Հա

Գաղափարական

31/05/2022 - 14:30

Այսօր Դրաստամատ Կանայեանի (Դրօ) ծննդեան օրն է

Այսօր Հայ ազգային հերոս Դրաստամատ Կանայեանի (Դրօ) ծննդեան օրն է: Ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ անդամ եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Դրաստամատ Կանայեանը (Դրօ) ծնւել է 1884-ի մայիսի 31-ին Իգդիրում, երիտասարդ տարիքից անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը: 1905-ին կուսակցութեան յանձնարարութեամբ ահաբեկել է Բաքւի նահանգապետ, հայատեաց Նակաշիձէին: Յաջորդ տարիներին զբաղւել է Արեւմտեան Հայաստան զէնք փոխադրելով:

Այսօր Հայ ազգային հերոս Դրաստամատ Կանայեանի (Դրօ) ծննդեան օրն է: Ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ անդամ եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Դրաստամատ Կանայեանը (Դրօ) ծնւել է 1884-ի մայիսի 31-ին Իգդիրում, երիտասարդ տարիքից անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը: 1905-ին կուսակցութեան յանձնարարութեամբ ահաբեկել է Բաքւի նահանգապետ, հայատեաց Նակաշիձէին: Յաջորդ տարիներին զբաղւել է Արեւմտեան Հայաստան զէնք փոխադրելով:

1914- նոյեմբերին եղել է Կամաւորական երկրորդ ջոկատի հրմանատար: Դրօն արդէն մեծ հեղինակութիւն ունէր որպէս հրամանատար օսմանեան բանակի դէմ տարած յաղթանակներով: 1918-ի մարտից մինչեւ 1918-ի ապրիլ Հայոց ազգային խորհրդի կողմից նշանակւել է Արեւմտեան Հայաստանի ռազմական կոմիսար:

1918-ի մայիսի 23-ին նշանակւել է Ապարանի հերոսամարտի հրամանատար: Հերոսամարտի օրերին՝ մայիսի 23-29-ին նրա գլխաւորութեամբ հայկական ուժերը պարտութեան են մատնել թուրքական շուրջ 13.000-անոց բանակին եւ կասեցրել են Ապարանի կողմից նրանց մուտքը Արարատյան դաշտ:

1918-1920-ին Դրաստամատ Կանայեանը դառնում է Հայաստանի Առաջին Հանրապետութեան պաշտպանութեան նախարար եւ գլխաւորում հայկական զինւած ուժերը մի շարք յաջող մարտերում:

Որպէս պաշտպանութեան նախարար, մինչեւ 1918-ի վերջը Դրօն իր վրայ է վերցնում 1918-ի հայ-ադրբեջանական եւ հայ-վրացական պատերազմների պատասխանատւութիւնը, իսկ աւելի ուշ՝ 1920-ին, հայ-թուրքական պատերազմինը:

1920-ի Առաջին Հանրապետութեան վերացումից յետոյ Դրօն անցնում է Իրան, այնտեղից՝ Գերմանիա: Դրոն ակտիվ գործունեություն է ծավալել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Անուրանալի դեր ունի Եւրոպայի հայերին եւ հայ ռազմագերիներին փրկելու գործում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ Դրօն հաստատւում է ԱՄՆ-ում, որտեղ շարունակւել է զբաղւել քաղաքական ակտիւ գործունէութեամբ հայկական հարցի լուծման համար:

Դրօն վախճանւել է 1956-ի մարտի 8-ին՝ Բոստոնում:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը, Դրոյի ժառանգների միջնորդութեամբ, հիմնել է Դրաստամատ Կանայեանի անւան ռազմավարական ակադեմիան:

2001-ի յունւարին ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը սահմանել է «Դրաստամատ Կանայեան» գերատեսչական մեդալը, որով պարգեւատրւում են ռազմական ուսուցման բնագաւառում աչքի ընկած զինւորականները, ազատամարտիկները եւ քաղաքացիական անձինք:

