Հա

Գաղափարական

22/08/2021 - 12:30

Այսօր Վարանդայի (Ֆիզուլի) ազատագրման օրն է

1993 թւականի օգոստոսի 22-ին, Արցախի պաշտպանութեան ուժերի կողմից ազատագրւեց ներկայիս վարչական բաժանմամբ՝ ԼՂՀ Հադրութի շրջանի մաս կազմող Ֆիզուլի քաղաքը եւ համանուն շրջանի մի մասը (պատմական Վարանդան)։

«alikonline.ir» - 1993 թւականի օգոստոսի 22-ին, Արցախի պաշտպանութեան ուժերի կողմից ազատագրւեց ներկայիս վարչական բաժանմամբ՝ ԼՂՀ Հադրութի շրջանի մաս կազմող Ֆիզուլի քաղաքը եւ համանուն շրջանի մի մասը (պատմական Վարանդան)։ 

1993-ի ամռանը հայկական ԻՊՈՒ ստորաբաժանումներին յաջողւեց հսկողութեան տակ վերցնել հակառակորդի ամենավտանգաւոր ռազմական յենակէտ Աղդամ քաղաքը՝ դրանով ռազմական ու բարոյահոգեբանական մեծ հարւած հասցնելով նրան։ 

Կորցրածը յետ բերելու նպատակով ադրբեջանական հրամանատարութիւնը հարւածի հիմնական ծանրութիւնը փոխադրեց հարաւարեւելեան եւ հարաւային ճակատ՝ Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի եւ Զանգելանի ուղղութիւններ։ 

Հակառակորդն ակտիւացել էր նաեւ Հադրութի ՊՇ ուղղութռամբ: Ուստի ԼՂՀ ԻՊՈՒ հրամանատարութիւնը շահագրգռւած էր Հադրութի շրջանում պաշտպանական մարտերով հիւծել հակառակորդի հարւածային խմբաւորումները, անցնել վճռական հակայարձակման ու լուծել հարաւարեւելեան ու հարաւային սահմանների, ինչպէս նաեւ Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգութեան խնդիրը։ 

Օգոստոսի 22-ին, 1-ին եւ 2-րդ ՊՇ ստորաբաժանումների ճնշման տակ, ադրբեջանական 160-րդ գնդի զօրամասերն ու բրիգադը հարկադրւած թողել են Ֆիզուլի քաղաքը եւ շրջանը (շուրջ 1380 քկմ)։ 

ՊԲ-ի ստորաբաժանումները յաջողութեամբ գործել են նաեւ Ջաբրայիլի ուղղութեամբ։ Օգոստոսի 23-ին Կենտրոնական եւ 1-ին ՊՇ-ները գրաւել են Լենքորանի գումարտակի կողմից պաշտպանւող Ջաբրայիլ շրջկենտրոնը, իսկ օգոստոսի 25-ին ՊԲ-ի վերահսկողութեան տակ է անցել համանուն շրջանի տարածքը (1050 քկմ)։

ՊԲ-ի կենտրոնական շտաբի ցուցումով` Կուբաթլուի ռազմավարական նշանակութեան յենակէտերը ոչնչացնելու նպատակով այնտեղ են կենտրոնացւել 1-ին, 2-րդ, 4-րդ եւ Կենտրոնական ՊՇ-ների ստորաբաժանումները։ Ազատամարտիկները խաչաձեւ գրոհներով մտել են Կուբաթլու եւ վերահսկողութեան տակ առել համանուն շրջանի հիւսիսային տարածքները։ 

1993-ի սեպտեմբերի սկզբին արդէն ղարաբաղեան ուժերը ռազմաճակատի որոշ հատւածներում գտնւել են Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական սահմանից 4-5 կմ հեռաւորութեան վրայ: 

Հադրութի շրջանի ազատագրման, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի շրջանների կրակակէտերի ճնշման օգոստոսեան ռազմագործողութիւնը ռազմաքաղաքական մեծ նշանակութիւն ունեցաւ։ Վերացւեցին ԼՂՀ արեւելեան ու հարաւային սահմանների, ինչպէս նաեւ Ստեփանակերտ-Գորիս աւտոմայրուղու վրայ կախւած մշտական սպառնալիքը, վնասազերծւեցին Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի վտանգաւոր ռազմակայանները, ջախջախիչ պարտութեան մատնւեցին այդ շրջաններում կուտակւած թշնամական խմբաւորումները։

