Հա

Գաղափարական

18/02/2022 - 19:03

Անկախութեան սաղմը

1988 թ. փետրւարի 13-ից ԼՂԻՄ-ի շրջկենտրոններում եւ Ստեփանակերտ քաղաքում սկսւեցին զանգւածային ցոյցեր եւ հանրահաւաքներ՝ պահանջելով Արցախի միացումը մայրհայրենիքին: Ժողովրդի պոռթկմանը իրաւական լուծում տրւեց փետրւարի 20-ին: 1988 թ. փետրւարի 20-ին, ադրբեջանական ճնշումներին հակառակ, ԼՂԻՄ ժողովրդական պատգամաւորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը գումարւեց, որի արդիւնքում որոշում ընդունւեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապէս ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան ձգտումները եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի առջեւ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:

1988 թ. փետրւարի 13-ից ԼՂԻՄ-ի շրջկենտրոններում եւ Ստեփանակերտ քաղաքում սկսւեցին զանգւածային ցոյցեր եւ հանրահաւաքներ՝ պահանջելով Արցախի միացումը մայր հայրենիքին: Ժողովրդի պոռթկմանը իրաւական լուծում տրւեց փետրւարի 20-ին: 1988 թ. փետրւարի 20-ին, ադրբեջանական ճնշումներին հակառակ, ԼՂԻՄ ժողովրդական պատգամաւորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը գումարւեց, որի արդիւնքում որոշում ընդունւեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապէս ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան ձգտումները եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի առջեւ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծումտալու համար»:

Այս որոշման կայացումը համարւում է Արցախի ազատագրական պայքարի մեկնարկ, եւ փետրւարի 20-ը այդ առիթով յիշատակւում է որպէս «Արցախի վերածննդի օր»: Առաջին հայացքից Ադրբեջանին եւ Հայաստանին պարզապէս խնդրանքով դիմելու որոշումը թւում է անմեղ քայլ: Սակայն պէտք է նկատի ունենալ, որ այդ ժամանակահատւածում Խորհրդային միութեան համակարգում մինչեւ իսկ գիւղական խորհուրդների որոշումները թելադրւում էին վերին մարմնի կողմից եւ վերջին հաշւով հաւանութեան արժանանում «կենտրոնում»՝ Մոսկւայում: Իհարկէ, 1990 թւականից, երբ Միխայիլ Գորբաչովը դարձաւ ԽՍՀՄ նախագահ, յայտարարեց «վերակառուցման եւ հրապարակայնութեան» քաղաքականութեան մասին, սակայն Խորհրդային միութեան համակարգից ելնելով՝ կենտրոնական իշխանութեան պատկերացմամբ հնարաւոր էր կառավարել հրապարակայնացումն ու վերակառուցումը եւս:

ԼՂԻՄ Գերագոյն խորհրդի փետրւարի 20-ին որոշումը Խորհրդային միութեան համակարգում դարձաւ առաջին պոռթկումը, որը չենթարկւեց «կենտրոնի» հակակշռին: Հէնց այդ առանձնայատկութիւնից ելնելով է, որ Արցախեան փետրւարեան իրադարձութիւնները համարւում են անկիւնադարձային ոչ միայն հայ իրականութեան մէջ, այլեւ Խորհրդային միութեան փլուզման հոլովոյթում:

Ահա թէ որտեղ է թաքնւած ինքնուրոյն որոշում կայացնելու հզօրութիւնն իր մէջ պարունակող հսկայական ներուժը, որի շուրջ եւ որի ձգողական ուժի շնորհիւ կարելի է առաջացնել համաշխարհային նշանակութիւն ունեցող իրադարձութիւններ: Ինքնուրոյն որոշում կայացնելու կամքն ու վճռականութիւնը վարակիչ դարձան նախեւառաջ հայ ժողովրդի եւ ապա Խորհրդային համակարգին ենթակայ բոլոր ժողովուրդների մօտ: Հայաստանի անկախութեան սաղմը, անկախանալու մտայնութիւնն ու ձգտումը բխում են հէնց ինքնուրոյն որոշում կայացնելու կարողութիւնից եւ դրա արդիւնքները վայելելու կամքի առկայութիւնից:

Այսօր, երբ սասանւել են հայկական պետականութեան հիմքերը, իրականութեան մէջ ապիկար իշխանութիւնների պատճառով ինքնուրոյն որոշում կայացնելու հնարաւորութիւնն է խաթարւել: Ինքնուրոյն որոշում կայացնելն ու անկախ պետականութեան լինելիութիւնն ուղղակի կապւած են միմեանց, եւ մէկի գոյութիւնը երաշխաւորւում է միւսի առկայութեամբ:

Փետրւարի 20-ի խորհուրդը փաստում է, որ իւրաքանչիւր հաւաքական ուժ կարող է իրինքնուրոյն որոշմամբ ստիպել շատ աւելի ուժեղներին հաշւի նստել իր որոշման հետ եւ յանուն իրաւունքի վերականգման իրականացնել յաճախ անիրականանալի թւացող տեսլականներնու իղձերը:

 

«Ապառաժ»-ի խմբագրական,
17
փետրւար, 2022թ.

Յարակից լուրեր

  • Փետրւարեան անկրկնելի պոռթկումը
    Փետրւարեան անկրկնելի պոռթկումը

    1921 թ. Փետրւարեան համաժողովրդական ապստամբութեանը յաջորդած հարիւր տարիների ընթացքում, մասնաւորապէս՝ մինչեւ նախորդ դարի կէսերը, երբ դեռեւս ողջ էին ապստամբութեան առաջնորդներից ոմանք (Ս. Վրացեան, Բաշգառնեցի Մարտիրոս, Կ. Սասունի եւ ուրիշներ), եւ 1990-ից յետոյ, երբ հայ ժողովուրդը վերանւաճեց իր անկախութիւնը, այդ յիրաւի նշանաւոր, պատմական իրադարձութեան մասին յաճախ է գրւել, սակայն սխալւած չենք լինի, եթէ ասենք, որ մինչեւ օրս էլ այն մնում է ըստ արժանւոյն չգնահատւած: Մենք նկատի ունենք՝ պետականօրէն տրւող գնահատականը, որը դեռեւս չի հնչել Հայաստանի անկախ հանրապետութեան որեւէ իշխանական վարչակազմի կողմից:

  • Խմբագրական. Գծուող եւ չգծուող զուգահեռներ (Փետրուարեան ապստամբութեան 101-ամեակին առիթով)
    Խմբագրական. Գծուող եւ չգծուող զուգահեռներ (Փետրուարեան ապստամբութեան 101-ամեակին առիթով)

    Ազատագրական շարժման պատմութեան կամ ընդհանրապէս մեր ժամանակակից պատմութեան շրջադարձային իրադարձութիւններու նշումի այժմէականացման փորձը օրինաչափ է հայ հրապարակագրութեան մէջ: Միշտ չէ, որ կարելի կ՛ըլլայ հարազատ աղերսներ գտնել պատմական եւ ժամանակակից իրադարձութիւններու խորհուրդներուն միջեւ:

  • Արցախի շարժման մոլուցքով
    Արցախի շարժման մոլուցքով

    34 տարի առաջ էր, այս օրերուն, Ստեփանակերտի մէջ, Արցախի հայութիւնը քայլարշաւներով եւ հաւաքներով պոռթկաց, պահանջելով դուրս գալ Ատրպէյճանի կազմէն եւ միանալ Մայր Հայաստանին։

  • Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով
    Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով

    Հայութեան ու Հայաստանի պատմութեան անցքերի ու վճռորոշ դրւագների մասին մերօրեայ գիտահետազօտական փորձերն ու մեկնաբանութիւնները, ինչ խօսք՝ խիստ անհրաժեշտ են ու օգտաւէտ: Դա արդէն տարիներ ի վեր կիրառւել է Հայաստանի Հանրապետութեան ակադեմական-գիտական շրջանակների մակարդակում: 

  • Մեր օրերի իրականութիւնն ու Փետրւարեան ապստամբութեան արդիական գաղափարները
    Մեր օրերի իրականութիւնն ու Փետրւարեան ապստամբութեան արդիական գաղափարները

    Փետրւարեան ապստամբութիւնը բոլորեց իր 100 տարին:

    100 տարի առաջ այս օրը՝ 1921 թւականի փետրւարի 18-ին հայ ժողովուրդն ընդվզեց հայրենիքը զաւթած բոլշեւիկների դէմ, որոնց աշխարհայեացքը, իդէալներն ու գաղափարները որեւէ կապ չունէին հայրենիքի այդ օրերի իրականութեան, անցեալի, ներկայի եւ ապագայի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։