Հա

Գաղափարական

30/10/2021 - 08:30

Համբիկ Սասունեանն ազատութեան մէջ

Համբիկ Սասունեանն ազատութեան մէջ է: Նա ժամանել է Հայաստան:

«alikonline.ir» - Համբիկ Սասունեանն ազատութեան մէջ է: Նա ժամանել է Հայաստան:

Սասունեանն իր ֆէյսբուքեան էջում հրապարակել է լուսանկար գրելով.

«Սիրելի Հայրենակիցներ 

Ամենայն ուրախութեամբ կը գրեմ պատգամս ձեզի՝ Հայաստանէն։

Մօտաւորապէս 40 տարիներ անց, պատիւը ունիմ ըլլալու Հայրենի հողի վրայ, խմել հայրենի ջուրը, շնչել օդը, եւ զգալ ընտանական ջերմութիւնը։

Ձեր ցուցաբերած աջակցութիւնը տարիներու ընթացքին մշտական քաջալերած է զիս եւ դրական ներդրում ունեցած է իմ դժուարագոյն օրերուս։

Խորին շնորհակալութիւններս կ՛ուզեմ յայտնել բոլոր անոնց որոնք նամակցած են, այցելած են, եւ ընդմիշտ պահած են զիս իրենց սրտերուն մէջ։

Վերջապէս հասած եմ տուն…

Սիրով՝

Համբիկ Սասունեան»:

 

Յիշեցնենք, որ Համբիկ Սասունեանը 1982 թւականի յունւար 28-ին Լոս Անջելէսում Թուրքիայի ընդհանուր հիւպատոսը ահաբեկելու մեղադրանքով ձերբակալւեց եւ դատապարտւեց ցմահ ազատազրկման։ Այդ օրերին նա 19 տարեկան էր:

39 տարւայ ազատազրկումից յետոյ, Համբիկ Սասունեանի ազատ արձակումն արդիւնքն է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ԱՄՆ կառոյցների եւ ամերիկահայ համայնքի հետեւողական եւ անկոտրում պայքարի:

Պարտութեան եւ նահանջի այս գորշ օրերի ֆոնին, Համբիկ Սասունեանի ազատ արձակումը ոգեւորիչ յաջողութիւն է, որը կարող է նոր խթան հանդիսանալ մեր ժողովրդի զարթօնքի համար:

Այս առիթով շնորհաւորում ենք ողջ հայ ժողովրդին, սիրելի Համբիկին, նրա բարեկամներին, հարազտաներին եւ գաղափարակից ընկերներին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։