Հա

Գաղափարական

25/08/2021 - 13:15

«Եթէ Ղարաբաղը կործանւի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանւելու»․ Աշոտ Ղուլեան (Բեկոր)

1992 թւականին Շուշիի ռազմական գործողութեան ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխաւորութեամբ առաջինն է մտնում քաղաք։ Մայիսի 8-ի առաւօտեան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապւում է հրամանատարական կէտի հետ՝ եւ հաղորդում, որ յայտնեն ԼՂՀ Գերագոյն խորհրդի նախագահի պաշտօնակատար Գէորգի Պետրոսեանին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ «Մինչեւ մի քանի րոպէն մտնում եմ քաղաք»,- աւելացրել էր Բեկոր:

«alikonline.ir» - «Ապառաժ»-ը գրում է.

«Եթէ զինւորից սկսած մինչեւ նախարարը բոլորանւէր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կը պսակւեն յաղթանակով…»: Այս խօսքերը բազմաթիւ անգամներ հնչել են Արցախի հերոս Բեկոր Աշոտից, որի համար «հայրենասիրութիւնն ոչ այլ ինչ է, եթէ ոչ քեզ վրայ դրւած պարտականութիւնների բարեխղճօրէն կատարում»։ Մարտերի միջեւ դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթէ Ղարաբաղը կործանւի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանւելու»:

Երէկ՝ օգոստոսի 24-ին Արցախեան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլեանի (Բեկոր) յիշատակի օրն էր: 1992 թւականի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գիւղի ազատագրման համար մղւած մարտը վերջինը եղաւ Բեկորի համար։

Բեկորը մասնակցել է Արցախում մղւած մարտերից շատերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումեան, Կրկժան, Վերին Շէն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբէյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարին Տակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղաւուզ, Սրխաւենդ, Բաշ-Գիւնեփայա, Օրթա-Գիւնեփայա, Դրմբոն։ Նրա հրամանատարութեամբ բազմաթիւ բնակավայրեր են ազատագրւել։

1992 թւականին Շուշիի ռազմական գործողութեան ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխաւորութեամբ առաջինն է մտնում քաղաք։ Մայիսի 8-ի առաւօտեան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապւում է հրամանատարական կէտի հետ՝ եւ հաղորդում, որ յայտնեն ԼՂՀ Գերագոյն խորհրդի նախագահի պաշտօնակատար Գէորգի Պետրոսեանին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ «Մինչեւ մի քանի րոպէն մտնում եմ քաղաք»,- աւելացրել էր Բեկոր:

Հերոսի նահատակութեան 29-րդ տարելիցի կապակցութեամբ, նրա անունը կրող պուրակում տեղադրւած յուշակոթողին ծաղիկներ են խոնարհել ու յարգանքի տուրք մատուցել Բեկորի այրին՝ Նելլի Ղուլեանը, որդիները, հարազատներ, ԱԺ պատգամաւորներ՝ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը, կուսակցական ու մարտական ընկերներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամներ, ՀՕՄ-ուհիներ, զինւորականներ, Արցախի Ժողովրդավարական կուսակցութեան ներկայացուցիչ Աշոտ Ղուլեանը։ 

Ամինչ այդ միջոցառում էին յուշակոթողի մօտ յիշատակի միջոցառում էին իրականացրել Աշոտ Ղուլեանի անունը կրող Ստեփանակերտի թիւ 2 դպրոցի աշակերտները:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։