Հա

Գաղափարական

14/08/2022 - 12:20

Բանկ Օտոման գրաւած է Դաշնակցութեան կոմիտէն

126 տարի առաջ այս օրը՝ 1896 թւականի օգոստոսի 14-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Պոլսի Կենտրոնական կոմիտէի որոշումով եւ Բաբգէն Սիւնիի ղեկավարութեամբ կազմակերպւեց Օսմանեան դրամատան՝ Բանկ Օտոմանի գրաւման յանդուգն գործողութիւնը:

«alikonline.ir» - 126 տարի առաջ այս օրը՝ 1896 թւականի օգոստոսի 14-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Պոլսի Կենտրոնական կոմիտէի որոշումով եւ Բաբգէն Սիւնիի ղեկավարութեամբ կազմակերպւեց Օսմանեան դրամատան՝ Բանկ Օտոմանի գրաւման յանդուգն գործողութիւնը:

Օսմանեան կայսրութեան դրամատան կենտոնական գրասենեակի գրաւումը յաջորդել էր 1895-96 թթ. Համիդեան ջարդերին, որոնց զոհ գնացին 300 հազար անմեղ հայեր: Այն նպատակ ունէր ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջել, եւ Արեւմտեան տէրութիւնների ուշադրութիւնը հրաւիրել Հայկական հարցի վրայ:

Գործողութեան հէնց սկզբում զոհւեց նրա գլխաւոր կազմակերպիչն ու ոգին՝ Բաբգէն Սիւնին:

Բանկի շէնքը գրաւելուց յետոյ դաշնակցական մարտիկները Եւրոպական դեսպաններին ուղղւած պահանջագրով պահանջում էին արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը:

Նրանք պահանջում էին.

Ա. Դադարեցնել Պոլսում սկսւած հայ անմեղ քաղաքացիների կոտորածը.

Բ. Գրաւոր երաշխիքներ տալ հայկական նահանգներում բարեփոխումներ սկսելու մասին.

Գ. Ազատ արձակել բոլոր հայ քաղաքական բանտարկեալներին:

Եւրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը հայ յեղափոխականներին հաւաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարութեան վրայ եւ իրագործել տալ այդ բարեփոխումները, ինչպէս նաեւ խոստանում են ապահովել նրանց անվնաս հեռացումը Թուրքիայից։ 13 ժամ տեւած ընդհարումից յետոյ մարտիկները լքում են այն եւ տրամադրւած ֆրանսիական նաւով մեկնում Մարսէյլ։

Բանկ Օտոմանի յանդուգն գործողութիւնը միայն վրէժխնդրական քայլ չէր կապւած 1895-96 թթ. Համիդեան ջարդերի հետ: Այն հայ յեղափոխական հատու պատգամն էր Արեւմտեան տէրութիւններին եւ սուլթանական համակարգին առ այն, որ այլեւս անպատիժ չեն մնալու հայ ժողովրդի դէմ յանցագործութիւններ:

Հերոսական այս գործողութիւնն ի լուր աշխարհի ազդարարեց հայ յեղափոխական շարժման հասունացման եւ կայացման մասին՝ դառնալով հետագայում կազմակերպւած ոչ պակաս յանդուգն ու նւիրական գործողութիւնների սկզբնաքայլը, որոնք կոչւած էին հայ մարդուն հանելու դարաւոր թմբիրից՝ նրան վերադարձնելով ինքնանվստահութիւնը, ազգային արժանապատւութիւնն ու յանուն ազատութեան խիզախելու ունակութիւնը:

 

Յարակից լուրեր

  • Արմէն Գարօ - Պանք օթոմանէն ուաշինկթոն եւ Նեմեսիս՝ ամբողջական յեղափոխականը եւ դիւանագէտը
    Արմէն Գարօ - Պանք օթոմանէն ուաշինկթոն եւ Նեմեսիս՝ ամբողջական յեղափոխականը եւ դիւանագէտը