2000թ. Մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետութեան հռչակման օրը, Դրաստամատ Կանայեանի (Դրօ) մարմինը վերայուղարկաւորւեց Ապարանի հերոսամարտի յուշահամալիրի աջ եզրաթմբի վրայ:

 

Յարակից լուրեր

  • Իրական եւ վիպական Դրոն
    Իրական եւ վիպական Դրոն

    19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրական պայքարի պատմութիւնը հարուստ է նւիրական անուններով, որոնցից յատկապէս Նիկոլ Դումանի, Աղբիւր Սերոբի, Անդրանիկի, Հրայր Դժոխքի, Գէորգ Չաւուշի, Քեռու, Եփրեմ խանի(1), Սեբաստացի Մուրադի եւ Սեպուհի ներկայութիւնը կարող է պատիւ բերել մարտական խիզախումների նոյնիսկ ամենահարուստ պատմութիւնն ունեցող ժողովրդին:

  • Դրոյի 135-ամեակի առիթով
    Դրոյի 135-ամեակի առիթով

    Իր կենդանութեան իսկ, ԴՐՕ առասպելական հերոսը դարձաւ հայ ժողովուրդին։ Իսկ մահէն ասդին, որքան ժամանակը թաւալի, այնքան աւելի կը պայծառանայ մարտունակ կերպարը hայու հանդգնութիւնն ու խիզախութիւնը անկրկնելիօրէն մարմնաւորած «մրրկածին» ազատամարտիկին։

  • 1905 թւականի մայիսի 11. Դրօ-ն ահաբեկեց Նակաշիձէին
    1905 թւականի մայիսի 11. Դրօ-ն ահաբեկեց Նակաշիձէին

    114 տարի առաջ, ճիշտ այս օրը՝ 1905 թւականի մայիսի 11-ին, Բաքւի կենտրոնական հրամապարակներից՝ Պարապետի վրայ, ահաբեկւեց հայ-թաթարական կռիւների սադրիչ, թաթարների աջակից, հայատեաց գեներալ-գուբերնատոր (նահանգապետ) Նակաշիձէին:

  • Դրաստամատ (ԴՐՕ) Կանայեան, 1884-1956. Յանդուգն եւ անվեհեր ազատամարտիկի «հաստաբուն կաղնին»
    Դրաստամատ (ԴՐՕ) Կանայեան, 1884-1956. Յանդուգն եւ անվեհեր ազատամարտիկի «հաստաբուն կաղնին»

    Մարտ 8-ի այս օրը, դաշնակցական մամուլը հայաշխարհին գուժեց, որ «Տապալեցաւ հաստաբուն կաղնին»։ Իր գործը անաւարտ թողած՝ հայոց աշխարհէն հեռացաւ յանդուգն եւ անվեհեր Ազատամարտիկի բացառիկ մարմնաւորումը՝ ԴՐՕ։

  • Դրօ՝ Դաշնակցութեան աննկուն կամքը - «Ա՜խ, մի անգամ տեսնեմ Էրկիրը...»
    Դրօ՝ Դաշնակցութեան աննկուն կամքը - «Ա՜խ, մի անգամ տեսնեմ Էրկիրը...»

    63 տարի առաջ, 1956-ի մարտի 8-ին, իր աչքերը յաւիտենապէս փակեց հայ ժողովուրդի աներկիւղ մարտիկը եւ Հ. Յ. Դաշնակցութեան յանդգնութիւնը մարմնաւորող Դրոն՝ Դրաստամատ Կանայեանը։ Ան մահացաւ հայրենիքէն հեռու, սակայն միշտ հայրենիքը իր սրտին, մտքին եւ երակներուն մէջ։ Իր վերջին խօսքը եղաւ, «Ա՜խ, մի անգամ տեսնեմ Էրկիրը...»։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։