւս ու նրան մարմնի կտորները ռումբի պայթումից պիտի դէս ու դէն շպրտւեն... Ա՜հ... Բաբկէնը հայ ազգի անդաստանի վրայ... Այս ի՞նչ տարօրինակ սերմ է, որ նա սերմանեց հայ երիտասարդութեան, հայ ժողովրդի սրտի մէջ եւ մի՞թէ այդ սերմը ապառաժ քարի վրայ է ընկած – եւ մի՞թէ սրանից յետոյ եւս Բաբկէնները հազւագիւտ պիտի լինին, ինչպէս եզական էր Պոլսի վերաբերմամբ ինքը Բաբկէնը...

Բայց սոքա ո՞վ են, այս երկուսը: Սամաթիացիք սրանց արեւովն են երդւում, սրանց քաջութեանը զարմանում: - Երբ  առիւծացած Գնունին պատուհանին էր մօտենում ու գլուխը թափահարելով ահարկու ձայնով անէծքներ թափում տաճիկ բռնակալութեան դէմ - պաշարողները սարսափահար անկիւններն էին քաշւում: Ո՛չ մի եւրոպացի չէր մտածում այդ ժամանակ առռիւծներին օգնութեան գնալու... 18 ժամ անընդհատ 4-5 հոգով Սամաթիան պաշտպանեցին, ամբողջ տաճիկ բանակին դէմ կանգնեցին, հարիւրաւոր աւազակներ «խաղաղութեան» բերին ու Եւրոպան անիծելով՝ իրենց կեանքին վերջ դրին: Մեռնելու էին գնացել - մեռան, բայց թէ ի՜նչպէս. մեռան դիւցազնին վայել մահով:

Երբ ամէն ինչ սպառեցաւ եւ ոչ մի միջոց չէր մնացել կռիւը շարունակելու, մէկը... թոյն ընդունեց, միւսը՝ րէվօլվէրի վերջին գնդակը իր բերանն ուղղեց... մի փոքր թոյն ու ժանգոտած փամփուշտ - ահա թէ ի՜նչ է մնում հայ յեղափոխականին, հա՛յ ժողովուրդ...

Չեմ կարող շարունակել. Աչքերս մթնում են, հոգիս խաւարում. Բաբկէն, Գնունի, Սուրէն, Սուրէն, Գնունի, Բաբկէն... ամէն մէկը իր տարբեր մահով անընդհատ աչքիս առջեւն են: «Ազատութի՜ւն» կը պոռան սառը գերեզմանից. «գո՜րծ» կը շշնչեն նրանց փակ բերանները...

Թո՛ղ այդ նւիրական «Գործը» արձագանք գտնի մատաղ հայ սրտերում, թո՛ղ հայ հերոսների այդ երեք ներկայացուցիչների յիշատակը հայ յեղափոխականներին նորանոր անձնուրաց գործերի առաջնորդէ, թո՛ղ այդ անունները ոգեւորեն նոցա, որոնք ընդունակ են ոգեւորւելու.. Նոքա սուրբ են, նւիրական են այժմ մեզ համար...

 

«ԴՐՕՇԱԿ» - 7 հոկտեմբեր 1896

Թիւ 23

 

Յարակից լուրեր

  • «Եթէ բաճկոնս իմանայ գաղտնիքս, կայրեմ այն». Բաբգէն Սիւնի
    «Եթէ բաճկոնս իմանայ գաղտնիքս, կայրեմ այն». Բաբգէն Սիւնի

    Երկու օր առաջ մեր պատմութեան մէջ առաջին քաղաքական մեծ իրադարձութեան՝ Բանկ Օտոմանի գրաւման 125-ամեակն էր, որը ցաւալիօրէն ցաք ու ցրիւ արձագանգ ունեցաւ ու անձայն անցաւ։

    Անշուշտ դա սպասելի էր, քանզի ինչպէս միշտ, այն համարւելով արեւմտահայութեան պատմական դէպք, նշւում է առաւել սփիւռքում։ Հայրենի երկրի համար, յատկապէս այս վերջին շրջանում, դա իր պատմութեան մասը չի կազմում, ինչպէս Արցախը եւ մինչեւ իսկ իր սահմանները։

  • Հայոց Ազգային գաղափարախօսութիւնն այլընտրանք չունի...
    Հայոց Ազգային գաղափարախօսութիւնն այլընտրանք չունի...

    Երէկ 125-ամեակն էր Հայ ազատագրական պայքարի բացառիկ խիզախումներից՝ «Բանկ Օտոմանի գրաւման», որով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մարտիկները 1896 թ. օգոստ. 14-ին, Ստանբուլի կենտրոնում իսկ հարւած իջեցրին Համիդեան հայասպան ռեժիմի տնտեսական գլխաւոր կիզակէտերից մէկին…

  • 1896 թւականի օգոստոսի 14. այսօր Բանկ Օտոմանի գրաւման 125-ամեակն է
    1896 թւականի օգոստոսի 14. այսօր Բանկ Օտոմանի գրաւման 125-ամեակն է

    1896 թւականի օգոստոսի 14-ին, 26 դաշնակցական հերոսներ, Բաբգէն Սիւնիի հրամանատարութեամբ, յանդուգն յարձակումով, գրաւեցին Բանկ Օտոմանի շէնքը: Գործողութեան հէնց սկզբում, Բաբգէն Սիւնի հերոսաբար ընկաւ դրամանատան սեմին, իսկ նրա նահատակութիւնից յետոյ գործողութիւնը ղեկավարեց Արմէն Գարոն (Փաստրմաճեան):

  • Բանկ Օտոման-123
    Բանկ Օտոման-123

    123 տարի առաջ այս օրը՝ 1896 թւականի օգոստոսի 14-ին տեղի ունեցաւ Բանկ Օտոմանի գրաւումը:

  • Օտոմանեան 121-ամեայ դասը...
    Օտոմանեան 121-ամեայ դասը...

    1890 թւականի Սարգիս Կուկունեանի ձախորդ արշաւանքից եւ նոյն թւականի «Գում Գափուի», այնուհետեւ 1895 թ.-ին Հնչակեանների կազմակերպած «Բաբ Ալիի» խաղաղ ցոյցերից յետոյ, Հայ ազատագրական պայքարում մարտավարական փոփոխութիւնն այլեւս անհրաժեշտութիւն էր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։