Հա

Գաղափարական

30/01/2023 - 14:20

«Գաղափարի ուժն է, որ պայքարը պիտի հասցնի յաղթական աւարտի». Արցախի հերոսն այսօր կը դառնար 59 տարեկան

Այսօր Արցախի հերոս, ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Պետրոս Ղեւոնդեանի՝ լեգենդար Պետոյի ծննդեան օրն է:

Այսօր Արցախի հերոս, ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Պետրոս Ղեւոնդեանի՝ լեգենդար Պետոյի ծննդեան օրն է:

Ազատամարտիկը ծնւել է 1964թ. յունւարի 30-ին, Պռօշեան գիւղում: 1990թ. անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը: 1990-1994 թթ. մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ Շահումեանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնեակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակէտերի ոչնչացման գործողութիւններին:

Զոհւել է 1994թ. փետրւարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելիս:

Աճիւնն ամփոփւած է հայրենի գիւղի Ազատամարտի («Զօրաց») պանթէոնում:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանաւարտի անունով են անւանակոչւել Պռօշեանի եւ Եղեգնուտի (Արցախի Շահումեանի (Քարվաճառի) շրջան) միջնակարգ դպրոցները։

2007 թւականին նրա հարազատ ֆակուլտետում բացւեց Պետրոս Ղեւոնդեան անունը կրող լսարան։ 2010թ. ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանաւան գիւղի միջնակարգ դպրոցն անւանակոչւել է Պետրոս Ղեւոնդեանի անւամբ:

Պետրոս Ղեւոնդեանը յետմահու (2000թ.) արժանացել է Արցախի հերոսի կոչման:

2020թ. Փաշինեանի իշխանութեան ստորագրած ստորացուցիչ յայտարարութեամբ առանց կրակոցի թշնամուն յանձնւեց Քարվաճառի շրջանը, եւ Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդեանի դաշնակցական ընկերները հերոսի նահատակութեան վայրում գտնւող յուշաքարը տեղափոխեցին Հայաստանի Հանրապետութիւն՝ ապագայում այն վերստին իր տեղում տեղադրելու մեծ հաւատով։

Նոյն իշխանութիւնների դաւադիր գործողութիւնների արդիւնքում թշնամին այսօր ժամանակաւորապէս տիրում է նաեւ Արցախի երկու գիւղերի՝ Եղեգնուտի (Քարվաճառի շրջան) եւ Տիգրանաշէնի (Քաշաթաղի շրջան)՝ լեգենդար Պետոյի անունը կրող դպրոցներին։

 

Yerkir.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։