 

Յարակից լուրեր

  • Դրսի խրամատը պիտի պահէք, մինչեւ ներսում հակահայկական տարրերից ազատւենք
    Դրսի խրամատը պիտի պահէք, մինչեւ ներսում հակահայկական տարրերից ազատւենք

    Ձեր գործը կրկնակի, եռակի դժւարացել է, որովհետեւ եթէ առաջ թէ ՀՀ, թէ ԱՀ արտգործնախարարութիւնները եւ Հայ Դատի յանձնախմբերն աշխատում էին միասին ձեռք-ձեռքի տւած, ապա հիմա դուք պէտք է աշխատէք եւ Հայ Դատի, եւ իրենց փոխարէն: Այս մասին ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի ժամանակ նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը՝ ուղջունելով խորհրդաժողովի գումարումն Արցախում:

  • Երբ հարցը Արցախին է վերաբերում, միւս խնդիրները կարծես մոռացւում են
    Երբ հարցը Արցախին է վերաբերում, միւս խնդիրները կարծես մոռացւում են

    Պատերազմից յետոյ աւելի են շեշտւել Արցախի հարցով մեր աշխատանքները, հիմնական օրակարգերը նոյնն են մնացել՝ Արցախի անկախութեան ճանաչում, ինքնորոշման իրաւունքի պատշպանութիւն: Սակայն դրանց վրայ ուրիշ հարցեր էլ են աւելացել՝ պատերազմական գերիների, մշակութային Ցեղասպանութեան, եւ, ընդհանրապէս, մարդասիրական օժանդակութիւնների հարցը: 

  • Իրանի դիւանագիտութիւնը բազմաշերտ է
    Իրանի դիւանագիտութիւնը բազմաշերտ է

    Մեզ համար շատ կարեւոր էր Արցախ այցելելը, յատկապէս յետպատերազմեան շրջանում: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է Թեհրանի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչ Սարինէ Թորոսեանը: Նրա խօսքով՝ այս ծանրագոյն շրջանը յաղթահարելու համար պէտք է որոշել մեր առաջնահերթութիւնները, իսկ Արցախի հարցը պէտք է առաջին տեղում լինի:

  • Հայ Դատի հաւատամքով
    Հայ Դատի հաւատամքով

    Պարտութիւն չկայ Հայ Դատին համար։ Նոյնիսկ ամենադաժան պայմաններուն մէջ, պայքարողներուն անսպառ գործ կայ: Վերյիշենք. ցայտուն օրինակ մըն է դեռ անցեալ Սեպտեմբերին, Հ․Յ․Դ․ Բիւրոյի այն որոշումը, որ հաշուի առնելով 44-օրեայ պատերազմէն ետք Արցախի մէջ ստեղծուած մարդասիրական, անվտանգային եւ բարոյահոգեբանական մարտահրաւէրները, Հայ Դատի համաշխարհային ցանցի կազմին մէջ գործի լծեց Հ․Յ․Դ․ Արցախի Հայ Դատի գրասենեակը:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Սերունդները չպէտք է զրկւեն հայրենատիրութեան իրաւունքից
    «Ապառաժ»-ի խմբագրական. Սերունդները չպէտք է զրկւեն հայրենատիրութեան իրաւունքից

    Պետութեան մէջ դիւանագիտական աշխատանքը ամենանուրբ եւ բարդ աշխատանքներից մէկն է: Պատահական չէ, որ դիւանագիտական ասպարէզում արարողակարգերը եւ փոխադարձ յարաբերութիւնների կանոնակարգման դրոյթները յարգւում են մանրակրկիտ կերպով, քանի որ իւրաքանչիւր սխալ կամ վրիպում՝ դիմացինի կողմից հանրային բեմում ինչ-որ նշանակութիւն է պարունակելու կամ որեւէ միտումի արտայայտման միջոց է ընկալւելու: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։