    Այսօր ծննդեան օրն է մեր ժողովուրդի մեծագոյն զաւակներէն ԱՐՄԷՆ ԳԱՐՈՅ-ի (Գարեգին Փաստրմաճեան)։ Ան ծնած էր Կարին՝ Փետրուար 9, 1872-ին։ Ան յաւիտենապէս աչքերը փակեց Մարտ 23, 1923-ին, հայրենիքէն հեռու՝ Ժընեւի մէջ։ Իր վերջին բաղձանքն էր թաղուիլ իր պաշտելի Հայաստանի հողին վրայ, որուն ազատագրութեան եւ վերականգման ի խնդիր նուիրած էր իր ողջ կեանքը։ 

  • «Եթէ բաճկոնս իմանայ գաղտնիքս, կայրեմ այն». Բաբգէն Սիւնի
    «Եթէ բաճկոնս իմանայ գաղտնիքս, կայրեմ այն». Բաբգէն Սիւնի

    Երկու օր առաջ մեր պատմութեան մէջ առաջին քաղաքական մեծ իրադարձութեան՝ Բանկ Օտոմանի գրաւման 125-ամեակն էր, որը ցաւալիօրէն ցաք ու ցրիւ արձագանգ ունեցաւ ու անձայն անցաւ։

    Անշուշտ դա սպասելի էր, քանզի ինչպէս միշտ, այն համարւելով արեւմտահայութեան պատմական դէպք, նշւում է առաւել սփիւռքում։ Հայրենի երկրի համար, յատկապէս այս վերջին շրջանում, դա իր պատմութեան մասը չի կազմում, ինչպէս Արցախը եւ մինչեւ իսկ իր սահմանները։

  • Հայոց Ազգային գաղափարախօսութիւնն այլընտրանք չունի...
    Հայոց Ազգային գաղափարախօսութիւնն այլընտրանք չունի...

    Երէկ 125-ամեակն էր Հայ ազատագրական պայքարի բացառիկ խիզախումներից՝ «Բանկ Օտոմանի գրաւման», որով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մարտիկները 1896 թ. օգոստ. 14-ին, Ստանբուլի կենտրոնում իսկ հարւած իջեցրին Համիդեան հայասպան ռեժիմի տնտեսական գլխաւոր կիզակէտերից մէկին…

  • Երեք մահ (Բաբկէնի, Գնունու եւ Սուրէնի յիշատակին)
    Երեք մահ (Բաբկէնի, Գնունու եւ Սուրէնի յիշատակին)

    Իմ աչքերիս առաջ կանգնած են երեք անձնաւորութիւն, նրանք այլեւս չկան - մեռած են. նոցա ստւերն է այդ, նոցա ուրւականը. կանգնած են աչքերիս առաջ եւ ինձ հանգիստ չեն տալիս - հալածում են: Աշխատում եմ մոռանաթ. աշխատում եմ մի ուրիշ բանի մասին մտածել, բայց ի զուր. նոքա հետս են ու հետս, եւ հաւատացած եմ, որ միայն ես չեմ, որ այդ մեռած ստւէրների հալածանքի առարկան եմ:

  • 1896 թւականի օգոստոսի 14. այսօր Բանկ Օտոմանի գրաւման 125-ամեակն է
    1896 թւականի օգոստոսի 14. այսօր Բանկ Օտոմանի գրաւման 125-ամեակն է

    1896 թւականի օգոստոսի 14-ին, 26 դաշնակցական հերոսներ, Բաբգէն Սիւնիի հրամանատարութեամբ, յանդուգն յարձակումով, գրաւեցին Բանկ Օտոմանի շէնքը: Գործողութեան հէնց սկզբում, Բաբգէն Սիւնի հերոսաբար ընկաւ դրամանատան սեմին, իսկ նրա նահատակութիւնից յետոյ գործողութիւնը ղեկավարեց Արմէն Գարոն (Փաստրմաճեան):

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։