MENU
Տնտեսական թռիչքի ուղղութեամբ շարժւելը պէտք է հիմնւած լինի իրողութիւնների վրայ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին Կառավարութեան տնտեսական համակարգման շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Աշնանը մեր երկրում կորոնավիրուսի եւ ինֆլուենզա գրիպի հնարաւոր բռնկման ֆոնին՝ առողջապահական համակարգի օժանդակութեանը կը հասնի հեռակայ բուժման արդիականացւած ԱՆ-ի ծառայութիւնները: Այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին՝ բարձր գնահատելով առողջապահական համակարգի արձանագրած արդիւնաւէտութիւնը, այդ թւում՝ մեր երկրում Ramedsevir-ը եւ Favipiravir տեսակի հակավիրուսային դեղամիջոցի հայրենական արտադրման ապահովման փաստը:
Անդրադառնալով այն խօսակցութիւններին, որ, եթէ «Հայ գրականութիւն» կամ «Հայոց պատմութիւն» առարկաների մէջ չկայ «հայ» կամ «հայրենասիրութիւն» բառը, ապա դա չի նշանակում, որ երեխաներին վատ են կրթելու, պատմաբանը հարց բարձրացրեց՝ արդէն «հայրենասիրութիւն» բառը մարդկանց բառապաշարից դո՞ւրս է եկել, եւ հայրենասիրութիւնը, պատրիոտիզմը, որն ամբողջ աշխարհում գոյութիւն ունի, արդէն բացասական բովանդակութի՞ւն է իր մէջ պարունակում, որ մէկ-երկու տեղ գոնէ չի յիշատակւել։
ԱՄՆ-ում TikTok-ի գլխաւոր մենեջեր Վանեսա Պապպասը շնորհակալութիւն է յայտնել ամերիկացի օգտատէրերին՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնից յետոյ սոցցանցին աջակցելու համար եւ յայտարարել է, որ ընկերութիւնը մտադիր է երկար մնալ ԱՄՆ-ում:
Ա Սերիայի վերջին տուրում «Միլան»-ը ընդունել էր «Կալեարի»-ին ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Արեւմուտքը պէտք է դադարեցնի ահաբեկչական խմբաւորումներին ցուցաբերած իր աջակցութիւնը: Այս մասին երէկ՝ իր թւիթերեան միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը մեկնաբանելով նախօրէին Իրանի յատուկ ծառայութիւնների աշխատակիցների կողմից «Թոնդար» ահաբեկչական խմբաւորման պարագլխի ձերբակալութիւնը: