Համացանցի վրայ այսօրւանից կարելի է ընթերցել «Դրօշակ»-ի 2022 թւականի առաջին համարը։ Պաշտօնաթերթի նոր համարում եւս ընթերցողը կարող է գտնել Հայաստանի քաղաքական կեանքին, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացներին վերաբերող յօդւածներ։
Համացանցի վրայ այսօրւանից կարելի է ընթերցել «Դրօշակ»-ի 2022 թւականի առաջին համարը։ Պաշտօնաթերթի նոր համարում եւս ընթերցողը կարող է գտնել Հայաստանի քաղաքական կեանքին, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացներին վերաբերող յօդւածներ։
Կարելի է ընթերցել նաեւ ազգային կեանքին, պատմական իրողութիւնների եւ այլ խնդիրների անդրադարձող հրապարակումներ։
ՀՅԴ պաշտօնաթերթի նոր համարի առաջնորդողը ուշադրութիւն է հրաւիրում Սփիւռքի, Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւնների զգայուն թեմայի վրայ։
Քաղաքականագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը լուսաբանում է հայ-ռուսական ներկայ բարդ եւ հակասական փոխյարաբերութիւնները եւ կատարում է եզրահանգումներ՝ որոնք բխում են Հայաստանի ու Արցախի համար բախտորոշ ժամանակաշրջանում ճակատագրական սխալների սայթակուն ճանապարհից խուսափելու եւ ազգային շահերի առումով քաղաքականապէս ճիշտ կողմնորոշւելու պատմական մարտահրաւէրից։
Փորձագէտ Վահե Սարգսեանը մանրամասնօրէն վերլուծել է անկախութեան շրջանում Վրաստանում ընտրական համակարգի կրած փոփոխութիւնների թեման՝ կենտրոնանալով հարեւան հանրապետութիւնում 2021 թ. տեղի ունեցած ՏԻՄ ընտրութիւնների եւ Ջաւախքի վրայ դրանց ունեցած ազդեցութեան հարցի վրայ։
Միջին եւ Մերձաւոր Արեւելեան տարածաշրջանում քաղաքական փոխյարաբերութիւնների ոլորտում դրսեւորւող նոր զարգացումների միտումներին է վերաբերում տարածաշրջանային մէկ այլ փորձագէտի՝ արեւելագէտ Արմէն Պետրոսեանի քննարկած նիւթը։
Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի աշխատակիցներ Լիանա Պետրոսեանը եւ Նարէ Գէորգեանը իրենց յօդւածներում ներկայացնում են Ադրբեջանում եւ Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների վիճակը, որպէս օրինակ ընտրելով համապատասխանաբար թալիշների եւ զազաների հիմնահարցերը։
Քաղաքական եւ պատմական այլ նիւթերի հետ ՀՅԴ պաշտօնաթերթի այս համարում տեղ է գտել նաեւ «Դրօշակ»ի հարցազրոյցը «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանի հետ։ Ընթերցողի համար հետաքրքրական կը լինի ծանօթանալը ազգային այս կառոյցի գործունէութեանը եւ յատկապէս վերջին շրջանի ձեռնարկումներին՝ հայաշխարհի ընդարձակ տարածքի վրայ։
«Դրօշակ»ի 2022թ առաջին համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:
Ներբեռնել համարը Դրօշակ թիվ 1, 2022թ