Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիր անդամ Ռոստոմի (Ստեփան Զօրեան) ծննդեան օրն է:
«alikonline.ir» - Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիր անդամ Ռոստոմի (Ստեփան Զօրեան) ծննդեան օրն է:
Ռոստոմը գրեց հայ յեղափոխական շարժման «այբուբենը»։ Նա Դաշնակցութեան յեղափոխական գործի մարգարէն էր: Շնորհիւ իր աննկուն, երկաթէ կամքի, Ռոստոմը յեղափոխութիւնը վերածեց գործի՝ հայութեան ազատագրման համար, եւ յեղափոխականացրեց գործը՝ ազատագրութեան գաղափարի համար։
Ռոստոմը գործի յեղափոխական էր, հեռու խօսքի դատարկութիւնից եւ անիմաստ ճառերից։ Նրա համար «Յեղափոխութիւնը նախ գործ էր, յետոյ` գաղափար» որովհետեւ «յեղափոխութիւնը գործ էր գաղափարի համար»:
Նա նախընտրեց «խենդերին», քաջ գիտակցելով, որ «Յեղափոխութիւնը խելօք մարդկանց չի սիրում»:
Ռոստոմը գերազանցապէս գործի մարդ էր: Նա այնտեղ էր, ուր պահանջում էր Դաշնակցութեան կամքը, որովհետեւ նրա համար չկային մեծ կամ փոքր, կարեւոր կամ անկարեւոր, առաջնային կամ երկրորդական գործեր: Կային միայն գործեր, որոնք անհրաժեշտ էր կատարել՝ գլխաւոր նպատակն իրականացնելու համար: