Հա

Գաղափարական

30/03/2022 - 16:28

Մահացել է իրանահայ ազգային-հասարակական գործիչ Միսակ Շահնազարեանը

Խորը ցաւով տեղեկացանք, որ երէկ՝ մարտի 29-ին, 78 տարեկան հասակում՝ հիւանդութեան պատճառով մահացել է ՀՅԴ անդամ, իրանահայ ազգային-հասարակական գործիչ Միսակ Շահնազարեանը:

«alikonline.ir»- Խորը ցաւով տեղեկացանք, որ երէկ՝ մարտի 29-ին, 78 տարեկան հասակում՝ հիւանդութեան պատճառով մահացել է ՀՅԴ անդամ, իրանահայ ազգային-հասարակական գործիչ Միսակ Շահնազարեանը:
Միսակ Շահնազարեանը երկար տարիներ դասաւանդել է Իրանի հայկական դպրոցներում, անդամակցել է Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեանը եւ Իրանի հայ արհեստաւորների միութեանը:
Նա նշանակալի դերակատարութիւն է ունեցել մեր համայնքի ազգային, հասարակական կեանքում:
Առանցքային ազդեցութիւն է ունեցել նոր սերնդի դաստիրակութեան, ազգային արժէքներ կրող սերունդների ձեւաւորման եւ զարգացման ուղղութեամբ:
Նա իր կեանքի վերջին տարիները տեղափոխւել էր հայրենիք, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն:
Նրա յիշատակը միշտ վառ կը մնայ իւրաքանչիւրի սրտում, որին մտահոգում է ազգապահպանման նւիրական առաքելութիւնը՝ սփիւռքեան պայմաններում։
«Ալիք» օրաթերթի, «Ալիք» հաստատութեան, եւ «Ալիքօնլայն»-ի խմբագրակազմի ու աշխատակիցների անունից ցաւակցում եւ վշտակցում ենք Միսակ Շահնազարեանի ընտանիքի անդամներին, բարեկամներին, հարազատներին եւ գաղափարական ընկերներին՝ անդառնալի կորստի առիթով։
Խաղաղութիւն նրա հոգուն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։