MENU
Հայկական հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, երէկ, նոյեմբերի 11-ին հաստատութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր հերթական դասախօսական երեկոյ «Սիրիայի Քուրդստանի իրադարձութիւնները Թուրքիայի յարձակումից յետոյ» խորագրով: Օրւայ դասախօս էր հրաւիրւել Թեհրանի Պետական համալսարանի քաղաքականագիտութեան ամբիոնի դասախօս դոկտ. Ջաֆար Հաղփանահը:
Երէկ, նոյեմբերի 11-ի երեկոյեան, Թեհրանում «Սարայէ ղալամ» կոչւող կենտրոնում քննարկւեց «Իրանի պառլամենտում կրօնական փոքրամասնութիւններ» խորագրով գիրքը, որի հեղինակն է Իսլ. խորհրդարանի գրադարանի խորհրդարանական ուսումնասիրութիւնների խմբի քարտուղար Մանուչեհր Նազարին:
Սասուն քաղաքամասի 5-րդ փողոցն անւանակոչւել է հայ նահատակի՝ Ալֆրէդ Գաբրիի անունով: Նաեւ Զարքեշ պողոտայի Արասթու փողոցը անւանափոխւել եւ կոչւել է նահատակ՝ Վարդան Աղախանեանի փողոց:
Ուսանողները շարունակում են պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը։ Դաշնակցութիւնը այտարարում է, թէ գործընթացը ապաքաղաքական է, որին մասնակցում են ոչ միայն իրենց երիտասարդ կուսակցականները։ Իսկ Նիկոլ Փաշինեանը նախօրէին վստահեցրեց, որ Հայաստանի կրթական քաղաքականութիւնը ոչ թէ ԿԳՄՍ նախարարն է իրականացնում, այլ կառավարութիւնը։ Ասել է՝ եթէ խնդիր ունէք, դիմէք կառավարութեանը։ Վերջին իրադարձութիւնների շուրջ զրուցում ենք ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարեանի հետ։
Պետդեպարտամենտի աշխատակիցների հրապարակած գաղտնազերծւած հաշւետւութեան մէջ նշւում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները «անյայտ ծագմամբ աերոզոլ» են կիրառել 2017 թւականի մայիսին Վաշինգտոնում:
ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնում երէկ նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Արմենուշ Առաքելեանի «Իմ չքնաղ երազ» գրքի շնորհանդէսը:
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ նոյեմբերի 12-ին մասնակցել է Քերման նահանգի վարչական խորհրդի նիստին, որի ընթացքում հանդէս է եկել ելոյթով:
Նոյեմբերի 12-13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաւէրով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելելու է ԱՄՆ: Թրամփի հրաւէրի մասին յայտնի էր դարձել դեռեւս հոկտեմբերի սկզբին, սակայն Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ին սկսած «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութեան մեկնարկից յետոյ այս այցը հարցականի տակ էր, քանզի երկուստեք իրարամերժ յայտարարութիւններ էին հնչում. մի կողմից Թրամփը կոչ էր անում Էրդողանին յիմար չլինել, այլապէս կը ոչնչացնի Թուրքիայի տնտեսութիւնը, միւս կողմից էլ նշում էր, որ Էրդողանն իր ընկերն է եւ ոչ մի խնդիր չկայ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ: