MENU
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի անակնկալ ուղեւորութիւնը Բիարից, ամբողջովին ստւերեց ֆրանսիական այս գողտրիկ բնակավայրում ընթացող G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրւայ քննարկումներն, ապացուցելով, որ Իրանը եւ Իրանի հետ կապւած իրադարձութիւնները «Մեծ եօթնեակ»-ի քննարկումների առանցքն են կազմում:
Չինաստան այցելած ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Պեկինի օդանաւակայանում, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ անդրադարձել է Բիարից կատարած իր անակնկալ այցին:
Թեհրանի Նոր Բուրաստան եւ Դուլաբ գերեզմաններում իրականացած մի շարք վերանորոգչական աշխատանքների ուղղութեամբ, իրենց անմիջական համագործակցութիւնը դրսեւորած Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետը եւ յարակից բաժինների պատասխանատուներ, նաեւ Թեհրանի Բեհեշթ Զահրա կազմակերպութեան տնօրէնը եւ պատկան պատասխանատուներ, երէկ հրաւիրւել էին ազգային առաջնորդարան:
Օգոստոսի 24-26-ին ֆրանսիական Բիարից քաղաքում ընթանում է Մեծ եօթնեակի (G7) հերթական գագաթնաժողովը, որի օրակարգում են միջազգային օրակարգի «մեծ» խնդիրները՝ Սիրիա, Իրան, Լիբիա, Ուկրայինա, կլիմայի փոփոխութիւն, ամազոնեան հրդեհներ ու առեւտրային պատերազմներ։ Ուշադրութիւնից դուրս են շատ ու շատ այլ տեղական ու տարածաշրջանային կարեւորութեան «փոքր ու միջին» հարցեր։ Տրամաբանութիւնը պարզ է՝ խնդիրը պէտք է մեծ լինի, որ Մեծ եօթնեակը քննարկի։
Ազգային շահերն ապահովելու ենք ինչպէս ուժով, այնպէս էլ դիւանագիտութեամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, «Կառավարութեան ձեռքբերումները գիւղական ենթակառուցւածքների զարգացման գործում» խորհրդաժողովի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
ԱՄՆ-ն կոչ է անում թույլ չտալ իրանական Adrian Darya լցանաւին բեռնաթափւել միջերկրածովյան նաւահանգիստներից մէկում: Այս մասին ասւում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով օգնական Ջան Բոլթոնի յայտարարութիւնում որը հրապարակւել է Twitter-ում:
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի դիւանները նախագահութեամբ հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, կիրակի, օգոստոսի 25-ին 2019 թ. համատեղ նիստ գումարեցին քննարկելու «Ռոստոմ» ազգային դպրոցի հարցը։