Հա

Գաղափարական

22/01/2022 - 09:45

«Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը ՀՀ իշխանութեան մենաշնորհը չէ». ՀՅԴ Շւեդիայի կոմիտէութիւն

Ականատես ենք ՀՀ կառավարութեան ներքին եւ արտաքին պետականակործան քաղաքականութեանը եւ դրանից բխող Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեան ու ապագային սպառնացող վտանգներին ու մարտահրաւէրներին: 

«alikonline.ir» - Ականատես ենք ՀՀ կառավարութեան ներքին եւ արտաքին պետականակործան քաղաքականութեանը եւ դրանից բխող Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեան ու ապագային սպառնացող վտանգներին ու մարտահրաւէրներին: Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՅԴ Շւեդիայի կոմիտէն:

Յայտարարութիւնում ասւում է. «Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետութեան իշխող ուժի ընթացքը, ցաւօք համոզւած ենք, որ Հայաստան-Թուրքիա սկսող այս բանակցութիւնները պիտի յանգին հետեւեալին՝

1. ՀՀ իշխանութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի հրաժարման:

2. Արցախի Ադրբեջանին յանձնումին:

3. Հայաստան-Թուրքիա առկայ միջպետական փաստացի սահմանի իրաւական ամրագրման:

4. եւ պանթուրանական ծրագրի մաս կազմող, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի իրագործման:

ՀՀ իշխանութիւններից պահանջւում է շտապ երեւան հանել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի ուղենիշները, կարմիր գծերը եւ իրողապէս չենթարկւել թուրքական նախապայմաններին:

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան մենաշնորհը չէ. այդ գործընթացի մէջ իր խօսքը պէտք է ունենայ աշխարհասփիւռ հայութիւնը»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։