Վերջին երկու տարում Հայաստանը Իրանի հետ առեւտրային յարաբերութիւններում մեծ առաջընթաց է գրանցել։
«alikonline.ir» - Վերջին երկու տարում Հայաստանը Իրանի հետ առեւտրային յարաբերութիւններում մեծ առաջընթաց է գրանցել։
«Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանը, պատասխանելով հարցին, թէ Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական համագործակցութեան ի՞նչ ներուժ է տեսնում։
«2020 թւականին մեր առեւտրաշրջանառութիւնը կազմել է մօտ 400 միլիոն դոլար, 2021 թւականին՝ 500 միլիոն դոլար, իսկ 2022 թւականին՝ 700 միլիոն դոլարից աւել։ Մենք կարծում ենք, որ մօտ ապագայում Իրանի հետ փոխադարձ առեւտրում կը հատենք 1 միլիարդի սահմանը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։