Հա

Գաղափարական

22/08/2021 - 12:30

Այսօր Վարանդայի (Ֆիզուլի) ազատագրման օրն է

1993 թւականի օգոստոսի 22-ին, Արցախի պաշտպանութեան ուժերի կողմից ազատագրւեց ներկայիս վարչական բաժանմամբ՝ ԼՂՀ Հադրութի շրջանի մաս կազմող Ֆիզուլի քաղաքը եւ համանուն շրջանի մի մասը (պատմական Վարանդան)։

«alikonline.ir» - 1993 թւականի օգոստոսի 22-ին, Արցախի պաշտպանութեան ուժերի կողմից ազատագրւեց ներկայիս վարչական բաժանմամբ՝ ԼՂՀ Հադրութի շրջանի մաս կազմող Ֆիզուլի քաղաքը եւ համանուն շրջանի մի մասը (պատմական Վարանդան)։ 

1993-ի ամռանը հայկական ԻՊՈՒ ստորաբաժանումներին յաջողւեց հսկողութեան տակ վերցնել հակառակորդի ամենավտանգաւոր ռազմական յենակէտ Աղդամ քաղաքը՝ դրանով ռազմական ու բարոյահոգեբանական մեծ հարւած հասցնելով նրան։ 

Կորցրածը յետ բերելու նպատակով ադրբեջանական հրամանատարութիւնը հարւածի հիմնական ծանրութիւնը փոխադրեց հարաւարեւելեան եւ հարաւային ճակատ՝ Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի եւ Զանգելանի ուղղութիւններ։ 

Հակառակորդն ակտիւացել էր նաեւ Հադրութի ՊՇ ուղղութռամբ: Ուստի ԼՂՀ ԻՊՈՒ հրամանատարութիւնը շահագրգռւած էր Հադրութի շրջանում պաշտպանական մարտերով հիւծել հակառակորդի հարւածային խմբաւորումները, անցնել վճռական հակայարձակման ու լուծել հարաւարեւելեան ու հարաւային սահմանների, ինչպէս նաեւ Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգութեան խնդիրը։ 

Օգոստոսի 22-ին, 1-ին եւ 2-րդ ՊՇ ստորաբաժանումների ճնշման տակ, ադրբեջանական 160-րդ գնդի զօրամասերն ու բրիգադը հարկադրւած թողել են Ֆիզուլի քաղաքը եւ շրջանը (շուրջ 1380 քկմ)։ 

ՊԲ-ի ստորաբաժանումները յաջողութեամբ գործել են նաեւ Ջաբրայիլի ուղղութեամբ։ Օգոստոսի 23-ին Կենտրոնական եւ 1-ին ՊՇ-ները գրաւել են Լենքորանի գումարտակի կողմից պաշտպանւող Ջաբրայիլ շրջկենտրոնը, իսկ օգոստոսի 25-ին ՊԲ-ի վերահսկողութեան տակ է անցել համանուն շրջանի տարածքը (1050 քկմ)։

ՊԲ-ի կենտրոնական շտաբի ցուցումով` Կուբաթլուի ռազմավարական նշանակութեան յենակէտերը ոչնչացնելու նպատակով այնտեղ են կենտրոնացւել 1-ին, 2-րդ, 4-րդ եւ Կենտրոնական ՊՇ-ների ստորաբաժանումները։ Ազատամարտիկները խաչաձեւ գրոհներով մտել են Կուբաթլու եւ վերահսկողութեան տակ առել համանուն շրջանի հիւսիսային տարածքները։ 

1993-ի սեպտեմբերի սկզբին արդէն ղարաբաղեան ուժերը ռազմաճակատի որոշ հատւածներում գտնւել են Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական սահմանից 4-5 կմ հեռաւորութեան վրայ: 

Հադրութի շրջանի ազատագրման, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի շրջանների կրակակէտերի ճնշման օգոստոսեան ռազմագործողութիւնը ռազմաքաղաքական մեծ նշանակութիւն ունեցաւ։ Վերացւեցին ԼՂՀ արեւելեան ու հարաւային սահմանների, ինչպէս նաեւ Ստեփանակերտ-Գորիս աւտոմայրուղու վրայ կախւած մշտական սպառնալիքը, վնասազերծւեցին Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի վտանգաւոր ռազմակայանները, ջախջախիչ պարտութեան մատնւեցին այդ շրջաններում կուտակւած թշնամական խմբաւորումները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։