MENU
Ուրախութեամբ տեղեկացել ենք, որ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը Իսլ. խորհրդարանի կողմից նախապէս ընտրւած յանձնաժողովներից բացի, ընտրւել է մի քանի երկրների խորհրդարանական բարեկամական խմբերում:
ԱԳ նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբ Զադէն հերքել է ամերիկեան քարոզչութեան կողմից տարածւող ապատեղեկատւութիւնը: Միեւնոյն ժամանակ ամերիկեան քաղաքական ուժերին, յորդորելով՝ հեռու մնալ հակաիրանական մթնոլորտի ձեւաւորման ձախողւած քաղաքականութեան կիրառման գործողութիւններից:
Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանում թուրքական մեծ ռազմաբազա տեղակայելու հեռանկարին, ինչպէս նաեւ Թուրքիային հակազդելու միջոցներին։
Հայ Եկեղեցւոյ հինգ տաղաւար տօներուն վերջինը եւ խաչի տօներուն երկրորդը՝ Վերացման Սուրբ Խաչի տօնը այս տարի եւս Անթիլիասի Մայրավանքին մէջ հանդիսաւորապէս նշուեցաւ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին:
Կիրակի՝ 2020 թւականի սեպտեմբերի 13-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Բեթղեհէմ եկեղեցում, համաճարակի պատճառով վեցամսեայ դռնփակ արարողութիւններից յետոյ, առաջին անգամը լինելով, հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Քրիստոսի Խաչափայտին նւիրւած տօներից՝ Խաչվերացի առիթով, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի:
Արաբական աշխարհին սպառնացող նոր օտարերկրեայ զաւթիչները ոչ թէ պարսիկներ կամ ռուսներ են, այլ` թուրքեր: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է Դէյւիդ Հիրսթն իր` MEM-ում հրապարակւած յօդւածում:
Կիրակի, 13 սեպտեմբեր 2020-ին Հայոց Եկեղեցին մեծ շուքով տօնեց Խաչվերացի, Խաչի վերացման, փառաբանման տօնը, տօնին յատուկ շարականներով, աղօթքներով եւ անդաստանի կատարումով։
Կիրակի, 13 սեպտեմբեր 2020 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում, Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, Խաչվերացի տաղաւար տօնի առիթով:
Ճապոնիայում այսօր՝ սեպտեմբերի 14-ին տեղի են ունեցել իշխող «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցութեան ղեկավարի ընտրութիւնները: