Հա

Գաղափարական

08/03/2022 - 13:00

Դուշման Վարդանի ծննդեան օրն է

Այսօր՝ Արցախեան պատերազմի հերոս Վարդան Ստեփանեանի՝ Դուշման Վարդանի ծննդեան օրն է։ Ծնւել է 1966 թ. Երեւանում: Սովորել է Երեւանի Յովհաննէս Թումանեանի անւան N32 միջնակարգ դպրոցում։ Աչքի ընկել գերազանց առաջադիմութեամբ։ Մանկութեան տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը։

«alikonline.ir» - «Հայրենիքի անունից սխրանքներ գործել եւ հաւատալ յաղթանակին - ահա սա է մեր ուժի աղբիւրը»։

Այսօր՝ Արցախեան պատերազմի հերոս Վարդան Ստեփանեանի՝ Դուշման Վարդանի ծննդեան օրն է։ Ծնւել է 1966 թ. Երեւանում: Սովորել է Երեւանի Յովհաննէս Թումանեանի անւան N32 միջնակարգ դպրոցում։ Աչքի ընկել գերազանց առաջադիմութեամբ։ Մանկութեան տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը։ 

1984 թ. կամաւոր ծառայութեան է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում։ Նա երազում էր տիրապետել ռազմական արւեստի ամբողջ հմտութիւններին։ Նա կարծես կանխազգում էր, որ հայ ժողովրդին մի քանի տարի անց սպասւում էր իր պատերազմը, որ լինելու էր նոյնքան դաժան ու արիւնալի։ Այն մասին, թէ ինչն է պատճառը նման որոշման կայացման Վարդանը նշել է. «Դարաւոր թշնամի ունենք, սակայն զինւորական չունենք։ Ամաչում եմ ազգիս զաւակների փոխարէն։ Գնում են, դառնում շինարար կամ հնոցապան»։ 1986թ. ընդունւել է Երեւանի պետական համալսարանի իրաւաբանական ֆակուլտետ

1988 թւականից Դուշմանն ամբողջապէս նւիրւում է Արցախեան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու յարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում եւ դեռեւս կենդանութեան օրօք դառնում է իսկական լեգենդ։

Հակառակորդի համար ահ ու սարսափ էր, պատերազմի առաջին օրերից էլ ազերիները նրան կնքել են «Դուշման» անունով:

Վարդանը ոչ միայն մասնակցել է զինեալ պայքարին, այլեւ եղել է բազում երիտասարդների ուսուցիչը, մարտական դաստիարակը եւ վերջապէս՝ անվախ հրամանատարը։ Նա Արցախի առաջին բանակի ստեղծողներից մէկն էր, եւ Վարդանի զինւորներն այսօր արցախեան բանակի հմուտ հրամանատարներ ու ղեկավարներ են, նաեւ ԼՂՀ Կենտրոնական շտաբի անդամներ։

Վարդանը մասնակցել է Երասխաւանի, Շահումեանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանութեան մարտերին, Կրկժանի, Մալիբէյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի եւ Լաչինի ազատագրմանը։ Շուշիի ազատագրումից յետոյ ընկերները երկար են որոնել Վարդանին եւ գտել են հայկական գերեզմանոցում։ Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին՝ «Մեր պապեր, Շուշին ազատագրւած է, հանգստացէք»:

«Ես պատերազմին շատ եմ պէտք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթէ զոհւեմ, միայն դաւադիր ականից կը լինի»։ Այդպէս էլ եղաւ. Զոհւել է 1992 թւականի յուլիսի 3-ին, Արցախի Միւրիշէն գիւղի մօտ, դաւադիր ականից։ Վարդանը զոհւել է 1992թ. յուլիսի 3-ին, երբ իր զինւորական ընկեր Երոյի (Արմէն Երիցեան) եւ Արայիկի (Արա Աւագեան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Միւրիշէն գիւղի մօտակայքում։

«Եթէ զոհւեմ` զինւած, մաքուր հագնւած կը գաք թաղմանս ու գլխիս տակ դաշոյն կը դնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։

Վարդանը յուղարկաւորւած է Եռաբլուր զինւորական պանթէոնում։

Վարդանը յետմահու պարգեւատրւել է «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» եւ «Մօր երախտագիտութիւնը Արցախ աշխարհի հերոս զաւակներին» մեդալներով։ 2009 թ. յուլիսի 3-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Միւրիշէն գիւղում՝ այնտեղ, որտեղ զոհւել էր Վարդանը, կանգնեցւել է յուշարձան։

«Ա՜խ, երանի այն մարդուն, որ Մասիս սարը տուն կը բերի…»:

 

Յարակից լուրեր

  • 29 տարի առաջ յուլիսի 3-ին ընկաւ Դուշման Վարդանը
    29 տարի առաջ յուլիսի 3-ին ընկաւ Դուշման Վարդանը

    «Ես պատերազմին շատ եմ պէտք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթէ զոհւեմ, միայն դաւադիր ականից կը լինի»: Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպէս էլ եղաւ. Վարդանը զոհւեց 1992 թւականի յուլիսի 3-ին, Արցախի Միւրիշէն գիւղի մօտ, դաւադիր ականից։ Վարդանը զոհւեց 1992թ. յուլիսի 3-ին, երբ իր զինւորական ընկեր Երոյի (Արմէն Երիցեան) եւ Արայիկի (Արա Աւագեան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Միւրիշէն գիւղի մօտակայքում:

  • «Գլխիս տակ դաշոյն կը դնէք, որ էն աշխարհում էլ պայքարեմ». Դուշման Վարդան
    «Գլխիս տակ դաշոյն կը դնէք, որ էն աշխարհում էլ պայքարեմ». Դուշման Վարդան

    Դուշման միայն 26 տարի ապրելու բախտ ունեցաւ. երիտասարդական իր լաւագոյն չորս տարիները՝ 1988-էն 1992, նուիրաբերեց հայ ժողովուրդին եւ Արցախի ազատագրութեան։ Քառամեայ այդ հերոսապատումը նաեւ արձանագրուած է համապատասխան գրականութեամբ եւ Դուշման այն ազատամարտիկներէն է, որուն մարտական կենսագրութիւնն ու մտածողութիւնը բաց եւ յաւերժ ուսանելի գիրք են հայոց սերունդներուն համար։

  • Շուշիում բացւել է Արցախի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարանը
    Շուշիում բացւել է Արցախի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարանը

    Մայիսի 10-ին Շուշիում բացւել է Արցախի հերոս Վարդան Ստեփանեանի (Դուշման Վարդանի) տուն-թանգարանը:

  • Դուշման Վարդանի երազանքը կատարւեց. Ստեփանակերտ-Շուշի մայրուղու ողջ երկայնքով տնկւել են եղրեւանիներ
    Դուշման Վարդանի երազանքը կատարւեց. Ստեփանակերտ-Շուշի մայրուղու ողջ երկայնքով տնկւել են եղրեւանիներ

    Ստեփանակերտ-Շուշի մայրուղու ողջ երկայնքով երէկ Մայր Հայաստանից ժամանած մի խումբ անհատների եւ «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպութեան համատեղ նախաձեռնութեամբ տնկւել են եղրեւանիներ. այն նւիրած է Արցախեան պատերազմի հերոս Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանեան) վաղեմի երազանքի իրականացմանը:

  • Գլխիս տակ դաշույն կը դնէք, որ էն աշխարհում էլ պայքարեմ
    Գլխիս տակ դաշույն կը դնէք, որ էն աշխարհում էլ պայքարեմ

    Հայ ժողովուրդը 21-րդ դար եւ նոր ժամանակներ մուտք գործեց հասակը բարձր կանգնած, մէջքը շտկած եւ ճակատը բաց ու պայծառ։

    Ազգային ինքնավստահութեան եւ ինքնահաստատման այդ խոյանքը մեր ժողովուրդը նուաճեց Արցախեան Ազատամարտով, որ անհաւասար ուժերով ճակատումներէ ու լինելութեան մաքառումներէ յաղթական դուրս գալու հրաշքին նորօրեայ վկայութիւնը եղաւ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։