Հա

Գաղափարական

29/01/2022 - 11:00

Ապրել եւ գործել Արամի պէս. այսօր Արամ Մանուկեանի յիշատակի օրն է

Այսօր Արամ Մանուկեանի յիշատակի օրն է։

«alikonline.ir» - Այսօր Արամ Մանուկեանի յիշատակի օրն է։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան զաւակն իր ողջ գիտակցական կեանքը նւիրեց Դաշնակցութեան դաւանած գաղափարների կենսագործմանը, դառնալով հայոց անկախ պետականութեան՝ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիրը։

Բոլոր մարդկանց պէս, Արամը եւս մէկ կեանք ունէր, բայց նա այդ մէկ կեանքն անսակարկ եւ անմնացորդ նւիրեց հայրենիքին, հայ ժողովրդին եւ Հայոց պետականութեանը, հայ ազգի համար դառնալով նոյն ինքը՝ յաւերժութիւնը։ Եւ այդ յաւերժականի մէջ նրա կերպարը պետական գործչի դաստիարակչական դիմակիծն է։ Դիմակիծ, որն այսօր օդի եւ ջրի պէս անհրաժեշտ է մեզ։ Դիմակիծ, որը ցաւօք բացակայում է մեր իրականութիւնից։

«...Երբ գիշերը գայ, մտնէք ձեր հոգու սենեակը, խօսէք ձեր խղճի հետ եւ ասէք, արդեօ՞ք աշխատել էք հայ ժողովրդի համար այնպէս, ինչպէս Արամը, եղե՞լ էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞լ էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը... »,- նրա յուղարկաւորութեանն ասել է Նիկոլ Աղբալեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։