MENU
Հայրենասիրութիւնը, հասարակական բարոյական սկզբունք է որը բնորոշում է մարդկանց վերաբերմունքը, իրենց երկրի նկատմամբ եւ դրսեւորում է սէր ու հոգատարութիւն դէպ հայրենիք եւ յանուն հայրենիքի ինքնազոհութեան պատրաստակամութիւն եւ պայքար ոգի արտաքին ու ներքին թշնամիների դէմ:
Պատերազմի արհաւիրքից յետոյ ցաւի, մտահոգութեան եւ տագնապի ծանր օրեր ենք ապրում։ Հազարաւոր մեր հերոս զաւակների նահատակութիւնը, պատմական Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, պատերազմի աղէտալի հետեւանքները եւ արտաքին վտանգի առաւել մեծ սպառնալիքը ալեկոծել են մեր հոգիները, խաթարել համերաշխութիւնը եւ ազգային միասնականութիւնը հայրենիքում ու սփիւռքում։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը հանդէս է եկել ուղերձով․
Փաշինեանին հրաժարական պարտադրելու ընդդիմութեան սահմանած վերջնաժկէտն այսօր աւարտւում է։ Ակնյայտ է՝ Փաշինեանն ինքնակամ չի հեռանայ, աւելին, նրա մնալու համար շատ ինքնատիպ թեզեր են առաջ քաշւում, որոնք հասարակութեանը իբր համոզիչ պիտի թւան։ Իշխանական քարոզչամեքենան մեծ թափ է հաղորդել «հներ» եւ «նորեր» բաժանմանը։ Առանձնացնենք այն հիմնական դիտարկումները, որոնցով իշխանութիւնը փորձում է վարչապետի պաշտօնավարումն արդարացնել։
Սեպտեմբերին բռնկւած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան արիւնալի պատերազմը 45 օր անց Ռուսաստանի միջնորդութեամբ աւարւտեց` նոյեմբերի 9-ին, 9-կէտերից կազմւած եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ:
Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այսօր՝ դեկտեմբերի 8-ին հանդիպել է պաշտօնական այցով Թեհրանում գտնւող Սիրիայի ԱԳ նախարար Ֆէյսալ Միկդադի հետ: